Հայերեն

«ո՞ւր» ժեստը հայերեն ժեստերի լեզվով

Դասական ուղղագրութեամբ՝ ուր

վանկեր՝ ուր 

Ստուգաբանություն

խմբագրել

Բնիկ հնդեվրոպական՝ *kuu-` *kuu-r- արմատից. հմմտ. հին հնդկերեն kǖ, ավեստերեն kū-, լիտվերեն kur «որտեղ, ուր»։

Դերանուն

  1. որպես հարցական՝ արտահայտում է հարցում գործողության ուղղվածության մասին ◆ Ու՞ր է տանում այս ճանապարհը։
  2. հարցում՝ շարժման նպատակակետի մասին ◆ Ու՞ր ես գնում ։
  3. (խսկց․) գործողության՝ առարկայի՝ երևույթի ևն գտնվելու կամ տեղի ունենարու տեղի մասին՝ որտեղ նշանակությամբ ◆ Քեզ տեսնում էի… նույնիսկ այնտեղ, ուր դու չկայիր։ Վիկտոր Բալայան
  4. հարցական-բացականչական նախադասությունների մեջ՝ արտահայտում է հարցում՝ կասեցնելու, արգելելու իմաստով ◆ -Ու՞ր այդպես, կանգ առ։
  5. որպես հարաբերական՝ արտահայտում է գլխավոր նախադասության հարաբերյալի իմաստը ◆ Այնտեղ, ուր Արագվա ու Կուր գետերի ջրերն աղմուկով խառընվում իրար, գըրկվում են երկու քույրերի նման, կար մի մենաստան։ Մարկ Լևի
  6. անորոշ դերանվան իմաստով՝ որևէ տեղ, դեպի որևէ կողմ ◆ Կգա՞ս ինձ հետ գյուղ, թե՞ ամառանոց ես գնալու կամ ինչ գիտեմ ու՞ր:
  7. որոշյալ իմաստով՝ ամենուրեք, ամեն տեղ, որտեղ էլ լինի ◆ Ուր գնում էի, թվում էր, թե մի անտեսանելի ձեռք ինձնից առաջ ամեն ինչ նախապատրաստել էր։ (Վախթանգ Անանյան)
  8. նույն նշանակություններով գործածվում է նաև ժամանակային իմաստով {{օրինակ|Ո՞վ սարքեց այս գարհուրելի
  9. գործածվում է ստորադասական շաղկապի դերով, կապելով երկրորդական նախադասությունը գլխավորի հետ՝ տեղի, ժամանակի հարաբերությամբ (հաճախ ներգոյական հոլովի իմաստով) ◆ Այդ գիշեր իմ քունը քուն չէր, այլ մի կատարյալ մղձավանջ, ուր անդեմ ու մշուշապատ ուրվականների պես խառնվում էին իրար սրանք բոլորը միասին։ (Նար-Դոս) ◆ Գրել նոր բան, այսինքն պատկերել այն կյանքը, ուր ապրում եմ։ (Վախթանգ Անանյան)
  10. (ժղ․) գործածվում է որպես հարցական բառ՝ ինչու, ինչի համար նշանակությամբ ◆ Քեզ սպասող չմնաց, ու՞ր ես գալիս, ա՜յ գարուն։ Հովհաննես Հովհաննիսյան ◆ Էլ ու՞ր մարել մեր լույս լեզուն։ Հովհաննես Շիրազ

Հոմանիշներ

խմբագրել
  1. (գվռ․) դոր, հոր
  2. ոևտեղ
  3. որևէ տեղ, (դեպի) որևէ կողմ
  4. ամենուրեք
  5. նույն (ժամանակային իմաստով)
  6. (ժղ․) ինչու՞

Արտահայտություններ

խմբագրել

Աղբյուրներ

խմբագրել
  NODES