ձեռք
Հայերեն
- ՄՀԱ՝ [d͡zɛrkʰ]
ձեռք | |
---|---|
|
Դասական ուղղագրութեամբ՝ ձեռք
վանկեր՝ ձեռք
Ստուգաբանություն
խմբագրելԲնիկ հնդեվրոպական բառ՝ *g'hes(o)r- «ձեռք» նախաձևից։ Հմմտ. χείρ հունարեն «ձեռք»։
Գոյական
- մարդու վերին վերջույթներից յուրաքանչյուրը՝ ուսահոդից մինչև մատների ծայրերը, թև, կուռ (կզմխս․) ◆ Իր ահագին ձեռքը վեր բարձրացրեց Վասակը։ (Նաիրի Զարյան)
- նույն վերջույթի դաստակից մինչև մատների ծայրերը, թաթ ◆ Բաբենկոյի ձեռքերը ծերությունից արդեն սկսել էին դողալ։
- մարդ, անձ (որպես աշխատող ուժ) (փխբ․) ◆ Մի աշխատող ձեռք և վեց ուտող բերան։ (Նաիրի Զարյան)
- իշխանություն, իրավունք, տիրապետություն (փխբ․) ◆ Հիմա էլ գերմանացու ձեռքն ընկանք։ (Հրաչյա Քոչար)
- զորություն, ուժ (փխբ․) ◆ Ինչ-որ ձեռք արգելում էր ինձ իրագործելու իմ նպատակը։ (Րաֆֆի)
- հովանավորություն, պաշտպանություն (փխբ․) ◆ Ռուսի ձեռքի տակ հայը ապահովություն գտավ։ (Քրիստափոր Թափալցյան)
- գրելու ձևը, ձեռագիր, ձեռացագիր ◆ Մեծավորս… ձեռքս շատ հավանեց և առաջին իսկ օրը արտագրություն տվեց։ Ստեփան Զորյան
- ավելի մեծ թղթով կամ հաղթաթղթով կտրածը և վերցրածը, առք
- մեկ ամբողջություն կազմող իրերի համալիր ◆ Մի ձեռք հագուստ։
- ձեռքի ուժով կատարվող ◆ Ձեռքի աշխատանք։
- դաշնամուրային գրվածքի մեջ՝ աջ ձեռքով կամ ձախ ձեռքով նվագելու մասը (երժշտ․)
Հոմանիշներ
խմբագրել- թև, բազուկ, (ժղ․)՝ կուռ ձեռ (մարդու ուսահոդից մինչև մատների ծայրը)
- թաթ, ձեռնաթաթ (դաստակից մինչը մատների ծայրը)
- տե՛ս մարդ, անձ
- տե՛ս իշխանություն
- տե՛ս ուժ, զորություն
- տե՛ս հովանավորություն, պաշտպանություն
- ձեռացագիր, ձեռագիր
- տե՛ս ստորագրություն
- տե՛ս համալիր, կոմպլեկտ
- առք, սակ (մեծ խաղաթղթով կտրածը)
- տե՛ս անգամ
- տե՛ս զույգ
Արտահայտություններ
խմբագրել- ձեռք ածել
- տիրանալ, նվաճել
- գտնել, ճարել
- ձեռք անցնել
- տիրանալ, նվաճել
- գտնել, ճարել
- ձեռք առնել
- ձեռնարկել
- ծաղրել
- ձեռքը վերցնել
- ձեռք առնվել - ձեռնարկել, սկսել
- ձեռք բարձրացնել
- խփել
- ծեծել
- սպառնալ
- սպանել
- ձեռք բերել
- հայթայթել, ստանալ
- գտնել, ճարել
- նվաճել, տիրել
- ձեռք բերվել
- ձեռք բռնել - օգնել, օժանդակել
- ձեռք գալ
- ճարվել
- բռնվել
- ձեռք գցել
- ճարել, գտնել
- բռնել
- տիրանալ, նվաճել
- ձեռք դեմ անել - մուրալ
- ձեռք դիպցնել - շոշափել
- ձեռք դնել
- ստորագրել
- տիրել, տիրանալ, նվաճել
- ձեռք երկարացնել
- մուրալ
- օգնել, օժանդակել
- հափշտակել, յուրացնել
- վերցնել
- ձեռք երկնցնել
- մուրալ
- օգնել, օժանդակել
- հափշտակել, յուրացնել
- վերցնել
- ձեռք զարկել
- ձեռնարկել, սկսել
