Հայերեն

 

Դասական ուղղագրութեամբ՝ ուրց

վանկեր՝ ուրց 

Ստուգաբանություն

խմբագրել

Ծագումն անհայտ է։

Գոյական

  1. շրթնածաղիկների ընտանիքին պատկանող համեմաբույս, ծոթոր ◆ Օդը հագեցած էր լեռնալանջերի ուրցի հոտով։ (Հրաչյա Քոչար) ◆ Քարերի տակից ծլում է բուրումնավետ ուրցը: (Վիգեն Խեչումյան)
  2. (խոհր․) որպես համեմունք օգտագործում են տերևներն ու մատղաշ ցողունները թարմ և չորացրած, համեմում են կերակուրներ, ըմպելիքներ, խմիչքներ, թեյ, հայկական որոշ պանիրներ համեմվում են ուրցի մատղաշ տերևներով, դալար ցողուններով, օգտագործվում պանրահացերում և այլն

Հոմանիշներ

խմբագրել
  1. (բսբ․) ծոթոր, ծոթրին, թիմ, թյում, խոռն, խուռ, դաշտի ուրց
  2. տե՛ս ուռուցք

Արտահայտություններ

խմբագրել

Աղբյուրներ

խմբագրել
  • Սերգեյ Ավագյան, Հայերեն-անգլերեն-ռուսերեն խոհարարական բացատրական բառարան, Երևան, «ԴԱԼԼ», 2009 — 240 էջ։
 
Վիքիպեդիայում հոդված կա հետևյալ թեմայով՝ Ուրց:
  NODES