Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝ վաստակ

վանկեր՝ վաս•տակ 

Ստուգաբանություն

խմբագրել

Փոխառություն իրանական աղբյուրից՝ թերևս *upa-stāka-. հմմտ. հին հնդկերեն upasti- «սպասավոր, ծառայող»։

Գոյական

  1. աշխատանք (թե՛ մտավոր և թե՛ ֆիզիկական)
  2. աշխատանքով ստեղծված արդյունք
  3. աշխատանքի համար տրվող վարձ
  4. առհասարակ՝ որևէ կարգի եկամուտ
  5. ճանաչման՝ բարձր գնահատության արժանի գործունեություն՝ գործ՝ ծառայություն
  6. արվեստի՝ գրականության՝ մշակույթի՝ գիտության բնագավառի նվաճում՝ արժեք՝ հուշարձան
  7. (հնց․) հոգնություն, խոնջություն, չարչարանք
  8. (տնտգ․) աշխատողի ստացած դրամական եկամուտ, հավասար է՝ աշխատավարձի դրույքը բազմապատկած ծախսած աշխատանքի քանակով

Հոմանիշներ

խմբագրել
  1. աշխատանք, աշխատություն (մտավոր և ֆիզիկական)
  2. ծառայություն, երախտիք (աշխատանքով ձեռք բերածը, բարձր գնահատականի արժանի գործունեություն)
  3. տե՛ս վարձ
  4. տե՛ս շահ
  5. տե՛ս հոգնություն

Արտահայտություններ

խմբագրել

Աղբյուրներ

խմբագրել
  • Աշոտ Մարկոսյան, Տիգրան Դավթյան, Ամենագործածական տնտեսագիտական տերմինների բացատրական բառարան, Երևան, «Լեգալ Պլյուս», 2008 — 218 էջ։
  NODES