Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝

վանկեր՝ սո•ղանք 

Ստուգաբանություն

խմբագրել

Գոյական

  1. (երկրբ․) հողի վերին շերտերի անջատումն ու ցած սահելը՝ ծանրության ոըժի ներգործությամբ
  2. (բնապ․) ծանրության ուժի ազդեցությամբ ապարների զանգվածային սահող տեղաշարժեր լեռնալանջերով դեպի ցած, որոնք արդյունք են լանջերի որոշ տեղամասերի ապարների հավասարակշռության խախտման
  3. (ջրբերկ․) լեռնալանջերի, գետահովիտների և արհեստական թեքությունների վրա զգալի չափերի ապարազանգվածի տեղաշարժ, որը կատարվում է գրավիտացիոն ուժերի, ինչպես նաև ջրադինամիկ ճնշման, լանջի վրա արհեստական բեռնվածքի ավելացման սեյսմիկ կամ տեխնածին ցնցումների և այլ ուժերի ներգործությամբ

Հոմանիշներ

խմբագրել
  1. սողք, սահք, դարխաղ, սող

Արտահայտություններ

խմբագրել

Աղբյուրներ

խմբագրել
  • Ս.Ա. Բալոյան, Բնապահպանական նշանակության տերմինների և բառակապակցությունների բացատրական բառարան, Երևան, «ՀՀ բնապահպ. նախ.-ն, Բնական պաշարների կառավ. և չքավ. նվազ. ծրագիր.», 2008 — 152 էջ։
  • Ավետիսյան Վ․Ա․ և ուրիշներ, Ջրաերկրաբանական և ինժեներաերկրաբանական ռուս-հայերեն բացատրական բառարան (Գիտություն), Երևան, 1995 — 351 էջ։
  NODES