Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝ խէժ

վանկեր՝ խեժ 

Ստուգաբանություն

խմբագրել

Բացատրություն

  1. (մսնգ․) բնական և սինթետիկ պինդ նյութեր են

Գոյական

  1. ծառերից արտազատվող մածուցիկ նյութ, կռեզ ◆ Մի տեսակ թանձր ռետին կամ սալորենու խեժ է ծորում։ Շեքսպիր ◆ Ծիրանիից…այնքան անգամներ ինքը խեժ էր պոկել ու կերել։ Անահիտ Սեկոյան
  2. որոշ բույսերի կեղևից հոսող թանձր մածութիկ հյութ, որ օգտագործվում է իբրև սոսինձ, բուսախեժ ◆ Ծխախոտի խեժ: (Դասագիրք)
  3. սոսինձ
  4. խունկ, կնդրուկ ◆ Վառել եմ սիրտս միշտ իբրև անգին մի խեժ: Եղիշե Չարենց
  5. կաթնատու անասունների առաջին կաթը, խիժ ◆ Կովի և ոչխարի խեժից դալ են պատրաստում։
  6. նորածին կովի կաթից եփած մածունի թանձրությամբ ուտելիք, բուլամա
  7. նույն կաթից եփած նոր պանրի թանձրությամբ ծակոտկեն ուտելիք, դալ ◆ Մայրը ձվածեղ ու մի աման խեժ դրեց որդու առջև։ Սերո Խանզադյան
  8. (խոհր․) օգտագործում են սննդում, պատրաստում եփած ուտելիք

Հոմանիշներ

խմբագրել
  1. կռեզ, զամբել,
  2. բուսախեժ
  3. տե՛ս սոսինձ
  4. տե՛ս խունկ
  5. տե՛ս խիժ
  6. տե՛ս դալ

Արտահայտություններ

խմբագրել

Աղբյուրներ

խմբագրել
  • Լ․ Մուղնեցյան, Մասնագիտական տերմինների բացատրական բառարան, Գյումրի, «Իմաստասեր Անանիա Շիրակացի համալսարանի տպագրություն», 2007 — 268 էջ։
  • Սերգեյ Ավագյան, Հայերեն-անգլերեն-ռուսերեն խոհարարական բացատրական բառարան, Երևան, «ԴԱԼԼ», 2009 — 240 էջ։
  • Հարությունյան Լ․ Վ․, Թանգամյան Տ․Վ, Զավարյան Է․ Լ․ և ուրիշներ, Բուսաբանական տերմինների ռուս-հայերեն բացատրական բառարան, Երևան, ««Հայբուսակ»», 2002 — 272 էջ։
  NODES