կենդանի
Հայերեն
- ՄՀԱ՝ [kɛntʰɑˈni]
Դասական ուղղագրութեամբ՝
վանկեր՝ կեն•դա•նի
Ստուգաբանություն
խմբագրելԿազմված է բնիկ հնդեվրոպական կեան-ից՝ -դ աճականով (*-t) և ան ածանցով։
Գոյական
- շարժվելու և զարգալու ընդունակ էակ, կենդանական մարմին՝ էակ ◆ Երևակայեցեք սոխակը, ագռավը, կատուն, ավանակը և այլ դոցա նման կենդանիներ հավաքված միասին կամենային երաժշտություն կազմել։ (Րաֆֆի)
- կենդանական բոլոր արարածները ի հակադրություն մարդու
- ընտանի կենդանի, անասուն ◆ Հոգնած կենդանիները ոտները փոխնիփոխ բարձրացնում էին։ (Ակսել Բակունց)
- էշ, ավանակ ◆ Կենդանին կարծես զգաց, որ տիրոջ եռանդը մարեց, ուստի ինքն էլ իր ծանր քայլափոխն սկսավ։ (Մուրացան)
- (պաշտանվ․) բոլոր կենդանական արարածները՝ ի հակադրություն մարդու
- կենդանական մարմնի՝ էակի վիճակ, որի դեպքում նա ընդունակ է շնչելու, շարժվելու և զգալու
- (խոհր․) սննդում օգտագործվում է միսը, կաթը, ճարպը, մաշկը, պատրաստում են զանազան կերակուրներ, ուտելիքներ, պահածոներ
Հոմանիշներ
խմբագրել- շնչավոր էակ
- կենդանի, տավար չորքոտանի ապրանք (ժղ․)
- չխոսկան, անխոսիկ, անխոսում, անլեզու, անասուն
- անտաշ, կոպիտ, անկիրթ, անքաղաքավարի, անբարեկիրթ, կոշտուկոպիտ, գռեհկական, գռեհկաբար, գռեհկահոգի, գռեհկամիտ, ռամկաբարո, ռամիկ, անասուն(ժղ․) փողոցային, սինլքոր, անպատշաճ, անվայելուչ, վարնոց, վուլգար
- հիմար, տխմար, ապշամիտ, հիմարամիտ, տխմարամիտ, դատարկամիտ, թանձրամիտ, բթամիտ, թուլամիտ, պակասամիտ, ծանծաղամիտ, տկարամիտ, ցանցառամիտ, փափկամիտ, կարծրամիտ, անասնամիտ, գրաստամիտ, տավարամիտ, պաճարամիտ, հիվանդամիտ, դատարկագլուխ, թանձրատեն, հաստագլուխ, պնդագլուխ, դդմագլուխ, անգլուխ, անուղեղ, ծալապակաս, (փխբ․)` ցանցառ, բութ, դդում, պանդույր, կրետին, (գրք․) (փխբ․) ախմախ, անկուտ, դմբո, դմբլո, դունդի, դնկլոզ, երկարականջ, թուղթապակաս, փախուկ, ծալը պակաս, տախտակը պակաս, վերնատունը դատարկ, (գռհկ․) էշի գլուխ, հորթի գլուխ, փայտի գլուխ, ապուշի գլուխ (հեգն․) խելքի տոպրակ, Աստծուց պատժված, Աստծու աղոթած, Աստծու ավանակ, անխելք, խելազուրկ, անգլուխ, անուղեղ, խելապակաս, պակասամիտ
- տե՛ս ավանակ
Թարգմանություններ | |
|
Ածական
- կենդանություն ունեցող, ողջ ապրող ◆ Կենդանի եմ, մին էլ արի։ Հովհաննես Թումանյան
- մարդկանցից կամ կեդանիներից կազմված, գոյացած ◆ Կենդանի պատնեշ՝ շղթա
- աշխույժ, առույգ, կայտառ, շարժուն, վառվռուն ◆ Կենդանի խաղ, շարժում ◆ Տիկին Մարթան վերին աստիճանի կենդանի մի կին է։ (Մուրացան)
- արտահայտիչ, վառ ◆ Կենդանի պատկեր, նկար, դիմագծեր
- բուռն, ջերմ ◆ Այս կենդանի հույզերը հորդ երգելու տեղ - միաչքանի, միոտանի մարդն են երգում հիմա անթև։ Եղիշե Չարենց
Հոմանիշներ
խմբագրել- ողջ, առողջ, գլուխն ուսերին, գլխից անպակաս
Թարգմանություններ | |
|
Արտահայտություններ
