Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝


վանկեր՝ հե•ռու 

Ածական

  1. հեռավոր (բոլոր նշ.)

Գոյական

  1. տեղ, որ տվյալ կետից բաժանված է ավելի տարածությամբ, հեռավոր տեղ, կետ, վայր ◆ Հեռուն աչքիս շփոթ է երևում։

Մակբայ

  1. որոշ հեռավորության վրա, հեռավորությամբ ◆ Այգին քաղաքից մեկ կիլոմետրով հեռու է։

Կապ

  1. որևէ սահմանից, կետից այն կողմ ◆ Ջերմաէլեկտրակայանը բնակավայրից հեռու է կառուցվել։

Ձայնարկություն

  1. մեկին վանելու, դուրս անելու, հեռացնելու բացականչություն
    1. կորի՛ր, չքվի՛ր
    2. գործ չունե՛ս, մի՛ խառնվիր, մի՛ միջամտիր
    3. հեռու մնա՛, հեռու կա՛ց, զգուշացի՛ր

Հոմանիշներ

խմբագրել
  1. հեռավոր, հեռավորական, հեռասահման (հզվդ․), հեռանիստ, հեռաձիգ, հեռակա, տարակա, տարակաց (հեռվում գտնվող, տվյալ կետից երկար տարածությամբ բաժանված)
  2. տե՛ս մեկուսի

Արտահայտություններ

խմբագրել
  1. հեռու գնալ
    1. տվյալ տեղից, գտնված տեղից հեռանալ
    2. առաջ գնալ, մեծ հաջողություն ունենալ
    3. հեռավոր, տվյալ բանից անմիջական կապ չունեցող հանգամանքներ հիշել, քննել, թվել, հեռանալ, շեղվել նյութից
    4. չափազանցության, ծայրահեղության մեջ ընկնել
  2. հեռու է
    1. հեռավոր է, հեռվում է գտնվում
    2. հեռավոր ապագային է վերաբերում, ուշ է լինելու, տեղի ունենալու
    3. կապ, հարաբերություն չունի, զերծ է, անմասն է
  3. հեռու լինել - տե՛ս հեռու է
  4. հեռու կենալ, մնալ
    1. չխառնվել, չմիջամտել, գործ չունենալ մի բանի հետ
    2. զգուշանալ, խուսափել
    3. հրաժարվել, զերծ մնալ
  5. հեռուն նայել - հեռատես լինել, ապագան նկատի ունենալ
  6. հեռու պահել -
    1. մասնակից չդարձնել մեկին մի բանի
    2. կապ, հարաբերություն, առնչություն չունենալ մեկի կամ մի բանի հետ, խուսափել
  7. ձեռքերդ հեռու
  8. աչքից հեռու, սրտից հեռու
  9. աչքից հեռու, սրտից մոտ
  10. իրեն հեռու պահել

Ստուգաբանություն

խմբագրել

Աղբյուրներ

խմբագրել
  NODES