Հայերեն

«վախ» ժեստը հայերեն ժեստերի լեզվով

Դասական ուղղագրութեամբ՝ վախ

վանկեր՝ վախ 

Ստուգաբանություն

խմբագրել

Հավանաբար փոխառություն իրանական աղբյուրից. հմմտ. պարսկերեն bāk:

Գոյական

  1. հոգեկան բուռն տագնապ` անհանգստություն, որն առաջ է գալիս վտանգավոր (կամ մարդու կողմից այդպես գնահատվող) իրադրությունների կամ օբյեկտների հանդիպելիս, երկյուղ, ահ, սարսափ
  2. վտանգի` աղետի` չարիքի կասկած` նախազգացում ◆ Ամեն մեկի սրտում վատի վախը կար։
  3. (հատուկ կրթ․) վտանգով պատճառաբանված/ պայմանավորված ցավի ապրում

Հոմանիշներ

խմբագրել
  1. (նորբ․) երկյուղ, ահ, սարսափ, ահուդող, ահուսարսափ, վախուդող, սոսկում, զարհուրանք, ահաբեկություն, սառսուռ (փխբ․), զարզանդ, (հնց․) զահանդանք, զանգիտանք, զանգիտություն, խեթ, պակ, պակուցում, խստմնում, տատամսություն, սրտադող, պահպոհ, պահ, լարզ, վզվզուկ (հոգեկան, բուռն տագնապ` անհանգստւություն` որևէ վտանգից` ազետից ևն)
  2. կասկած, նախազգացում (վտանգի աղետի ևն)

Արտահայտություններ

խմբագրել
  1. վախ ունենալ - երկյուղ կրել, վախենալ
  2. վախը բռնել
    1. երկյուղել, ահի մեջ ընկնել
    2. վախից՝ որևէ բանից սաստիկ վախեցած լինելուց բուժելու ժողովրդական-հեքիմային միջոցներ գործադրել
  3. վախը չափել - (սնոտ․) վախը՝ վախեցած լինելու աստիճանը չափելու սնահավատ արարողություն կատարել

Ձայնարկություն

  1. վշտի՝ ափսոսանքի՝ զղջման բացականչություն

Հոմանիշներ

խմբագրել

Արտահայտություններ

խմբագրել

Թարգմանություններ

խմբագրել

Ստուգաբանություն

խմբագրել

Թերևս փոխառություն իրանական աղբյուրից, բայց բուն աղբյուրը հավաստված չէ։

Գոյական

  1. անդունդ

Աղբյուրներ

խմբագրել
  • Ա․ Ա․ Նալչաջյան, Հոգեբանական բառարան («Լույս» հրատարակչություն), Երևան, 1984 — 240 էջ։
  • Զաքարյան Ս․, «Հատուկ կրթության» հասկացությունների անգլերեն-հայերեն համառոտ բառարան, Երևան, «Զանգակ», 2007 — 56 էջ։
  • Ալինա Մուրադյան, Նորածանոթ բառերի բացատրական բառարան (Իմաստասեր Անանիա Շիրակացի համալսարան), Երևան, 2006 — 60 էջ։
  NODES