- շոշափել
- ձեռք զարնել
- ձեռնարկել, սկսել
- շոշափել
- ձեռք ընկնել - ճարվել
- ձեռք թափ տալ
- անտեսել
- արհամարհել
- ոտնահարել
- ձեռք խաղացնել - խաբել, թերաչափել, թերակշռել
- ձեռք կարկառել
- մուրալ
- օգնել, սատարել
- վերցնել
- ձեռք հասցնել - օգնել, օժանդակել, սատարել
- ձեռք ձգել
- ճարել, գտնել
- բռնել
- տիրանալ, նվաճել
- ձեռք մեկնել
- օգնել, սատարել
- մուրալ
- բարևել
- վերցնել
- յուրացնել, հափշտակել
- դիպչել
- ձեռք մխել - ձեռնամխել, մտցնել
- ձեռք պարզել
- մուրալ
- յուրացնել, հափշտակել
- դիպչել
- ձեռք սեղմել - բարևել
- ձեռք վեր անել - հրաժարվել, սպառնալ
- ձեռք վեր առնել - հրաժարվել, սպառնալ
- ձեռք վեր կալնել - հրաժարվել, սպառնալ
- ձեռք վերցնել - հրաժարվել, սպառնալ
- ձեռք վեր ունել - հրաժարվել, սպառնալ
- ձեռք վրա բերել
- սպառնալ
- խփել
- ծեծել
- ձեռք տալ
- բարևել
- ձեռնել, շոշափել
- դիպչել, վնասել
- վերցնել
- ծեծել
- ձեռք ու ոտք անել
- ջանալ, աշխատել
- խնդրել, աղաչել, թախանձել
- ձեռք ու ոտքը խաղս լինել - ուրախանալ, թռվռալ, թռչկոտալ
- ձեռք ու ոտքը խառնել - շփոթվել
- ձեռք ու ոտքը խառնվել - շփոթվել
- ձեռք ու ոտք ընկնել
- աղաչել, պաղատել, խնդրել
- ջանալ, աշխատել
- ձեռք ու ոտք լինել
- աղաչել, պաղատել, խնդրել
- ջանալ, աշխատել
- ձեռք ու ոտքը կապել - հմայլվել
- ձեռք ու ոտքը հավաքել - ավարտել, վերջացնել
- ձեռք ու ոտքը պաչել - աղաչեկ, պաղատել, խնդրել
- ձեռք ու ոտքը քաշվել - հաշմանդամանալ
- ձեռք ու ոտքից գնացած
- անդամալույծ, հաշմանդամ
- անաշխատունակ
- անօգնական
- ձեռք ու ոտքից ընկած
- անդամալույծ, հաշմանդամ
- անաշխատունակ
- անօգնական
- ձեռք քաշել
- հրաժարվել
- ստորագրել
- ձեռք քցել
- ճարել, գտնել
- բռնել
- տիրանալ, նվաճել
- ձեռքե ձեռք քաշել - խլխլել
- ձեռքն անցնել
- գտնել, ճարել
- տիրանալ, նվաճել
- ձեռքն առնել
- վերցնել
- բռնել
- ստանձնել
- ձեռքը բան ընկնել - աշխատել, վաստակել
- ձեռքը բանի լինել - բանել, աշխատել
- ձեռքը բանի տալ - բանել, աշխատել
- ձեռքը բանջար ժողովել - անճարակել, խեղճանալ
- ձեռքը բանջար քաղել - անճարակել, խեղճանալ
- ձեռքը բարի - հաջողակ, բարեգուշակ
- ձեռքը բարձրանալ - համարձակվել, սպառնալ
- ձեռքը բաց - առատաձեռն, շռայլ
- ձեռքը բերանը հասցնել - վաստակել, աշխատել
- ձեռքը բերանին դնել - լռեցնել
- ձեռքը բերանին հասնել - վաստակել
- ձեռքը բռնել
- արգելել, խանգարել
- զորել, թույլատրել
- ձեռքը գլխից անպակաս - հովանավոր, սատար
- ձեռքը գլխից անպակաս անել - հովանավորել, սատարել, օգնել
- ձեռքը գնալ - զորել
- ձեռքը գործ տալ - աշխատեցնել
- ձեռքը գոց - ժլատ
