Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝ սպասաւոր

վանկեր՝ (ը)ս•պա•սա•վոր 

Կազմություն

խմբագրել

Արմատ՝ սպաս, վերջածանց՝ -ավոր:

Գոյական

  1. հարուստ տներում զանազան ծառայություններ կատարող մարդ, տնային ծառա ◆ Իմ բարեկամ մի ընտանիք Սիմոն անունով մի սպասավոր ուներ։ (Ավետիք Իսահակյան)
  2. մատուցող ◆ Ֆրակներ հագած սպասավորները մատների վրա կրելով մատուցարանները… անց ու դարձ էին անում սեղանների միջով։ (Ավետիք Իսահակյան)
  3. հիմնարկությունների՝ ուսումնական հաստատությունների և այլնի սպասավորական կազմի ծառայող
  4. (հնց․) եկեղեցու պաշտոնյա
  5. (փխբ․) մեկին՝ մի բանի ստրկամտորեն ծառայող, շողոքորթ, ստորաքարշ անձ, քծնելով ծառայություններ մատուցող ◆ Մենշևիկները կապիտալիզմի սպասավորներն էին։ (Ստեփանոս Մալխասյանց)
  6. (հնց․) բարձրաստիճան պաշտոնյայի՝ զինվորականի և այլն հանձնակատար ◆ Պատվիրիր սպասավորներին, որ ոչ ոքի չեմ ընդունում։ (Րաֆֆի)
  7. որևէ գործի՝ նպատակի ծառայող՝ նպաստող անձ ◆ Գթության սպասավոր: (Րաֆֆի)

Հոմանիշներ

խմբագրել
  1. ծառա, արբանյակ, սպասյակ, տնկալուչ, տնասպասյակ, դրանիկ (պալատական), շքադիր (իշխանի), (հնց․)՝ սպասակալ, սպասարկու, սպասարար, սպասիկ, հարկահար, ոտնկա, հյուպերետ, (գվռ․)՝ ոտնավոր, կանգնավոր, ձեռնավոր, նոքար, շատախ, լաճ, մանչ, տղա
  2. մատուցող, (հզվդ․)՝ մատուցիչ, մատուցարար
  3. տե՛ս հանձնակատար
  4. տե՛ս պաշտոնակատար
  5. (եկեղ․) պաշտակ

Արտահայտություններ

խմբագրել
  1. սպասավոր սեղանո(յ) - սարկավագ

Աղբյուրներ

խմբագրել
  NODES