միացնել
Հայերեն
- ՄՀԱ՝ [mjɑt͡sʰˈnɛl]
Դասական ուղղագրութեամբ՝
վանկեր՝ մի•աց•նել
Ստուգաբանություն
խմբագրելԲայ
- իրար կցել՝ ամրացնել ◆ Ռելսերը միացնել:
- որոշ ընդհանուր շահերով՝ հետաքրքրություններով՝ զգացմունքներով և այլնով իրար հետ կապել ◆ Նրանց միացնում է սերը։
- հաղորդակցություն ստեղծել, կապել ◆ Այժմ մեր մայրաքաղաքը Սևանի հետ միացնում է նաև երկաթուղին։
- իրար կապել, միակցել ◆ Երկու սենյակներն իրար է միացնում փոքրիկ միջանցքը։
- սարքը՝ մեքենան և այլն էլեկտրահոսանքին միակցել ◆ Հեռուստացույցը՝ ոադիոընդունիչը միացնել:
- հեռախոսային գիծը մի այլ հեռախոսի հետ միակցել՝ հեռախոսային խոսակցության համար ◆ Միացրեք 2-50-14-ի հետ։
- գումարել, ավելացնել ◆ Իմ ունեցածն էլ միացրու քոնին, գուցե բավականացնի։
- միավորել ◆ Միացրեք ձեր տնտեսությունները և արտել կազմակերպեցեք։
- միասնացնել, համախմբել ◆ Առանձին ոչինչ չենք կարող անել, պետք է միացնել բոլոր խմբերի ջանքերը։
- զուգակցել, միատեղել, համատեղել ◆ Ինչպե՞ս էր կարողանում նա միացնել իր մեջ դաժան հրամանատարին ու քրիստոնյա քարոզչին, - դժվար էր հասկանալ։
- իրար խառնել, միախառնել ◆ Այժմ փոխել են գետի հունը և Արաքսին են միացրել կիրճի մոտ։
- քիմիական փոխազդեցության՝ ռեակցիայի ենթարկել ◆ Ջրածինը թթվածնի հետ միացնել:
Հոմանիշներ
խմբագրել- ամրացնել, կցել, միակցել, ամրակցել, զուգահարել, ծայրը ծայրին բերել, իրար բերել, իրար գցել
- կապել, միավորել, զուգել, համախմբել
- կցել, առկցել, չաթել
- տե՛ս զոդել, եռակցել
- տե՛ս շաղկապել
- գումարել, ավելացնել
- միատեղել, համատեղել, զուգակցել
- միախառնել
Արտահայտություններ
խմբագրելԲաղադրյալ բառեր | |
Թարգմանություններ | |
|
Աղբյուրներ
խմբագրել- Էդուարդ Բագրատի Աղայան, Արդի հայերենի բացատրական բառարան, Երևան, «Հայաստան», 1976։
- Հրաչյա Աճառյանի անվան Լեզվի Ինստիտուտ, Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1969։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1967։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարան, Երևան, «Երևանի Պետական Համալսարան», 2009։
- Սերգեյ Աշոտի Գալստյան, Դպրոցական բառակազմական բառարան (Դպրոցական մատենաշար) (խմբ. Հովհաննես Զաքարյան), Երևան, ««Զանգակ-97» հրատարակչություն», 2011 — 230 էջ, ISBN 978-99941-1-933-2։