- ձեռքը դատարկ
- ձեռնունայն
- աղքատ
- ձեռքը դեմ անել - մուրալ
- ձեռքը դնել
- ընտրել
- սեփականացնել
- ձեռքը դողալ - վախենալ, երկնչել
- ձեռքը դուդուկ տալ - խաբել
- ձեռքը ետ պահել - զսպել
- ձեռք ետ քաշել - զսպել
- ձեռքը երեսին պատ անել - ամոթահարվել
- ձեռքը երթալ - զորել
- ձեռքը երկայն - հարուստ
- ձեռքը զորել - կարողանալ
- ձեռքը ընդունել - համաձայնվել
- ձեռքը ընկնել
- գտնել, ճարել
- ճարվել
- ստանալ, շահել
- բռնվել, գերվել
- գրավվել, բռնազավթել
- ձեռքը թափահարել
- հրաժարվել
- սպառնալ
- ձեռքը թեթև
- հաջողակ
- բարեգուշակ
- ձեռքը թեշիկ առնող - վախկոտ, անարի, անհամարձակ
- ձեռքը թեշիկ վերցնող - վախկոտ, անարի, անհամարձակ
- ձեռքը իստակ - ազնիվ, անխարդախ
- ձեռքը լիքը - հարուստ, ունևոր
- ձեռքը խառը - մասնակից
- ձեռքը խառը լինել - մասնակցել
- ձեռքը խերով
- բարեգուշակ
- հաջողակ
- ձեռքը խղճին
- բարեխղճորեն
- արդարամտոորեն
- ձեռքը խղճի վրա
- բարեխղճորեն
- արդարամտոորեն
- ձեռքը խնդրել - խնամախոսել, առաջարկել
- ձեռքը խոթել - կաշառել
- ձեռքը ծանր
- անբարեհաջող
- չարագուշակ
- ուժեղ
- ձեռքը ծնկին զարկել - ողբալ, սգալ
- ձեռքը ծոցը - շվար, խեղճ, անօգնական
- ձեռքը ծոցին - շվար, խեղճ, անօգնական
- ձեռքը ծոցում - շվար, խեղճ, անօգնական
- ձեռքը ծոցը մնալ - շվարել
- ձեռքը ծոցին մնալ - շվարել
- ձեռքը ծուռ - գող
- ձեռքը կարճ
- աղքատ, չունևոր
- անիրավունք
- անզոր, թույլ
- ձեռքը կարճանալ
- աղքատանալ
- անզորանալ
- ձեռքը կոխել - կաշառել
- ձեռքը կրակ ընկնել - տանջվել, չարչարվել
- ձեռքը հալալ - ազնիվ
- ձեռքը համբուրել
- խնդրել, աղերսել, աղաչել
- խոնարհվել
- ձեռքը հավաքել - ենթարկել, իշխել
- ձեռքը հասնել
- ստանալ, ճարել
- օգնել, օժանդակել
- ձեռքը հետ քաշել - հրաժարվել
- ձեռքը հուպ - ժլատ
- ձեռքը ձգել
- գտնել, ճարել
- նվաճել, տիրել
- ձեռքը ձեռք լվանալ - փոխօգնել
- ձեռքը ձիգ - ժլատ
- ձեռքը մաքուր
- բարեխիղճ
- անխարդախ
- ձեռքը մեկնել
- բարևել
- օգնել, օժանդակել
- հովանավորել
- ձեռքը մեկնի - մոտ, մերձ
- ձեռքը նայել - ապավինել
- ձեռքը-ոտքը թուլանալ - շվարել, մոլորվել
- ձեռքը-ոտքը թույլ - անկյալ, խեղճ
- ձեռքը-ոտքը կապել - կաշկանդել
- ձեռքը չգնալ
- խնայել
- խղճալ
- ձեռքը պագնել
- աղաչել, պաղատել
- խոնարհվել
- ձեռքը պակաս - աղքատ, խեղճ
- ձեռքը պատին քսել
- մերժել
- ուրանալ
- թաքցնել, պահել
- ձեռքը պարապ
- անգործ
- դատարկաձեռն
- ձեռքը պարզել
- մուրալ
- օգնել, օժանդակել
- ձեռքը ջուր լցնել չկարողանալ - անկարանալ, տկարանալ
- ձեռքը սրտին դնել - ճշմարտաբանել
- ձեռքը սրտի վրա դնել - ճշմարտաբանել
