Հայերեն

 

Դասական ուղղագրութեամբ՝ նետ

վանկեր՝ նետ 

Ստուգաբանություն

խմբագրել

Բնիկ հնդեվրոպական *nedo- «եղեգ» արմատից․ հմմտ․ հին հնդկերեն nada «եղեգ»։

Գոյական

  1. (պատմ․) փայտե կամ եղեգնյա բարակ ձող՝ մի ծայրը սրած կամ մետաղյա սլաք հագցրած, որ աղեղով նետում էին թշնամու կամ որսի վրա
  2. (փխբ․) բարակ շիթով՝ շերտով՝ ճառագայթներով շեշտակիորեն մի բանի դիպչող՝ հանգող հոսանք՝ շող են ◆ Բռնում է ծովը կայծակի նետերն ու իր ահռելի ընդերքում մարում։ Մուշեղ Գալշոյան
  3. (փխբ․) նետի սլաքի նման սրածայր ու շատ նուրբ բան ◆ Թարթիչների նետերով խոցում է մարդկանց (նիզամի)։
  4. (փխբ․) խորապես խոցող՝ խոր ցավ՝ վիշտ պատճառող զգացմունք ◆ Բոլորն էլ սառան նրան տեսնելիս, Ալվարդի նետին ո՝վ կդիմանա։ ◆ ՎՄ

Հոմանիշներ

խմբագրել
  1. (պատմ․) գեղարդ, հերձակ, սլաք, փքին, տեգ, վրիժակ, արդն, պատկան

Արտահայտություններ

խմբագրել

Աղբյուրներ

խմբագրել
  NODES