Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝

վանկեր՝ խոր•հուրդ 

Ստուգաբանություն

խմբագրել

Գոյական

  1. մի բան անելու կամ չանելու՝ որևէ կերպ վարվելու ցուցում՝ խրատ՝ առաջարկ ◆ Յոթ խորհուրդ գալիք սերմնացաններին։ Եղիշե Չարենց ◆ Հաղորդեցեք ինձ այդ մասին ձեր բարի խորհուրդը: (Րաֆֆի) ◆ Նրան խորհուրդ տվողներ եղան ամուսնանալու։ (Ակսել Բակունց) ◆ Ես խորհուրդ չեմ տա այս եղանակին ճանապարհորդության դուրս գալ։ ◆ Եկել եմ հիմա ձեր ոտքն եմ ընկել, ձեր օգնության ու խորհրդին դիմել։ (Ղազարոս Աղայան)
  2. հարցերի՝ խնդիրների համատեղ քննարկում, նիստ, խորհրդակցություն ◆ Խորհուրդների մեջ գերակշռում է ավելի հասակավորների կարծիքը։ (Րաֆֆի) ◆ Ղարաբաղի մելիքները խորհուրդ էին կազմում։ (Րաֆֆի) ◆ Նրա մոտ էին ընդհանուր խորհուրդ կազմում։ (Ղազարոս Աղայան) ◆ Արդեն խորհրդի են նստել։
  3. որևէ կարգի հիմնարկության՝ ձեռնարկության՝ կազմակերպության՝ ընկերության կարգադրիչ կամ խորհրդակցական մարմին ◆ Արհեստակցական միությունների կենտրոնական խորհուրդ: ◆ Գիտական խորհուրդ: ◆ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ: ◆ Գործարանի տեխնիկական խորհուրդ: ◆ Աշխատանքի և պաշտպանության խորհուրդ:
  4. պետության կամ նրա որևէ բնագավառի կյանքում ղեկավար նշանակություն ունեցող և ընտրովի կամ նշանակովի անձերից կազմված՝ պետական կառավարման մի քանի մարմինների անվանումը ◆ Մինիստրների խորհուրդ: ◆ Ռազմահեղափոխական խորհուրդ: ◆ Ժողովրդական տնտեսության խորհուրդ: ◆ Պաշտպանության խորհուրդ:
  5. պրոլետարիատի դիկտատուրան իրականացնող և սոցիալիստական հասարակության քաղաքական կազմակերպության ձևը հանդիսացող՝ պետական իշխանության մարմին, սովետ ◆ Աշխատավորների պատգամավորների շրջանային խորհուրդներ: ◆ Ուժեղ և հաստատ իշխանություն կարող է լինել միայն և միայն գյուղացիական բանվորական և զինվորական խորհուրդների իշխանությունը։ (Վահան Տերյան)
  6. միտք, խոհ ◆ Տառապանքը քեզ հետ՝ քաղցր հուշ, և խոսքերը խորհուրդ կդառնան։ (Վահան Տերյան) ◆ Մի խոր ու տխուր խորհուրդ համակեց հանկարծ էությունս ողջ։ Եղիշե Չարենց ◆ Ինչ որ գտնես այս գրքում, ինչ մտածմունք ու խորհուրդ ողջը հանած համարիր քո օրերի մատյանից։ Եղիշե Չարենց ◆ Սակայն բնավ չհասկացա քո խորքն ու խորհուրդը: (Ավետիք Իսահակյան)
  7. իմաստ, բովանդակություն ◆ Ամեն մի հոգի… կրում է… այս վառ օրերի խորհուրդը պայծառ։ Եղիշե Չարենց ◆ Ինչ տարօրինակ հանդիպումն է սա, ինչ խորհուրդ ունի այս։ (Ավետիք Իսահակյան) ◆ Այս ամենը մի խորհուրդ ունեին, մի ներքին իմաստ։ (Ակսել Բակունց) ◆ Իր դեսպանության խորհուրդը հաջողուրթյամբ կատարելուց հետո Օրին վերադարձավ (Ռուսաստան)։ (Րաֆֆի)
  8. պատգամ, պատվիրան ◆ Մեծ խորհրդի քարյա տախտակներ… նետեց դեպի ցած։ Հովհաննես Թումանյան ◆ Գարեգինը տուն գնաց առանց նախագահից խորհուրդ ստանալու։ Սերո Խանզադյան ◆ Որևէ խելացի խորհուրդ ստանալ չէր կարելի։ (Գարեգին Սևունց)
  9. գաղտնիք ◆ Ոչ ոք չիմացավ նրա հոգու նվիրական խորհուրդներր: ◆ Ծերունի մի դերվիշ` ճակատն արևառ, եկավ եգիպտական անապատը, որ մեծ սֆինքսից հարցումներ անե երջանկության խորհուրդը իմանալու համար։ (Ավետիք Իսահակյան) ◆ Սրտիս խորհուրդը հայտնեցի։ (Պերճ Պռոշյան)
  10. դիտավորություն, մտադրություն, միտք, նպատակադրում ◆ Շարժվում է դեպի իր չար խորհուրդը ՇԵՔՍՊԻՐ ◆ Պատանին հղացավ մի չար խորհուրդ: (Րաֆֆի) ◆ Նա մի բարի խորհուրդ հղացավ:
  11. խորհրդանիշ ◆ Նա գնում Էր… դեպի լյառը… որ իր ժողովուրդը համարել Էր իր գոյության խորհուրդր: Եղիշե Չարենց
  12. (եկեղ․) արարողություն՝ ծես և դրանց ներքին իմաստը՝ բովանդակությունը ◆ Ոչ մի անգամ իրանց եկեղեցում հաղորդության խորհուրդը կատարած չեն։ (Րաֆֆի) ◆ Ահա դրանք էին մեծ օրվա խորհուրդը կատարում։ (Լեո)
  13. (փխբ․) կարևորություն, նշանակություն ◆ Քչերը հասկացան այդ իրադարձության պատմական խորհուրդը: ◆ Նա լռում էր և կարծես սպասում, որ ամենքը համակվեն այն մեծ խորհրդով: Դերենիկ Դեմիրճյան
  14. (հոգնակի)՝ խորհուրդներ Սովետական Միություն, Սովետներ ◆ Նա շարունակում էր Վասակի հետ գաղտնի Խորհուրդներ անել։ Դերենիկ Դեմիրճյան
  15. էություն ◆ Անհունորեն խաղաղ գիշերն ամառվան կը բաբախե խորհուրդի մը մեջ վսեմ։ Գրքերից ◆ Մենք հայեցող հոգով ենք ձգտում հասնել քո խորհուրդին բազմաշխարհ և բազմաստեղ։ Եղիշե Չարենց
  16. անէություն ◆ Բայց անխորհուրդ, գիտցիր մեծ խորհուրդը ու կրկնե մեզի հետ.-քնացավ։ (Միսաք Մեծարենց)
  17. (կրոն․) պաշտամունքային արարողություններ քրիստոնեության մեջ, որոնք եկեղեցու կողմից սահմանվում են որպես «աստվածաստեղծ» սրբազան գործողություններ, որտեղ «տեսանելի կերպարի միջոցով հավատացյալներին հաղորդվում է աստծո անտեսանելի շնորհը»

