Հայերեն

«ողնաշար» ժեստը հայերեն ժեստերի լեզվով
 
Ողնաշար

Դասական ուղղագրութեամբ՝ ողնաշար

վանկեր՝ ող•նա•շար 

Ստուգաբանություն

խմբագրել

Արմատ՝ ողն, հոդակապ՝ -ա-, արմատ՝ շար:

Գոյական

  1. (կզմխս․) մարդու և շատ կենդանիների կմախքի հիմնական մասը, որ կազմված է իրար հետ միացած շարժուն ողերի շարքից, ողնասյուն, ողնահար ◆ Գնդակը ջարդել է մեջքի ողնաշարը: (Ակսել Բակունց)
  2. (խոհր․) խոհարարությունում օգտագործում են ջրալի կերակուրներ պատրաստելիս
  3. (փխբ․) մեջք
  4. (փխբ․) որևէ կերտվածքի՝ շինվածքի և այլնի հիմնամասը կազմող սյունաձև հենարանը ◆ Բնակիչների է թողնված դուռ-լուսամուտների ծռմռված ողնաշարերն ուղղել։ (Սովետական Հայաստան)
  5. (փխբ․) տոկունություն, հաստատամտություն, դիմացկունություն, կամքի ուժ, ◆ Նա ողնաշար չունեցող մարդ է։ ◆ Զինված ուժերը… փշրեցին հիտլերյան բանակի ողնաշարը: (Մամուլ)
  6. (փխբ․) հիմնական՝ կենտրոնական՝ գլխավոր մասը՝ կորիզը

Հոմանիշներ

խմբագրել
  1. (կզմխս․) ողնասյուն, ողնահար, ողնափող, (գվռ․)՝ մեջքահոռ, հոռ, հուռ, իլիկ, շառավող, շարողիկ, սեռ, որոկ-ոսկոր, մեջքի հոռ
  2. սռհար
  3. տե՛ս մեջք
  4. տե՛ս հիմնակմախք

Արտահայտություններ

խմբագրել
  1. ողնաշարը կոտրել - նույնն է՝ մեջքը կոտրել
  2. ողնաշար ունենալ - հաստատակամ՝ հետևողական լինելը, առանց վախենալու՝ տատանվելու իր սկզբունքները պաշտպանելու խիզախություն ունենալ

Աղբյուրներ

խմբագրել
  • Սերգեյ Ավագյան, Հայերեն-անգլերեն-ռուսերեն խոհարարական բացատրական բառարան, Երևան, «ԴԱԼԼ», 2009 — 240 էջ։
  NODES