- ձեռքը վատ սովորել - գողանալ
- ձեռքը վարժեցնել - հմտանալ
- ձեռքը վերցնել
- տիրել, գրավել
- իշխել, ենթարկել
- զսպել
- ձեռքը վրա բերել
- խփել
- սպառնալ
- ձեռքը վրա գալ - կարողանալ
- ձեռքը վրա գնալ - կարողանալ
- ձեռքը վրա քաշել
- խփել
- սպառնալ
- ձեռքը վրայից քաշել - հրաժարվել
- ձեռքը վրան - հովանավոր, պահապան, սատար
- ձեռքը վրան դնել
- տիրանալ, սեփականացնել
- հովանավորել, խնամարկել
- ձեռքը վրան պահել - հովանավորել, խնամարկել
- ձեռքը տալ
- հանձնել
- համաձայնվել
- ձեռքը տանել
- օգնել
- վերցնել
- ձեռքը տաք - հարուստ, ունևոր
- ձեռքը ցավ ընկնել - տանջվել, չարչարվել
- ձեռքը՝ ուսով գցել - փաթաթվել
- ձեռքը փակ - ժլատ
- ձեռքը փեշը գցել
- աղաչել, պաղատել
- ապավինել
- ձեռքը փեշը տալ
- աղաչել, պաղատել
- ապավինել
- ձեռքը փող դնել - կաշառել
- ձեռքը փող կոխել - կաշառել
- ձեռքը քարի տակին - անկարող, աղքատ, չունևոր
- ձեռքը քարի տակին լինել - խեղճանալ, անկարողանալ
- ձեռքը քարի տակին մնալ - խեղճանալ, անկարողանալ
- ձեռքերը արյան մեջ թաթախել - եղեռնագործել
- ձեռքերը արյունով թաթախել - եղեռնագործել
- ձեռքերը արյունով ներկել - եղեռնագործել
- ձեռքերը բռնել - խանգարել
- ձեռքերը թուլանալ
- վհատվել, հուսահատվել, ընկճվել
- հոգնել
- ձեռքերը լվանալ
- հրաժարվել
- հուսահատվել
- ձեռքերը կապել - խանգարել, խոչընդոտել
- ձեռքերը կապ - անկարող
- ձեռքերը կապված - անկարող
- ձեռքերը կեղտոտել - չարագործել
- ձեռքերը հինա դնել - ուրախանալ
- ձեռքերը շփել - հրճվել, ուրախանալ
- ձեռքերը ոլորել - զսպել
- ձեռքերը չոփ տալ - ծաղրել, կատակել
- ձեռքերը տարածել
- գրկախառնվել
- զարմանալ
- ձեռքերը տաքացնել - շահվել, օգտվել
- ձեռքերի մեկը յուղում, մյուսը՝ մեղրում - հարուստ, ունևոր
- ձեռքերին ազատություն տալ - հարձակվել
- ձեռքեր խփել - արգելել, խոչընդոտել
- ձեռքերի վրա ման ածել - հոգալ, խնամել
- ձեռքի գալ - հանդիպել, պատահել
- ձեռքի թաշկինակ - խաղալիք, գործիք, խամաճիկ
- ձեռքի թաշկինակ դառնալ - գործածվել, շահագործվել
- ձեռքի կուլա
- խաղալիք
- գործիք
- խամաճիկ
- ձեռքի մեջ քոր գալ - ակնկալել
- ձեռքի մեջ առնել
- իշխել, տնօրինել, ենթարկել
- սանձել, զսպել
- ձեռքի մեջ հավաքել
- իշխել, տնօրինել, ենթարկել
- սանձել, զսպել
- ձեռքի միջից գալ - անել, կատարել
- ձեռքի միջից հոտ քաշել - կանխագուշակել, գուշակել
- ձեռքի վրա
- մասնավոր
- առկա
- ձեռքի տակ
- առկա
- ենթակա
- ձեռքի տակից - ծածուկ
- ձեռքի տակով - ծածուկ
- ձեռքի տակ քաշել - հովանավորել, պաշտպանել, օգնել
- ձեռքի տակ առնել - հովանավորել, պաշտպանել, օգնել
- ձեռքին մտիկ տալ - ապավինել
