Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝ շիտակ

վանկեր՝ շի•տակ 

Ստուգաբանություն

խմբագրել

Հնարավոր է կապը հնդեվրոպական՝ *skei-d- «կտրել, անջատել» արմատի հետ. հմմտ. ռուսերեն чистый «մաքուր»։

Ածական

  1. ուղիղ, ճշմարիտ, անխոտոր, անմոլոր ◆ Շիտակ ճանապարհ՝ ընթացք՝ ուղի։
  2. արդարամիտ, ճշմարտասեր, ուղղամիտ ◆ Շիտակ մարդ։
  3. ճիշտ, ճշմարիտ, ճշմարտություն պարունակող ◆ Շիտակ խոսք։
  4. անխարդախ, ազնիվ ◆ Շիտակ բարեկամ՝ ընկեր։
  5. ուղիղ, ոչ ծուռ, ոչ շեղ ◆ Շիտակ կեցվածք։
  6. ուղղագիծ կերպով ձգվող՝ տարածվող, ուղիղ ◆ Շիտակ ճանապարհ՝ փողոց։
  7. ուղիղ, ուղղակի ◆ Ու քշեց շիտակ վրանի վրա։ Հովհաննես Թումանյան

Մակբայ

(բացի վերի նշանակությունների մակբայական կիրառություններից)

  1. (արևմտհ․) ճիշտն ասած, իսկը, իսկապես (գործածվում է առավելապես ը հոդով)

Հոմանիշներ

խմբագրել
  1. ուղիղ, ճշմարիտ, ճիշտ, անխոտոր, անմոլոր, (ժղ․) շիմ-շիտակ, շիփ-շիտակ, շիտակեշիտակ
  2. անխարդախ, արդար, ազնիվ, արդարացի
  3. տե՛ս արդարամիտ
  4. տե՛ս շիտակերես

Արտահայտություններ

խմբագրել

Աղբյուրներ

խմբագրել
  NODES