խմբագրել- կենդանի անկյուն - դպրոցներում, ակումբներում և այլուր կենդանիների ուսումնասիրությանը ծառայող սենյակ, որտեղ պահպանվում են զանազան կենդանիների կմախքներ, խրտվիլակներ և այլն
- կենդանի ապրանք- շահագործողական հասարակություններում ստրկության կամ պոռնկության համար վաճառքի հանվող մարդ
- կենդանի բառարան- հանրագիտական տեղեկություններ, գիտելիքներ ունեցող մարդ
- կենդանի գույք- բանող և մթերատու ընտանի կենդանիներ
- կենդանի դիակ- անգործունյա՝ եռանդազուրկ՝ հույլ մարդ
- կենդանի ինվենտար- բանող և մթերատու ընտանի կենդանիներ
- կենդանի լեզու- անմիջական խոսողությամբ կատարվող հասարակական հաղորդակցմանը ծառայող լեզու
- կենդանի լինել
- ապրել, մեռած չլինել
- հարատևել, գոյություն ունենալ
- հիշվել, հիշողության մեջ մնալ
- կենդանի լրագիր- ակումբներում և ձեռնարկություններում կազմակերպվող էստրադային տիպի ներկայացում հրատապ թեմաների շուրջը
- նորություններ կամ բամբասանքներ տարածող մարդ
- կենդանի (կենդանի-կենդանի) մեռնել՝ մեռած լինել - կենդանի վիճակում մեռած համարվել, բարոյապես մեռնել
- կենդանի կշիռ - անասունի կամ թռչունի լրիվ քաշը կենդանի վիճակում
- կենդանի հանրագիտարան - հանրագիտական տեղեկություններ, գիտելիքներ ունեցող մարդ
- կենդանի հերթ - բոլոր սպասողների անձնական ներկայությամբ պահպանվող հերթ
- կենդանի ցանկապատ- աճող բույսերից կազմված՝ գոյացած ցանկապատ
- կենդանի ուժ- անձնակազմ, մարդիկ
- կենդանի քաշ - անասունի կամ թռչունի լրիվ քաշը կենդանի վիճակում
Հոլովում |
Եզակի թիվ | Հոգնակի թիվ | |
---|---|---|
Ուղղ. | կենդանի | կենդանիներ(ը) |
Սեռ. | կենդանու | կենդանիերի |
Տր. | կենդանու(ն) | կենդանիների(ն) |
Հայց. | կենդանի(ն) | կենդանիներ(ը) |
Բաց. | կենդանուց | կենդանիներից |
Գործ. | կենդանով | կենդանիներով |
Ներգ. | կենդանում | կենդանիներում |
- կենդանի մնացած
- կենդանի վահան
Աղբյուրներ
խմբագրել- Էդուարդ Բագրատի Աղայան, Արդի հայերենի բացատրական բառարան, Երևան, «Հայաստան», 1976։
- Հրաչյա Աճառյանի անվան Լեզվի Ինստիտուտ, Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1969։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1967։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարան, Երևան, «Երևանի Պետական Համալսարան», 2009։
- Սերգեյ Աշոտի Գալստյան, Դպրոցական բառակազմական բառարան (Դպրոցական մատենաշար) (խմբ. Հովհաննես Զաքարյան), Երևան, ««Զանգակ-97» հրատարակչություն», 2011 — 230 էջ, ISBN 978-99941-1-933-2։
- Դ․Ս․ Չիլինգարյան, Ե․Լ․ Երզնկյան, Պաշտպանական-անվտանգային տերմինների հայերեն-ռուսերեն-անգլերեն բացատրական բառարան, Գյումրի, «ՀՀ ՊՆ ռազմավարական հետազոտությունների ինստիտուտ», 2015 — 1196 էջ։
- Սերգեյ Ավագյան, Հայերեն-անգլերեն-ռուսերեն խոհարարական բացատրական բառարան, Երևան, «ԴԱԼԼ», 2009 — 240 էջ։