Հայերեն

«վկա» ժեստը հայերեն ժեստերի լեզվով

Դասական ուղղագրութեամբ՝ վկայ

վանկեր՝ վ(ը)•կա 

Ստուգաբանություն

խմբագրել

Փոխառություն իրանական աղբյուրից՝ *vīkay. հմմտ. ավեստերեն vīkaya, միջին պարսկերեն vīkay:

Գոյական

  1. որևէ դեպքի՝ իրադարձության և այլն անձամբ եղած մարդ, ականատես ◆ Մենք վկա եղանք տիեզերական ահեղ փոթորկին։ «Գրական թերթ»
  2. որևէ իրադարձության՝ երևույթի և այլնի ժամանակակից կամ մասնակից մարդ ◆ Բուրժուական գրողը, աշխատավոր ժողովրդի սոսկալի կեղեքումների վկան ստիպված է շատ բան կեղծել իր ստեղծագործությունների մեջ։ Ն. Օստրովսկի
  3. (իրավգ․) ցուցմունքներ տալու նպատակով կողմի միջնորդությամբ կամ վարույթն իրականացնող մարմնի նախաձեռնությամբ կանչված այն անձը, ում կարող է հայտնի լինել տվյալ քրեական գործով պարզելու ենթակա որևէ հանգամանք
  4. (պշտն․) որևէ գործողության՝ արարողության և այլն իսկությունը կամ ճշմարտությունն ու արդարացիությունը պաշտոնապես հաստատելու համար մասնակից դարձվող անձ
  5. (փխբ․) որևէ բանի վկայությունը՝ ապացույցը՝ հանդիսացող հուշարձան՝ տվյալ՝ երևույթ և այլն ◆ Այդ կոթողները մեր հին մշակույթի լուռ վկաներն են։
  6. (փխբ․) որևէ բանի մնացորդ՝ հետք, որ ապացուցում է այդ բանի երբեմնի գոյությունը ◆ Լոկ մոխրին էր վկան իր հայրական տնից։ (Գուրգեն Բորյան)
  7. (կրոն․) կրոնի համար նահատակված մարդ, նահատակ, մարտիրոս
  8. զանազան բառերի կապակցությամբ կազմում է երդման բանաձևեր՝ որևէ բանի միսկությունը հաստատելու համար ◆ Էս հացը վկա: ◆ Մորս գերեզմանը՝ հիշատակը վկա: ◆ Աստված վկա:

Հոմանիշներ

խմբագրել
  1. ակնատես
  2. ականջալուր
  3. (իրավ․) դատավկա, մեղադրավկա, վկայախոս (հզվդ․)
  4. (կրոն․) նահատակ, մարտիրոս, նախավկա, նախամարտիրոս, զոհ

Արտահայտություններ

խմբագրել
  1. վկա է (Աստվածէ երկինք և այլն) - երդման բանձև՝ որևէ բանի իսկությունը հաստատելու համար ◆ վկա է աստղը կեսգիշերային Մարկ Լևի
  2. վկա բերել - որպես վկա բերել՝ ներկայացնել
    1. վկայակոչել
  3. վկա բռնել - նույնն է՝ վկա բերել
  4. վկա գրել - որպես վկա անունը գրանցել՝ գրի առնել
  5. վկա լինել - իբրև վկա դատարանում հանդես գալ
    1. վկայել
    2. ապացույց՝ հավաստիք լինել, իբրև վկա՝ վկայություն ծառայել

Աղբյուրներ

խմբագրել
  • Ա.Ս. Ոսկերչյան, Քրեաիրավական տերմինների արդի համառոտ բացատրական բառարան: Քրեական իրավունք, քրեադատավար. իրավունք, Երևան, «ԵԳԵԱ», 2004 — 184 էջ։
  NODES