Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝ ոսկէ

վանկեր՝ ոս•կե 

Ստուգաբանություն

խմբագրել

Ածական

  1. ոսկուց պատրաստված՝ սարքված ◆ Ոսկե մատանի:
  2. ոսկու պարունակություն՝ բաղադրություն ունեցող ◆ Ոսկե ավազահանք:
  3. ոսկեզօծած, ոսկու երիզով՝ շերտով պատած ◆ Ոսկե տուփ՝ արկղ:
  4. ոսկեթելից պատրաստած՝ հյուսված ◆ Ոսկե ժապավեն՝ երիզ:
  5. ոսկու արժեքով չափվող՝ հաշվվող ◆ Ոսկե վալյուտա՝ դրամարժեք:
  6. ոսկու գույն ունեցող, ոսկեգույն ◆ Կանգնեց իր դեմ աղջիկը ոսկե գիսակներով։ Եղիշե Չարենց
  7. (փխբ․) իր արժանիքներով՝ հատկություններով հիանալի, լավագույն, գերազանց, հիասքանչ ◆ Ոսկե խոսքեր՝ մտքեր:

Հոմանիշներ

խմբագրել
  1. ոսկյա, ոսկեղեն, ոսկեղենիկ, ոսկենյութ, ոսկի

Արտահայտություններ

խմբագրել
  1. ոսկե անձրև
    1. տե՛ս հարստություն
    2. նույնն է՝ մեղվաթուփ

Աղբյուրներ

խմբագրել
  NODES