Հայերեն

«վախենալ» ժեստը հայերեն ժեստերի լեզվով

Դասական ուղղագրութեամբ՝

վանկեր՝ վա•խե•նալ 

Ստուգաբանություն

խմբագրել

Բայ

  1. վախ ունենալ, վախով պատվել՝ տոգորվել, երկյուղ կրել, երկյուղով լցվել ◆ Դավիթ կանչեց.- մի՛ վխենաք, Ականջ արեք հալա դեռ ինձ։ Հովհաննես Թումանյան
  2. վախկոտ՝ վեհերոտ լինել ◆ Նեսո ջան, վախենում եմ, ինձ քարաղնիս մի՛ անիլ։ Հովհաննես Թումանյան
  3. որևէ երկյուղալի բանի սպասում՝ նախազգացում ունենալ ◆ Կերի կաղամբի ծիլերը գարնանային թեթև սառնամանիքեներից չեմ վախենում: (Դասագիրք)
  4. կասկած ունենալ՝ կասկածել ◆ Վախենում եմ այդ գործը գլուխ չգա։
  5. համարձակություն չունենալ, չհամարձակվել ◆ Նա վախենում էր միանգամից հարցնել իրողությունը (Րաֆֆի)
  6. որևէ բանի վնասակար ազդեցության ենթակա լինել, որևէ բանի ներգործության ենթարկվել ◆ Կերի կաղամբի ծիլերր գարնանային թեթև սառնամանիքներից չեն վախենում (դասագիրք)։

Հոմանիշներ

խմբագրել
  1. երկյուղել, սարսափել, զարհուրել, սոսկալ, ահաբեկվել, ահագնել, երկնչել, սահմռկել, քստմնել, զահանդել, (փխբ․) դողալ, սարսռալ, ցնցվել, փշաքաղվել, վախվորել, զարզանդել, (հզվդ․) դողահարվել, վեհերել, վեհերոտել, վախել, ահանալ, վատսրտել, (հնց․) պախչել, պախնուլ, պակչել, զանգիտել, զայսայսել, ծլել (ժղ․) վախվխել, վախվխորել, վախվտել, վախակալել, զարզանդել, (գվռ․) լարզել, սրսգալ, սրսնգալ, խույոտվել, խիթալ, ցանել, կասկածել, վախ զգալ, վախ ունենալ, երկյուղ զգալ, երկյուղ կրել, ահ զգալ, սարսափ զգալ, սարսափահար լինել, լեղին ճաքել, լեղին պատռել, լեղինչորանալ, պատռվել, լեղին փռթել, լեղին ջուր կտրել, լեղաճաք լինել, լեղապատառ լինել, սիրտ չանել, սիրտ չունենալ, սիրտը պատռվել, սիրտը վախ ընկնել, սիրտը ահ ընկնել, սիրտը դողալ, դող անցնել, դող առնել, դող բռնել, դող գալ, դող ընկնել, դող ելնել, երեսը թան, երեսի գույնը գնալ, զարզանդ գալ, զարզանդը բռնել, սիրտը դող ընկնել, սրտաճաք լինել, սրտապատառ լինել, սիրտ պորտի գլուխը թռչել, սիրտը փորն ընկնել, սիրտը փորում ձիավոր դառնալ, սիրտը փորին վախենալ, սիրտը փրթել, սրտի թելը փրթել, սիրտը թելի վրա լինել, սրտապախ լինել, թուքը կպչել, թուքը սառչել, ահ ունենալ, ահ քաշել, ահը սիրտն առնել՝ ընկնել, ահուդողի մեջ ընկնել, ջանը դող ընկնել, այծ-այծ լինել, թուքը կատիկը թռչել, թուքը չորանալ, թուքը ցամաքել, լեզուն չորանալ, լեզուն ցամաքել, լերդն ու թոքը ջուր լտրել, ձայնը փորը գցել, ձայնը փորըն ընկնել, ձայնը փորը քաշել, փոխանը կատու ընկնել, փորը կատու ընկնել, կեռքը փակվել, փարտը պատռվել, վախը բռնել, վախից լեղին պայթել, վախից լեղին պատռվել, աչք ճպել, պռոշը ճաքել, պռոշը պատռվել, վերք ընկնել (հանկարծակի), արյունը սառչել, արյունը սրտում ցամաքել, թուքումուքը կպչել, լեզուն փորը գցել, լեզուն փորն ընկնել, (գռհկ․) տակը կեղտոտել, տակը շռել, շալվարը լցնել, շալվարը կեղտոտել
  2. տե՛ս կասկածել
  3. տե՛ս երկյուղածել

Արտահայտություններ

խմբագրել

Աղբյուրներ

խմբագրել
  NODES