ձու
Հայերեն
- ՄՀԱ՝ [d͡zu]
Դասական ուղղագրութեամբ՝ ձու
Ստուգաբանություն
խմբագրելԹերևս բնիկ հնդեվրոպական՝ *iōiom-՝ *o(u)i-om- «ձու» նախաձևից. հմմտ. պարսկերեն xāya, հունարեն ώιον` «ձու» (*i>ձ անցման համար հմմտ. ձավար, ձեզ)։
Գոյական
վանկեր՝ ձու , ձվի, ձվեր
- կենդանի օրգանիզմի իգական սեռական բջիջ, ձվաբջիջ։ (կենս․)
- թռչունների, կրիայի և մի քանի այլ ձվադրող կենդանիների սեռական բջիջը, մի քանի տարբեր թաղանթներով ու կեղևով պատած, որ օգտագործվում է, որպես սննդամթերք ◆ Կմագլցեր քերծերն ի վեր, կհավաքեր ձվերն ամեն… կրակ կաներ, կխորովեր արծվի ձվեր, կուտեր Մհեր ու կուժովնար (Ավետիք Իսահակյան)
- տղամարդու ամորձիներից յուրաքանչյուրը (կզմխս․)
- (խոհր․) գյուղատնտեսական թռչունների՝ հավ, հնդկահավ, սագ, բադ. նաև խայտահավ, աղավնի, լոր, փասիան, վերջերս մասնավոր ֆերմաներում խնամվող ջայլամի և վայրի այլ թռչունների տարբեր ձևերի և քաշի, պատրաստում են ձվածեղներ, ըմպելիքներ, սուրճ, եփում, խաշում, մշակում ձվափոշի, ծվամելանժ, օգտագործում հացաբուլկեղենում, թխվածքներում, կերակուրներում
Հոմանիշներ
խմբագրել- սեռական բջիջ
- հավկիթ
- մաշկ, թախտիկ (վաղահաս ածած), քուռնիթ (թույլ կեղևով) (բրբ․)
- հավուկթած, խավծիվ, թուխք (թխսի), պղող (թխսից փչացած) (բրբ․)
- կրկտոց, կոկո (թռչունի)
- ամորձի
Արտահայտություններ
խմբագրել- ձու ածել - ձուն մարմնից հանել
- ձու դնել - ձու դնել, ձվադրել
- ձու խուզող
- - չափազանց ժլատ
- - գջլող, գռփող
- ձվից կտրվել - ձու ածելուց դադարել
- ձվից նոր դուրս եկած - անփորձ, նորելուկ
- Կոլոմբոսի ձու - այնպիսի գործ, որ նախօրոք ոչ-ոք չի մտածել ձեռնարկելու, և կամ չի կարողացել անել, բայց իրագործելուց հետո գտնում են հեշտ բան։
- մեկի տանը կուտ ուտել, ուրիշի բնումը ձու ածել - մեկից օգտվել, բայց օգուտը ուրիշին տալ։
Թարգմանություններ | |
Աղբյուրներ
խմբագրել- Էդուարդ Բագրատի Աղայան, Արդի հայերենի բացատրական բառարան, Երևան, «Հայաստան», 1976։
- Հրաչյա Աճառյանի անվան Լեզվի Ինստիտուտ, Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1969։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1967։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարան, Երևան, «Երևանի Պետական Համալսարան», 2009։
- Սերգեյ Աշոտի Գալստյան, Դպրոցական բառակազմական բառարան (Դպրոցական մատենաշար) (խմբ. Հովհաննես Զաքարյան), Երևան, ««Զանգակ-97» հրատարակչություն», 2011 — 230 էջ, ISBN 978-99941-1-933-2։
- Սերգեյ Ավագյան, Հայերեն-անգլերեն-ռուսերեն խոհարարական բացատրական բառարան, Երևան, «ԴԱԼԼ», 2009 — 240 էջ։
Վիքիպեդիայում հոդված կա հետևյալ թեմայով՝ Ձու: |