Հայերեն

 

Դասական ուղղագրութեամբ՝

վանկեր՝ կա•ղին 

Ստուգաբանություն

խմբագրել

Գոյական

  1. կաղնի ծառի միասերմ պտուղը (ամուր շագանակագույն կեղևով) ◆ Վարազները ժանիքով փորում են սև հողը, աշունքվա փտած կաղինները ժողովում։ (Ակսել Բակունց)
  2. տե՛ս տկողին
  3. նույնն է՝ կաղնի
  4. (բսբ․) չոր, միասերմ սինկարպ պտուղ, ամուր, կաշեկերպ պտղակիցով, մասնակիորեն կամ լրիվ խորասուզված պտղագավաթի մեջ, որը կազմավորվում է առանցքների և ռեդուկցիայի ենթարկված ծաղկաբույլի ծաղկակիցների սերտաճման հետևանքով

Հոմանիշներ

խմբագրել
  1. (բսբ․) կաղնեպտուղ, (գվռ․)՝ բալամուտ, բալուտ
  2. տե՛ս տկողին
  3. տե՛ս կաղնի

Արտահայտություններ

խմբագրել

Աղբյուրներ

խմբագրել
  • Սերգեյ Ավագյան, Հայերեն-անգլերեն-ռուսերեն խոհարարական բացատրական բառարան, Երևան, «ԴԱԼԼ», 2009 — 240 էջ։
  • Ժ․ Հ․ Վարդանյան, Հ․ Յա․ Սայադյան, Անտառագիտական և կանաչապատման տերմինների հայերեն-ռուսերեն-անգլերեն բացատրական բառարան, Երևան, «ՀՀ ԳԱԱ բուսաբանական ինստիտուտի հրատարակչություն», 2008 — 338 էջ։
  • Հարությունյան Լ․ Վ․, Թանգամյան Տ․Վ, Զավարյան Է․ Լ․ և ուրիշներ, Բուսաբանական տերմինների ռուս-հայերեն բացատրական բառարան, Երևան, ««Հայբուսակ»», 2002 — 272 էջ։
  NODES