Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝

վանկեր՝ խ(ը)ր•թին 

Ստուգաբանություն

խմբագրել

Ածական

  1. դժվար հասկանալի ◆ Կյուրեսն էր երկարածոր լեզվով, դժվար անուններով և ◆ խրթին բարբառով։ (Ակսել Բակունց) ◆ Եկ ու թարգմանիր քո թվլատ լեզվով Պատգամներին աստծո, մտքերը խրթին։ Պարույր Սևակ
  2. դժվար լուծելի ◆ Մեր բախտի հետ և մարդկանց սերը փոփոխական է։ Եվ մինչև այսօր դեռևս անլույծ է այս հարցը ◆ խրթին , թե բախտն է արդյոք սիրո առաջնորդ, թե սերը բախտին։ Շեքսպիր ◆ Մաթեմատիկական խրթին վարժություն։
  3. դժվար կատարվող՝ գլուխ բերվող ◆ Խոր ու խրթին խնդիրներ, որ երկնում էին հանճարները։ Պարզ ու հատու լուծվեցին բիրտ ու անհաշտ պայքարով։ Եղիշե Չարենց
  4. (փխբ․) մանվածապատ, խճճված, խճողված
  5. խրթնաբար, խրթնաբանորեն ◆ Առաջին շրջանում… նա գրել է ավելի խրթին ու լի բարբառայնություններով։ (Վահան Տերյան)
  6. բարդ հանգույցներ ունեցող մանվածապատ ◆ Մի բաց կապույտ թերթիկ, վերևը զարդարած սուվենիրով խրթին ու մանրանկար։ Եղիշե Չարենց ◆ Նա նայում էր խայտաբղետ բարձերի խրթին նախշերին։ (Մամուլ)

Հոմանիշներ

խմբագրել
  1. տե՛ս բարդ
  2. տե՛ս կնճռոտ
  3. տե՛ս խորիմաստ
  4. տե՛ս մանվածապատ

Արտահայտություններ

խմբագրել

Աղբյուրներ

խմբագրել
  NODES