Հայերեն

 

Դասական ուղղագրութեամբ՝ կատար

վանկեր՝ կա•տար 

Բացատրություն

  1. (ճրտրպ․) (շին․) կտուրի երկու հարթությունների հատման գիծ
  2. (երկրբ․) երկրաձևաբանությունում երկարավուն կամ գծային ձգված բարձրությունների և նրանց բաժանող ցածրությունների ամենաբարձր կետերի համախմբություն

Ստուգաբանություն

խմբագրել

Թերևս բնիկ հնդեվրոպական՝ *gu-od-՝ *geu- «ծռել, թեքել, կամար կապել» արմատից. հմմտ. նորվեգերեն բարբառային kyta «սապատ, վեր ուռած ծալք, ուռուցք», շվեդերեն բարբառային kūt «սապատ, պալար»։ Հազիվ թե ծագի սեմական աղբյուրից. հմմտ. եբրայերեն keter «պսակ, թագ, կատար»։

Գոյական

  1. որևէ բանի ամենաբարձր կետը՝ ծայրը, գագաթ ◆ Դարերից ի վեր ապրում էին այդտեղ հսկահասակ կաղնիներ, մայրեր ու կաղամախներ, որոնց կատարները ծրարում էին ամպերի մեջ։ (Մուրացան)
  2. լեռան գագաթ՝ գլուխ ◆ Արարատի ծեր կատարին դար է եկել վայրկյանի պես ու անցել։ (Ավետիք Իսահակյան)
  3. (փխբ․) մարդու գլուխ
  4. թռչունների (աքաղաղ, հավ) գլխին ցցված միսը, բբուկ, ցցունք
  5. (պաշտանվ․) տե՛ս լեռնակատար

Հոմանիշներ

խմբագրել
  1. գագաթ, արտևան, ծայր, գլուխ (փխբ․), սարի գլուխ, սարի ծայր
  2. տե՛ս գլուխ
  3. պսակ (ծառի)
  4. բբուկ, ցցունք, կակաչ

Արտահայտություններ

խմբագրել
  1. կատարը դատարկ - անխելք, անմիտ, տխմար մարդ
  2. կատարը տաք - հարբած, գինով
  3. կատարը տաքանալ՝ տաքացնել (խսկց․) - հարբել, գինովանալ ◆ Կերանք, խմեցինք, «կատարներս տաքացավ» ու սկսեցինք դատարկված շշերը նետել ու օդում կրակել նրանց վրա։ (Վախթանգ Անանյան) ◆ Կատարդ տաքացրել ես, չես իմացել ինչ ես անում։ (Պերճ Պռոշյան)

Ստուգաբանություն

խմբագրել

Գոյական

  1. (հզվդ․) կատարելը
  2. վերջ, ավարտ ◆ Վերադարձիր, ալ կարոտս կատար չունի։ Սիամանթո

Հոմանիշներ

խմբագրել
  1. տե՛ս ավարտ վերջ

Արտահայտություններ

խմբագրել
  1. ի կատար ածել - կատարել, իրագործել, կենսագործել
  2. կատար լինել (հզվդ․) - կատարվել, տեղի ունենալ

Թարգմանություններ

խմբագրել

Ստուգաբանություն

խմբագրել

Գոյական

  1. (բսբ․) նույնն է՝ թավշենի

Հոմանիշներ

խմբագրել
  1. տե՛ս թավշենի

Արտահայտություններ

խմբագրել

Թարգմանություններ

խմբագրել

Աղբյուրներ

խմբագրել
  • Դ․Ս․ Չիլինգարյան, Ե․Լ․ Երզնկյան, Պաշտպանական-անվտանգային տերմինների հայերեն-ռուսերեն-անգլերեն բացատրական բառարան, Գյումրի, «ՀՀ ՊՆ ռազմավարական հետազոտությունների ինստիտուտ», 2015 — 1196 էջ։
  • Ս․ Գասարջյան, Ճարտարապետական և շինարարական տերմինների ռուս-հայերեն և հայ-ռուսերեն բացատրական բառարան, Երևան, 2007 — 572 էջ։
  • Հողմիկ Սարգսյան, Ռուզաննա Սարգսյան, Երկրաբանական տերմինների եռալեզու հանրագիտական բառարան, Երևան, «Զանգակ», 2014 — 672 էջ։
  NODES