Հայերեն

«պետություն» ժեստը հայերեն ժեստերի լեզվով

Դասական ուղղագրութեամբ՝ պետութիւն

վանկեր՝ պե•տութ•յուն 

Ստուգաբանություն

խմբագրել

Գոյական

  1. երկրի տիրող դասակարգի (դասակարգերի) քաղաքական կազմակերպությունը՝ համապատասխան մարմիններով ու հաստատություններով, որի նպատակն է պաշտպանել գոյություն ունեցող կարգերը և ճնշել ուրիշ դասակարգերի դիմադրությունն ու պայքարը
  2. այդպիսի կազմակերպություն ունեցող երկիր, տերություն
  3. պետական կառավարման մարմինների ամբողջությունը
  4. (փխբ․) տիրապետություն, իշխանություն, որևէ բանի բացարձակ գերակշռություն՝ գերիշխանություն ◆ Վայող քարերի դաժան պետություն՝ Հայաստան աշխարհ։ (Գևորգ Էմին)
  5. (փխբ․) որևէ մարդու կամ մարդկանց որևէ խմբի բացարձակ տնօրինության ենթակա բնագավառ՝ վայր և այլն ◆ Այդտեղ, կարելի է ասել, հովիվների բացարձակ պետությունն է։
  6. պետ լինելը, պետի աստիճանը՝ դիրքը
  7. պետի վարքագիծ՝ վարվելակերպ՝ գործելակերպ
  8. (միգ․) քաղաքական միավոր, որը սահմանված տարածքի նկատմամբ ունի օրինական իրավազորություն և իրականացնում է արդյունավետ հսկողություն, ինչպես նաև ունի մշտական բնակչության համար կոլեկտիվ որոշումներ կայացնելու իրավասություն, իրավաչափ ուժ կիրառելու մենաշնորհ և միջազգայնորեն ճանաչված կառավարություն, որը փոխգործակցում է կամ օժտված է փոխգործակցելու կարողությամբ՝ այլ միավորների հետ պաշտոնական հարաբերություններում
  9. տե՛ս նաև ինքնիշխանություն, միջազգային իրավունքի սուբյեկտ
  10. (պաշտանվ․) քաղաքականորեն կազմակերպված հասարակություն, որն ունի իշխանության հաստատությունների, իրավական նորմերի ու տնտեսական կապերի համակարգ, ինչպես նաև ինքնիշխանական տարածք

Հոմանիշներ

խմբագրել
  1. տերություն, երկիր
  2. կառավարություն
  3. տե՛ս պետականություն
  4. տե՛ս թագավորություն
  5. տե՛ս իշխանություն

Արտահայտություններ

խմբագրել

Աղբյուրներ

խմբագրել
  • Գրգեարյան Հ․Ղ․, Հարությունյան Ն․Մ․, Տնտեսական աշխարհագրության տեղեկատու բառարան (խմբ. Ավագյան Գ․Ե․), Երևան, ««Լույս» հրատարակչություն», 1982 — 408 էջ։
  • Միգրացիայի ոլորտի տերմինների բառարան, Գյումրի, «Միգրացիայի Միջազգային Կազմակերպություն», 2013 — 175 էջ։
  • Դ․Ս․ Չիլինգարյան, Ե․Լ․ Երզնկյան, Պաշտպանական-անվտանգային տերմինների հայերեն-ռուսերեն-անգլերեն բացատրական բառարան, Գյումրի, «ՀՀ ՊՆ ռազմավարական հետազոտությունների ինստիտուտ», 2015 — 1196 էջ։
  • Մ․Մ․ Ռոզենտալի, Փիլիսոփայական բառարան (Հայաստան), Երևան, 1975 — 468 էջ։
  NODES