Հայերեն

 
 
 

Դասական ուղղագրութեամբ՝


վանկեր՝ շ(ը)ր•ջան 

Ստուգաբանություն

խմբագրել

ֆրանս. rayon

Գոյական

  1. (երկրչ․) մակերևույթի այն մասը, որ սահմանափակված, պարփակված է շրջանագծով
  2. կլոր՝ շրջանաձև տարածություն՝ մակերևույթ
  3. շրջանաձև կանգնած՝ նստած մարդկանց շարք՝ շղթա
  4. շրջագիծ, շրջանագիծ, շարժումով, ընթացքով՝ թռիչքով ձևացրած շրջանագիծ ◆ Ինքնաթիռը մի քանի շրջան գործեց քաղաքի վրա ու հեռացավ։
  5. (փխբ․) որևէ կարգի գործունեության բնագավառ,
  6. (փխբ․) մարդկանց հասարակական՝ քաղաքական՝ պրոֆեսիոնալ խմբավորում՝ խավ ◆ Բուրժուական կառավարության ղեկավար շրջաններում տագնապ էի հասցրել։
  7. (փխբ․) որևէ կարգի կապերով իրար հետ միավորված մարդկանց խումբ, միջավայր
  8. աշխրագրական՝ տնտեսական և այլ կարգի որևէ հատկանիշով բնորոշվող վայր
  9. վայր՝ տարածություն, որի սահմաններում կատարվում է որևէ բան, որևէ կարգի գործունեության՝ իրադարձությունների վայր
  10. բնակավայրի որևէ հատկանիշով բնորոշվող մաս՝ թաղամաս
  11. մարզերի, երկրամասերի, հանրապետությունների և քաղաքների վարչատարածքային ստորաբաժանումը կազմող միավոր ԽՍՀՄ-ում
  12. որևէ բանի մոտակա վայր՝ տեղանք, մոտակայք
  13. ժամանակամիջոց, ժամանակի առավել կամ պակաս տևողությամբ հատված
  14. որևէ բանով սահմանափակվող՝ որևէ բանի հակադրով ժամանակահատված
  15. որևէ բանով բնութագրվող ժամանակաշրջան, դարաշրջան
  16. պատմական՝ երկրաբանական և այլ կարգի շրջանաբաժանումների մեջ՝ որևէ դարաշրջանի կամ ժամանակաշրջանի որոշ տեսակետից ամբողջություն կազմող ժամանակահատված՝ ժամանակային ստորաբաժանում
  17. տարվա այն մասը՝ ժամանակահատվածը, որ առավել հարմար է և օգտագործվում կամ տրամադրվում է որևէ կարգի աշխատանքի, գործունեության՝ պարապունքների՝ հանգստի և այլն
  18. (հնց․) (արևմտհ․) շրջանառություն
  19. պտույտ, պտուտական շարժում, որևէ բանի ծավալման՝ տեղի ունենալու յուրաքանչյուր առանձին փուլը մյուս փուլերի շարքում, տուր, փուլ
  20. (գյուղտնտ․) խաղողի այգու յուրաքանչյուր զույգ թմբերը իրար միացնող ծայրային տարածություն
  21. (մրմն․) տեղաշարժում շրջանագծով
  22. (մրմն․) ձեռքերի, ոտքերի, իրանի շրջանաձև շարժում է։ Կատարվում է ելադիրքից 360° շրջագծով և նորից մինչև ելադիրք։ Այստեղ բավական է անվանել «շրջան» և նշել նրա ուղղությունը։ Օրինակ՝ շրջան ձեռքերով ցած (վեր) ձեռքերը կողմ ելադիրքից։
  23. (մրմն․) ամբողջական բոլորածիր շարժում է փակ կորագծով գործիքի կամ նրա որևէ մասի վերևում
  24. (աշխգր․) տարբեր կարգի վարչատերիտորյալ միավոր` արտասահմանյան մի շարք երկրներում
  25. (ռազմ․) մերձցամաքային, ջրային, օդային և տիեզերական տարածության մաս, ինչպես նաև տեղանքի (ծովի) վայր կամ հատված (տեղամաս), որի սահմաններում պլանավորվում և իրականացվում են ԶՈՒ տեսակների և զորատեսակների, հատուկ զորքերի տարբեր կազմավորումների (ստորաբաժանումների, զորամասերի, համազորամիավորումների, զորամիավորումների և այլն), ինչպես նաև պետության այլ ուժային կառույցների ցանկացած գործողություններ

Հոմանիշներ

խմբագրել
  1. բոլորակ
  2. շրջագիծ, շրջանագիծ
  3. տե՛ս բնագավառ
  4. տե՛ս խավ
  5. տե՛ս միջավայր
  6. տե՛ս վայր
  7. տե՛ս թաղամաս
  8. տե՛ս շրջակայք
  9. տե՛ս ժամանակամիջոց
  10. տե՛ս փուլ
  11. տե՛ս դարաշրջան
  12. տե՛ս շրջանառություն
  13. տե՛ս պտույտ

Արտահայտություններ

խմբագրել
  1. շրջան առնել - պտույտ գործել
  2. շրջան անել՝ գործել
    1. պտույտ կատարել, շարժումով՝ ընթացքով շրջան կազմել՝ ձևացնել
    2. պտտվել, պտույտ տալ
  3. շրջան կազմել - շուրջանակի՝ շուրջբոլորը նստել՝ կանգնել, շրջանաձև շարքով նստել՝ կանգնել

Աղբյուրներ

խմբագրել
  • Կ․ Կ․ Բաբայան, Մարմնամարզական տերմինների տեղեկատու բառարան («Հայաստան» հրատարակչություն), Երևան, 1985 — 184 էջ։
  • Գրգեարյան Հ․Ղ․, Հարությունյան Ն․Մ․, Տնտեսական աշխարհագրության տեղեկատու բառարան (խմբ. Ավագյան Գ․Ե․), Երևան, ««Լույս» հրատարակչություն», 1982 — 408 էջ։
  • Լ.Վ. Քոթանջյան, Ս.Ե. Ներսիսյան, Հայերեն ռազմական տերմինների բացատրական բառարան, Երևան, 2006 — 408 էջ։
  • Ս․ Գասարջյան, Ճարտարապետական և շինարարական տերմինների ռուս-հայերեն և հայ-ռուսերեն բացատրական բառարան, Երևան, 2007 — 572 էջ։
  NODES