Հայերեն

«կանաչ» ժեստը հայերեն ժեստերի լեզվով
 
կանաչի երանգներ

Դասական ուղղագրութեամբ՝ կանաչ

վանկեր՝ կա·նաչ 

Ստուգաբանություն

խմբագրել

Ծագումն անհայտ է։

Գոյական

  1. սպեկտրի հիմնական գույներից մեկը՝ կապույտի և դեղինի միջինը
  2. նույնն է՝ կանաչեղեն
  3. խոտ, սեզ
  4. բուսականություն
  5. կանաչ փառ՝ շերտ (բրոնզի, պղնձի, ինչպես և հացի վրա)
  6. կանաչ ներկ ◆ Փարիզյան կանաչ, չինական կանաչ:
  7. ծիածան (հզվդ․)
  8. (նորբ․) (փխբ․) դոլար ◆ Մանավանդ երևանցի «ախպերոներին քցելու» հաճույքը զուտ պլատոնական չէ, այլ «կանաչների» ստույգ ակնկալիքով։ 02 Ոստիկանական լրատու (շաբաթաթերթ)

Ածական

  1. կանաչ գույն ունեցող
  2. չհասած՝ խակ (պտուղների մասին)
  3. թարմ, դալար, չչորացած (փխբ․)
  4. հասուն չդարձած, արբունքի չհասած, մատղաշ, մատաղահաս (փխբ․)
  5. (խոհր․) սննդի պիտանի մշակովի և վայրի բույսեր, կանաչեղեն, պատրաստում են տարբեր աղցաններ, նախուտեստներ, կերակուրներ, թթու են դնում, պահածոյացնում
Հոմանիշներ
խմբագրել
  1. կանաչ, կանաչագույն, կանաչերանգ, կանաչորակ, կանաչկեկ, կանաչավուն (բաց), կաս կանաչ (բրբ․), կապ-կանաչ
  2. խոտ, սեզ, դալարիք (հզվդ․), խոզար
  3. կանաչեղեն, կանաչի
  4. դալար, դալարաբույս, կանաչաբույս, նորաբույս, նորածիլ, մատաղ, մատղաշ, մատաղահաս, թարմ մորճ (հնց․)
  5. տե՛ս խակ
Արտահայտություններ
խմբագրել
  1. կանաչ արև - երտասարդ կյանք
  2. կանաչ գոտի- կանաչապատված շերտ, գոտի
  3. կանաչ դաշտ - ֆուտբոլի խաղադաշտ
  4. կանաչ կապել - ծիածան կապել
  5. կանաչ կիրակի - զատկին հաջորդող երկրորդ կիրակին, կրկնազատիկ (եկեղ․)
  6. կանաչ կտրել - կանաչ գույն ստանալ, կանաչանալ
  7. կանաչ ճանապարհ - ազատ անում, անարգել առաջընթաց
  8. կանաչ ջրիմուռներ - ստորակարգ բույսերի դաս (բսբ․)
  9. կանաչ սեղան - մահուդով ծածկված սեղան, թղթախաղի սեղան, որ սովորաբար ծածկված է լինում կանաչ մահուդով
  10. կանաչ տերևից ընկնել - մատաղ հասակում մեռնել
  11. կանաչ ցանկապատ - բուսական ցանկապատ, բույսերից կազմված ցանակապատ
  12. կանաչ փողոց - տրանսպորտի համար ամբողջ երկարությամբ ազատ, բաց ճանապարհ (առավել երկաթուղու)
  13. կանաչի ընկնել
    1. գարնանամուտին, կանաչը նոր բուսանելու ժամանակ սկսել կանաչ արածել, չոր կերից կանաչ կերի անցնել
    2. գարնանամուտին ստամոքսի խանգարում ստանալ (անասունի մասին)
  14. կանաչին տալ
    1. կանաչ երևալ
    2. կանաչ երանգ ունենալ (ուրիշ հիմնական գույնի հետ)
  15. կանաչով պատել, պատվել - կանաչապատվել, կանաչապատվել

Թարգմանություններ

խմբագրել

Աղբյուրներ

խմբագրել
  • Սերգեյ Ավագյան, Հայերեն-անգլերեն-ռուսերեն խոհարարական բացատրական բառարան, Երևան, «ԴԱԼԼ», 2009 — 240 էջ։
  NODES