Հայերեն

 
ուղեղ

Դասական ուղղագրութեամբ՝ ուղեղ

վանկեր՝ ու•ղեղ 

Ստուգաբանություն

խմբագրել

Թերևս բնիկ հնդեվրոպական՝ *seu-lo-` *seu- «հյութ» արմատից. հմմտ. հունարեն ύλη «նստվածք», լիտվերեն sulà «ծառի հյութ, խեժ»։

Գոյական

  1. մարդու և կենդանիների գանգն ու ողնաշարի խողովակը լցնող նյութը, որ նյարդային համակարգությանկենտրոնական՝ գլխավոր մասն է հանդիսանում
  2. մասնավորապես՝ գլխուղեղ
  3. գլխուղեղը որպես մտածողության կենտրոն, մտածողություն, մտածելու կարողություն ◆ Քունը չէր տանում, ուղեղը բորբոքված էր։ (Ավետիք Իսահակյան)
  4. (խհրր․) մի քանի ընտանի կենդանիների ուղեղից պատրաստվող կերակրատեսակ
  5. (փխբ․) միտք, բանականություն ◆ Ապստամբ սիրտը չի հնազանդիլ ուղեղի հրամանին։ (Մուրացան)
  6. (փխբ․) որևէ բանի ղեկավարող և ուղղություն տվող կենտրոն ◆ Կուսակցությունը բանվոր դասակարգի ուղեղն է։ Մուշեղ Գալշոյան
  7. (խսկց․) ծուծ, ոսկրածուծ
  8. (խոհր․) պատրաստում են տապակած ուտելիքներ, պահածոներ, դյուրամարս մթերք է

Հոմանիշներ

խմբագրել
  1. գլխուղեղ, ուղ (բնստ․), (գվռ․) ղուղ, ծիմիտ
  2. տե՛ս մտածողություն
  3. տե՛ս միտք, խելք, բանականություն
  4. տե՛ս կենտրոն
  5. տե՛ս ծուծ, ոսկրածուծ

Արտահայտություններ

խմբագրել
  1. ուղեղը թափ տալ մեկի - մեկի գաղտնiքներն իմանալ
  2. ուղեղը խախտել - առողջ դատողություն զրկել, խենթացնել
  3. ուղեղը կրծել - միտքը հոգնեցնել՝ տանջել
  4. ուղեղը մաշել - միտքը հոգնեցնել, մի բանի վրա երկար ու լարված կերպով մտածել
  5. ուղեղը ջուր կտրել - խելքը թռչել
  6. ուղեղը տանել - գլուխը տանել
  7. ուղեղի ենթաճոն, (կզմխս․) - նույնն է՝ մակուղեղ
  8. ուղեղին փակչել - ուրիշի միտքն զբաղեցնել, գլուխը ցավեցնել

Աղբյուրներ

խմբագրել
  • Սերգեյ Ավագյան, Հայերեն-անգլերեն-ռուսերեն խոհարարական բացատրական բառարան, Երևան, «ԴԱԼԼ», 2009 — 240 էջ։
  NODES