Հայերեն դարձվածք

  1. սաստիկ տանջել ◆ -Աստված ձեր գլխին խռով կենա, էսօր դուք հո հոգիս հանեցիք, իմը ինձ հասցրիք։ (Խաչատուր Աբովյան) ◆ հոգիս կը հաներ, մինչև որ օրը երկու անգամ կը հաջողեի զինքը խոզանակել ու մաքրել։ Աշոտ Հովհաննիսյան
  2. նեղություն տալ ◆ -Այս անտեր մազոլն էլ հո հոգիս հանում է: (Նար-Դոս) ◆ Գուցե մի շատախոս մա՞րդ է նրա հոգին հանել աշխատանքի ժամանակ։ Գէ ◆ -Տե՜հ, Մարսուպ [դե՜հ, Մարսուբ], հոգի մի՛ հաներ, պատմե տեսնենք։ Համ.
  3. (ա/մ +հոգի բերանեն հանել )Սպանել (նաև փոխաբերական) ◆ «Աղասի՛ն, իգիթ Աղասին... ղզլբաշի հոգին հանեց»: Հովհաննես Թումանյան ◆ -Ա՜խ քեզի շան ձագ... ես հիմա որ ծեծին տակ հոգիդ բերանեդ չհանեմ, թող ինծի Փիլիկ չկանչեն։ Մնձ.
  4. հաշվեհարդար տեսնել, հախից գալ ◆ -Եսհերիք եմ էդ ֆարմասոնների բոլորի հոգին հանելու: (Պերճ Պռոշյան) ◆ -Դու սիրտդ պինդ պահիր, չվախենաս, ես նրա հոգին կհանեմ։ (Ղազարոս Աղայան)
  5. Ուժասպառ անել, հալից գցել ◆ -Օղորմածիկ մերս հոգիս հանում էր կոտորանի լոբին ճղել տալով։ (Խաժակ Գյուլնազարյան)
  6. անխիղճ ճնշել,կեղեքել ◆ -Դենշապուհը հոգիներս է հանում հարկերով։ Դերենիկ Դեմիրճյան ◆ Սկզբում սպիտակ ցարն էր նրանց հոգին հանում: Հետո գլուխ բարձրացրեց... բեյերը։ «Գարուն»
  7. ստիպել ◆ -Ամեն օր հոգիս հանում ես, որ քամակիցդ եկող...ջահել իմերել վարձեմ։ (Պերճ Պռոշյան) ◆ -Այս խենդը ձեզ ալ ընկերներու խառնած է և հոգիս հանեց որ կանչեմ։ Անդրանիկ Ծառուկյան
  8. Ձանձրացնել ◆ -Կորի՛, գնա՛,, հերիք մեծ-մեծ խոսես, հոգիս հանեցիր,հարբան լոպպազ։ (Ավետիք Իսահակյան) ◆ Հետո կսակսի անընդհատ խնդրանքներով ու դիմումներով հոգիս հանել: «Եր.»

Աղբյուրներ

խմբագրել
  1. Պետրոս Սարգսի Բեդիրյան, Հայերեն դարձվածքների ընդարձակ բացատրական բառարան, Երևան, «Երևանի Պետական Համալսարանի Հրատարակչություն», 2011։
  NODES