- ձեռքին նայել - ապավինել
- ձեռքից ազատվել - ազատվել, փրկվել
- ձեռքից առնել - խլել
- ձեռքից արյուն ելնել - եղեռնագործել, սպանել
- ձեռքից արյան հոտ գալ - եղեռնագործել, սպանել
- ձեռքից բան գալ - կարողանալ
- ձեռքից բաց թողնել - զրկվել, կորցնել
- ձեռքից բռնել
- արգելել, խանգարել
- օգնել, օժանդակել
- ձեռքից գալ - կարողանալ
- ձեռքից գնալ
- կորչել, օտարվել
- հյուծվել
- մեռնել
- փչանալ
- ձեռքից դուրս գալ - կորչել, օտարվել
- ձեռքից սահել - ազատվել
- ձեռքից ելնել
- կորչել, օտարվել
- հյուծվել, մաշվել
- մեռնել
- կորցնել
- ձեռքից երթալ
- կորչել, օտարվել
- հյուծվել, մաշվել
- մեռնել
- կորցնել
- ձեռքից ընկնել
- կորչել, օտարվել
- հյուծվել, մաշվել
- մեռնել
- կորցնել
- ձեռքից թողնել - զրկվել, կորցնել
- ձեռքից թող տալ - զրկվել, կորցնել
- ձեռքից թռչել - կորչել
- ձեռքից լաց լինել - տանջվել, չարչարվել
- ձեռքից հանել - զրկվել, կորցնել
- ձեռքից ձեռք անցնել
- փոխանցվել
- խլխլվել
- ձեռքից ձեռք ընկնել
- փոխանցվել
- խլխլվել
- ձեռքից ձեռք խլվել
- փոխանցվել
- խլխլվել
- ձեռքից ձեռք տալ
- փոխանցվել
- խլխլվել
- ձեռքից ոտքից ընկնել
- հյուծվել, մաշվել
- հաշմվել
- ձեռքից պրծնել - ազատվել
- ձեռքից տալ - կորցնել, վատնել
- ձեռքից փախցնել - կորցնել, զրկել
- ձեռքից քաշ - գող, խարդախ
- ձեռքից քարշ - գող, խարդախ
- ձեռքից քաշել - տանջվել, չարչարվել
- ձեռքով անել
- կանչել, հրավիրել
- ողջունել
- ձեռքով գալ - կարողանալ
- ձեռքով ձեռք լվանալ - միաբանել
- ձեռքով ոտքով
- գործունյա, եռանդուն
- ամբողջապես, լիովին
- ձեռքով պահել
- տնօրինել
- իշխել
Հոլովում |
Եզակի թիվ | Հոգնակի թիվ | |
---|---|---|
Ուղղ. | ձեռք | ձեռքեր(ը) |
Սեռ. | ձեռքի | ձեռքերի |
Տր. | ձեռքին | ձեռքերին |
Հայց. | ձեռք(ը) | ձեռքեր(ը) |
Բաց. | ձեռքից | ձեռքերից |
Գործ. | ձեռքով | ձեռքերով |
Ներգ. | ձեռքում | ձեռքերում |
Թարգմանություններ | |
Աղբյուրներ
խմբագրել- Էդուարդ Բագրատի Աղայան, Արդի հայերենի բացատրական բառարան, Երևան, «Հայաստան», 1976։
- Հրաչյա Աճառյանի անվան Լեզվի Ինստիտուտ, Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1969։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1967։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարան, Երևան, «Երևանի Պետական Համալսարան», 2009։
- Սերգեյ Աշոտի Գալստյան, Դպրոցական բառակազմական բառարան (Դպրոցական մատենաշար) (խմբ. Հովհաննես Զաքարյան), Երևան, ««Զանգակ-97» հրատարակչություն», 2011 — 230 էջ, ISBN 978-99941-1-933-2։
Վիքիպեդիայում հոդված կա հետևյալ թեմայով՝ Ձեռք: |