Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝ պահ

վանկեր՝ պահ 

Ձայնարկություն

խմբագրել
  1. զարմանքի՝ հիացմունքի՝ ափսոսանքի բացականչություն՝ վա՜հ, օ՜հ
  2. (լեզվբ․) տե՛ս պահում

Հոմանիշներ

խմբագրել
  1. վա՜հ, վա՜, բա՜հ, վա՜խ, օ՜հ

Ստուգաբանություն

խմբագրել

Գոյական

խմբագրել
  1. (նորբ․) կարճ՝ կարճատև ժամանակ, րոպե, ակնթարթ ◆ Փակում եմ հոգնած աչքերս մի պահ: Եղիշե Չարենց
  2. որևէ բանի տեղի ունենալու՝ վրա հասնելու ժամանակը ◆ Իրիկվան պահին խրխինջ ու քրքիջ… լցվում է հանկարծ անտառն աղմուկով։ Հովհաննես Թումանյան
  3. որևէ երևույթի՝ գործունեության՝ իրադարձության զուգադիպող ժամանակը ◆ Նրա ներս մտնելու պահին հռետորը մի հեգնական ժպիտ խաղացրեց դեմքին։
  4. պատմության՝ որևէ բանի ընթացքի՝ զարգացման առանձին շրջան՝ ժամանակաշրջան ◆ Պատմության ամենադժվարին պահերին մեր ժողովուրդը մի մարդու պես պաշտպանել է իր հայրենիքը։
  5. հարմար առիթ՝ ժամանակ ◆ Նա աշխատում էր գտնել հարմար պահը՝ հակառակորդին հարվածելու համար։
  6. (հնց․), (արևմտհ․) դասաժամ ◆ Գիտեմ ձեր պայմանագրությունը շաբաթական քսանչորս պահ դաս։ (Գարեգին Սևունց)
  7. (լեզվբ․) հնչյունի արտասանության երկրորդ փուլը, երբ արտասանական գործարանները ընդունել են տվյալ հնչյունի արտասանության համար անհրաժեշտ դիրքը, հնչյունի արտասանության երեք փուլերից երկրորդը։
  8. (պատմ․) երեք ժամվա տևողություն ◆ Գիշերվա առաջին՝ չորրորդ պահ:

Հոմանիշներ

խմբագրել
  1. ակնթարթ, րոպե, վայրկյան, ականաքթիթ (հզվդ․)
  2. ժամանակ, ժամանակամիջոց, միջոց (փխբ․), ատեն (արևմտհ․), կացք
  3. տե՛ս ժամանակաշրջան
  4. առիթ, ժամանակ
  5. տե՛ս դասաժամ

Ստուգաբանություն

խմբագրել

Փոխառություն իրանական աղբյուրից՝ *pahr (*<pavra-pavra). հմմտ. պարթևերեն pahr «պահպանություն», միջին պարսկերեն pās «պահակ»։

Գոյական

խմբագրել
  1. պահելը, պահպանություն (գործածվում է առավելապես կապակցությունների մեջ)

Հոմանիշներ

խմբագրել
  1. տե՛ս պահպանություն

Արտահայտություններ

խմբագրել
  1. պահ կենալ - տե՛ս պահ մտնել
  2. պահ մտնել
    1. պահվել, թաքնվել
    2. մի բանի հետև մտնել, ծածկվել
  3. պահ տալ
    1. պահպանության հանձնել, պահելու համար մեկին մի տեղ հանձնել
    2. զետեղել, գնել, հանձնել
  4. ի պահ - պահելու՝ պահպանելու համար
  • Հ.Զ. Պետրոսյան, Ս.Ա. Գալստյան, Թ.Ա. Ղարագյուլյան, Լեզվաբանական բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիա», 1975 — 328 էջ։

Աղբյուրներ

խմբագրել
  • Ալինա Մուրադյան, Նորածանոթ բառերի բացատրական բառարան (Իմաստասեր Անանիա Շիրակացի համալսարան), Երևան, 2006 — 60 էջ։
  NODES