Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝ հուն

վանկեր՝ հուն 

Ստուգաբանություն

խմբագրել

Բնիկ հնդեվրոպական՝ *pent-՝ *pont- «ոտք դնել, գնալ» արմատից. հմմտ. հին հնդկերեն pánthās «ճանապարհ», հունարեն πόντος` «ծով», πάτος` «շավիղ», ռուսերեն путь «ճանապարհ, ուղի»։

Գոյական

խմբագրել
  1. գետի և ընդհանրապես ջրի հատակը
  2. այն տեղը, որով հոսում է ջուրը, ջրի ճանապարհ ◆ Քայլում էինք Երասխի հին հունով դեպի մի գյուղ՝ Երասխի ձախ ափին։ (Ավետիք Իսահակյան)
  3. ցամաքած ջրի (գետի, ծովի, հեղեղի և այլնի) հոսած տեղը
  4. ծանծաղուտ
  5. (փխբ․) ուղի, ուղղություն
  6. (փխբ․) ընթացք, գործունեության՝ կյանքի զարգացման ուղղություն
  7. (երկրբ․) գետահովտի ամենացածրացած մաս, որով տեղի է ունենում ջրի հոսքը՝ միջհեղեղային փուլերում

Հոմանիշներ

խմբագրել
  1. ջրուղի
  2. տե՛ս ծանծաղուտ
  3. տե՛ս ուղի, ուղղություն
  4. տե՛ս ընթացք

Արտահայտություններ

խմբագրել
  1. հունի մեջ ընկնել՝ մտնել - սովորական ընթացքն ստանալ, կանոնավոր վիճակի հանգել ◆ Վայրկյաններ հետո ինքն իրեն գտավ, հունի մեջ մտավ: Պարույր Սևակ
  2. հունից դուրս գալ
    1. սովորական հունից շեղվել, նոր հունով հոսել ընթանալ
    2. սովորական ընթացքից դուրս գալ, կանոնավոր վիճակը խախտվել

Ստուգաբանություն

խմբագրել

Բնիկ հնդեվրոպական՝ *pun- արմատից, որ *pur- > հուր բառի տարբերակն է, որ որոշ լեզուներում առկա է որպես ինքնուրույն հիմք, ուրիշներում՝ որպես *pur-ի հոլովական հիմքի տարբերակ՝ ըստ *r/n հերթագայության. հմմտ. գոթերեն fōn, հին պրուսերեն panno «կրակ»։

Գոյական

խմբագրել
  1. (հզվդ․) հնոց, բով

Հոմանիշներ

խմբագրել

Արտահայտություններ

խմբագրել

Թարգմանություններ

խմբագրել

Ստուգաբանություն

խմբագրել

Գոյական

խմբագրել
  1. տե՛ս հոն

Հոմանիշներ

խմբագրել
  1. տե՛ս հոն հոնի

Արտահայտություններ

խմբագրել

Թարգմանություններ

խմբագրել

Աղբյուրներ

խմբագրել
  • Հողմիկ Սարգսյան, Ռուզաննա Սարգսյան, Երկրաբանական տերմինների եռալեզու հանրագիտական բառարան, Երևան, «Զանգակ», 2014 — 672 էջ։
  NODES