Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝ սեղմել

վանկեր՝ սեղ•մել 

Կազմություն

խմբագրել

Արմատ՝ սեղմ, վերջածանց՝ -ել:

Բայ

  1. ճնշելով՝ ճնշումով որևէ բանի ծավալը փոքրացնել ◆ Հատուկ մխոցով սեղմում են խառնուրդը։
  2. ճնշելով՝ ճնշում դործադրելով միջի հեղուկը քամել ◆ Լվացած բուրդը սեղմեց ու ջուրը քամեց։
  3. ճնշելով խտացնել ու ծավալը փոքրացնել, փոքրածավալ դարձնել՝ մի բանի մեջ տեղավորելու համար, հուպ տալով մտցնել՝ խցկել՝ տեղավորել ◆ Բամբակը սեղմեց պարկի մեջ։
  4. ամուր կերպով իրար միացնել, սերտորեն հպել՝ կպցնել իրար ◆ Շրթունքները՝ ատամները սեղմել:
  5. կծկել, հավաքելով՝ իրար մոտ բերելով գունդ կազմել ◆ Բռունցքը սեղմեց:
  6. ուժեղ կերպով ճնշելով՝ հուպ տալով ցավացնել ◆ Ձեռքս մի՛ սեղմիր: Մատներն այնպես սեղմեց, որ ճրթճրթացին։
  7. նեղ՝ փոքր լինելով ճնշել՝ ցավ պատճառել ◆ Կոշիկը ոտքը սեղմում է:
  8. շրջապատելով՝ սեղմորեն կպչելով՝ ընդհուպ մոտենալով և այլնով ճնշել՝ ճնշման ենթարկել ◆ Սառույցները սեղմեցին նավը։
  9. նեղ տարածության մեջ փակել՝ շրջափակել, նեղացնել, նեղ դարձնել ◆ Ցածում ժայռերը սեղմում էին գետի հունը։ (Ժիրայր Ավետիսյան)
  10. ճնշել, ճնշող ազդեցություն թողնել, դառնության՝ կսկծանքի զգացում առաջացնել ◆ Նրա վշտահար դեմքը միշտ սեղմում է սիրտս, մի ծանր զգացումով պատում։
  11. հուպ տալ, օղակի մեջ առնելով՝ մի բանի շուրջը փաթաթվելով ճնշել՝ հուպ տալ ◆ Օձը փաթաթվեց խեղճ կենդանուն և սեղմեց իր օղակների մեջ։
  12. ձեռքով ճնշելով՝ ուժեղ կերպով հուպ տալով անհանգստություն՝ ցավ՝ նեղություն պատճառել ◆ Իր հաստ ու մսալի մատները սեղմեց նրա կոկորդին։ (Նաիրի Զարյան)
  13. ամուր բռնել, մատները լարելով ամուր կերպով հուպ տալ բռի մեջ ◆ Նրա մազոտ ձեռքերը սեղմեցին ծանր մահակը և մահակն անասելի թափով իջավ կնոջ թիկունքին։ (Ակսել Բակունց)
  14. սեղմ կերպով գիրկն առնել, գրկել, գրկախառնվել, փաթաթվել ◆ Նա կարոտագին սեղմեց որդուն իր գրկում։ ◆ Մեկին իր կրծքին սեղմել:
  15. ձեռքով՝ մատով և այլնով ճնշելով՝ հուպ տալ ◆ Նա մատով սեղմեց ատրճանակի ոտին, և մի ակնթարթ խավարը փարատվեց վառոդի լույսից։ (Շիրվանզադե) ◆ Սահակյանը շտապով իջավ և սեղմեց դռան կռնակը։ (Նար-Դոս)
  16. ջերմությամբ թոթվել, թեթևակի կերպով հուպ տալով ջերմություն արտահայտել ◆ Նա սեղմում է իմ ձեռքը։ (Ակսել Բակունց)
  17. կրճատել, թուլացնել, դանդաղեցնել ◆ Զինախումբը ձեռաց սեղմեց թափը և գնաց քայլքով։ Դերենիկ Դեմիրճյան
  18. դեմ անել, ընդհուպ մոտեցնել՝ կպցնել ◆ Ուղևորները վագոնների պատուհաններին են սեղմել իրենց ճակատը։
  19. խստություն գործադրել, նեղել, պատժել ◆ Օրական հիսուն մարդ եմ սեղմում: (Նաիրի Զարյան)
  20. կրճատել, կարճացնել, ժամկետը՝ ժամանակամիջոցը նվազեցնել ◆ Ժամկետները սեղմել:
  21. ճնշել, կեղեքել, հարստահարել ◆ Որքան ժամանակը երկարում էր, այնքան պարտքատերը սեղմում էր նրան և քամում վերջին կոպեկները՝ «տոկոսի հաշվին»։
  22. կրճատել, համառոտել ◆ Հոդվածը՝ շարադրանքը սեղմել:
  23. համառոտելով տեղավորել, ամփոփել ◆ Հարգանքն ու գորովը, որ ունիմ սիրելի Չոպանյանի մասին, հնար չէսեղմել մի քանի սյունակներու մեջ։ Զուլալ Գազանճեան
  24. աննկատելիորեն խցկել՝ դնել ◆ Պերճուհին բերկանքով վերցրեց իրեն մեկնված նամակը փոստատարի ափին մանր փող սեղմելով: Վահագն Դավթյան

Հոմանիշներ

խմբագրել
  1. խտացնել
  2. քամել
  3. հպել, կպցնել
  4. ցավացնել
  5. ցավացնել, հուպ տալ
  6. փակել, շրջափակել
  7. կծկել
  8. տե՛ս գրկել, փաթաթվել
  9. տե՛ս կրճատել, կարճացնել
  10. տե՛ս համռոտել
  11. տե՛ս ճնշել, հարստահարել
  12. տե՛ս կպցնել
  13. տե՛ս նեղել

Արտահայտություններ

խմբագրել

Աղբյուրներ

խմբագրել
  NODES