սուգ
Հայերեն
- ՄՀԱ՝ [sukʰ]
Դասական ուղղագրութեամբ՝ սուգ
վանկեր՝ սուգ
Ստուգաբանություն
խմբագրելԻրանական փոխառություն. հմմտ. միջին պարսկերեն *sūg, պարսկերեն sōg, sōk:
Գոյական
- մեկ մահվան կամ հասարակական որևէ աղետի առթից արտահայտվող մեծ վիշտ, որը դրսևորվում է ընդհանուրի կողմից ընդունված արարողություններով, նշաններով և այլնով ◆ Լալկան կանայք իրենց սուգով, երգերով կարողանում են նրա աչքից արցունք քամել։ (Ակսել Բակունց) ◆ Բակում բառաչում էին հորթերը մինչև ուշ գիշեր, սուգ էր իջել գյուղի վրա։ (Ակսել Բակունց)
- (փխբ․) մեծ վիշտ, որևէ բանի առաջացրած ծանր վիշտ՝ տխրություն ◆ Դժբախտ Հռաքելը մի ժամանակ սուգի մեջ էր։ (Րաֆֆի) ◆ Անցան սգի առաջին օրերը։ (Շիրվանզադե)
- սև զգեստ՝ կտոր՝ ժապավեն են, որպես ննջեցյալի առթիվ արտահայտվող վշտի նման ◆ Քանի-քանի սուգ հառաչներ Մրմունջ քամին կսուլեր։ (Շուշանիկ Կուրղինյան)
- ննջեցյալի մահվան՝ թաղման կամ հասարակական աղետի առթիվ լալը, ողբ
- որոշ ժամկետ՝ ժամանակամիջոց, որի ընթացքում հանգուցյալի հարազտներն ու մերձավորները սուգ են պահում
Հոմանիշներ
խմբագրել- ողբ, լաց, կական, կոծ, լացուկոծ, հեծեծանք, կոծանք, եղերգ, ախուվախ, ախուվիշ, շիվան (ժղ․), վայնասուն, ջայլ, (հնց․) եղեր, ողողանք, ավաղանք, ողբանք, ողբարկ, ողբարկություն, ողբաձայնություն, վայասացություն, սուգ ու լաց, սուգ ու շիվան (ժղ․)
- տե՛ս սգահանդես
- տե՛ս վիշտ, տխրություն
Արտահայտություններ
խմբագրել- սուգ անել - սգալ ◆ Կիրակոսի կինը սուգ էր անում։ Հովհաննես Թումանյան
- սուգ կալնել - սուգ պահել, մեծ վիշտ տարածել, մեծ վիշտի մեջ գցել ◆ Դեզ-դեզ կիտեց դեղին ոսկին, Սև սուգ կալավ Հայոց ազգին։ Հովհաննես Թումանյան
- սուգ կապել
- սուգ անել, սգալ
- սուգ մտնել
- սուգ մտնել - սկսել սգալ ◆ Ու աշխարհքը ամեն սև սուգ է մտած։ Հովհաննես Թումանյան
- սգալ
- մեծ տխրություն՝ վիշտ ապրել
- որոշակի ժամանակամիջոց որպես սուգ մնալ, սուգ պահել
- սուգ նստել - սգալ, սուգ անել ◆ Ափսոսացին են գյուղացիկ, Սև կապեցին, սուգ նստեցին։ Հովհաննես Թումանյան
- սուգ պահել - տևական ժամանակով սուգի մեջ մնալ, սուգ մտնել ◆ Կնոջ մահից հետո, ինչպես սովորություն է, վաճառականը սուգ է պահում։ Հովհաննես Թումանյան
- սուգ ու լաց - լաց ու կոց, ողբ ◆ Ի՞նչ անսել կուզի, գալիս է վրեն, էլ ինչ մղկտոց, էլ ինչ սուգ ու լաց։ Հովհաննես Թումանյան
- սուգ ու շիվան - տե՛ս սուգ ու լաց
- սուգ անել
- որոշակի ժամանակի ընթացքում ընդունված սգո արարողությունները և կանոնները կատարել (սև զգեստ հագնել, երեսի մազերը պահել են)
- սգո քուրձ հագնել - զգեստ հագնել, սգավորվել
- սգի մեջ մտնել - սուգ պահել
- սգից դուրս բերել - նույնն է՝ սգից հանել ◆ Նա ուզում է քեզ սգից դուրս բերել և հատկապես քեզ հետ բարեկամանալ։ (Շիրվանզադե)
- սգից դուրս գալ - սուգ պահելու ժամանակը լրացնելով՝ սգի արարողություններին ու զգեստավորման վերջ տալ ◆ Այսօր պետք է նրանք դուրս գային սգից: (Րաֆֆի)
- սգից հանել - սգի ժամանակը լրանալուց հանգուցյալի հարազատներին մխիթարելով և ընդունված արարողությունները կատարելով՝ սգին վերջ տալ ◆ Ուրեմն մյուս կիրակի կտանք հանգուցյալի հիշատակին մեր վերջին հարգանքը, իսկ երկուշաբթի օրը քեզ սգից կհաննենք։ (Շիրվանզադե)
Ի արտաքին հոլովում | ||
Եզակի թիվ | Հոգնակի թիվ | |
Ուղղ. | սուգ(ը) | սուգեր(ը) |
Սեռ. | սուգի | սուգերի |
Տր. | սուգի(ն) | սուգերի(ն) |
Հայց. | սուգ(ը) | սուգեր(ը) |
Բաց. | սուգից | սուգերից |
Գործ. | սուգով | սուգերով |
Ներգ. | սուգում | սուգերում |
Թարգմանություններ | |
Աղբյուրներ
խմբագրել- Էդուարդ Բագրատի Աղայան, Արդի հայերենի բացատրական բառարան, Երևան, «Հայաստան», 1976։
- Հրաչյա Աճառյանի անվան Լեզվի Ինստիտուտ, Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1969։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1967։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարան, Երևան, «Երևանի Պետական Համալսարան», 2009։
- Սերգեյ Աշոտի Գալստյան, Դպրոցական բառակազմական բառարան (Դպրոցական մատենաշար) (խմբ. Հովհաննես Զաքարյան), Երևան, ««Զանգակ-97» հրատարակչություն», 2011 — 230 էջ, ISBN 978-99941-1-933-2։