Հոմանիշներ

խմբագրել
  1. սովետ (հնց․)
  2. առաջարկ, առաջարկություն, ցուցում, խրատ, հորդոր, խելքախրատ (ժղ․)
  3. տե՛ս խոհ
  4. միտք
    1. մտախոհություն, դատողություն, խելք (մարդու մտածելու, դատելու կարողությունը, մտածելը)
    2. մտածմունք, խորհրդածություն, խոհմ մտմտուք, մտորում (մտածելը, խորհրդածելը)
    3. գաղափար, կարծիք, վարկած
    4. նպատակ, դիտավորություն, մտահաղացում, մտադրություն
    5. նշանակություն, իմաստ, խորհուրդ
    6. տե´ս հիշողություն
    7. տե´ս ուշք, ուշադրություն
  5. տե՛ս մտահաղացում
  6. բովնդակություն
    1. պարունակություն, տարողություն, ամփոփույք (հնց․)
    2. ցանկ, գլխացանկ, գլխակարգություն, վերագլխություն (հզվդ․)
    3. պարագրություն (հնց․)
    4. իմաստ, միտք
  7. իմաստ
    1. միտք, բովանդակություն, գաղափար, խորհուրդ, (հնց․) իմացված, իմացություն
    2. նշանակություն, առում (բառի)
  8. տե՛ս մտադրություն
  9. դիտավորություն
    1. մտադրություն, նպատակադրում, հետամտություն, նպատակ, միտք
    2. տե՛ս նկատառում
    3. տե՛ս միտումնավորություն
    4. տե՛ս դիտողություն
    5. տե՛ս կանխամտություն
  10. տե՛ս գաղտնիք
  11. տե՛ս արարողություն
  12. տե՛ս պագամ, պատվիրան
  13. տե՛ս խորհրդանիշ
  14. տե՛ս կարևորություն, նշանակություն
  15. ծես
    1. արայտղություն, կարգ, ծիսակատարություն, ծիսակարգ, հանդիսակարգ, ընթացակարգ
    2. ավանդություն, սովորություն, սովորույթ, ադաթ, սահմանք (բրբ․)
  16. տե՛ս արարողություն
  17. (կրոն․) պաշտամունքային արարողություններ քրիստոնեության մեջ, որոնք եկեղեցու կողմից սահմանվում են որպես «աստվածաստեղծ» սրբազան գործողություններ, որտեղ «տեսանելի կերպարի միջոցով հավատացյալներին հաղորդվում է աստծո անտեսանելի շնորհը»

Արտահայտություններ

խմբագրել

Թարգմանություններ

խմբագրել

Աղբյուրներ

խմբագրել
  • Յու․ Ա․ Բախնիկին, Մ․ Ս․ Բելենկի, Ա․ Վ․ Բելով և ուրիշ․։ Մ․ Պ․ Նովիկովի խմբ․, Աթեիստի գրպանի բառարան («Հայաստան» հրատարակչություն), Երևան, 1983 — 308 էջ։
  NODES