Հայերեն

  • ՄՀԱ՝ [tɑχtɑkɑˈmɑt͡s]

Դասական ուղղագրութեամբ՝ տախտակամած

վանկեր՝ տախ•տա•կա•մած 

Ստուգաբանություն

խմբագրել

Գոյական

  1. նավի վրայի տախտակե հորիզոնական ծածկույթը ◆ Մի օր էլ Թորոսիկը շոգենավի տախտակամածի վրա ելավ։ (Ակսել Բակունց)
  2. տախտակից շինած` տախտակապատ հատակ ◆ Երբ տանը ամեն ծակ ու ծուկը մի առ մի քննեցին, սկսան տախտակամածները քակել… խոհանոցի ծխնելույզը փլցնել։ «Երևանյան օրեր» ◆ Պատերը ու տախտակամածը ծածկող օթոցները ամեն ձայն ու աղմուկ կըխեղդեին։ (Գրիգոր Զոհրապ)
  3. տախտակե ծածկույթ` պատ` պարիսպ, տախտակով պատած տարածություն ◆ Իշխանը հրամայեց կամուրջը պատել տախտակամածով, որի վրայից անցավ զորքը։ (Րաֆֆի)
  4. տախտակաշեն հարթակ զանազան նպատակների համար
  5. (պաշտանվ․) նավերում․ կողերի վրա հենվող հորիզոնական ծածկույթ՝ կազմված հարթակից և դրան պահող միջոցների լրակազմից

Ածական

  1. տախտակով պատած` ծածկած, տախտակաշեն ◆ Սրահի մեջտեղը, գորգերով ծածկված մի տախտակամած բարձրության վրա, դրված էր Ներսեսի դին։ Ստեփան Զորյան

Հոմանիշներ

խմբագրել
  1. վերնահարկ, կամրջակ (նավի վրայի տախտակե հորիզոնական ածկույթը)
  2. տախտակահատակ, հատակամած, տախտակվածք
  3. հարթակ, տախտամած (շինարարական աշխատանքներ կատարելու հարթակ)
  4. տե՛ս ցիվ
  5. տախտակաշեն, տախտակակապ, փայտաշեն
  6. տախտակապատ, տախտակածածկ, տախտակափակ, տախտակուն

Արտահայտություններ

խմբագրել

Աղբյուրներ

խմբագրել
  • Դ․Ս․ Չիլինգարյան, Ե․Լ․ Երզնկյան, Պաշտպանական-անվտանգային տերմինների հայերեն-ռուսերեն-անգլերեն բացատրական բառարան, Գյումրի, «ՀՀ ՊՆ ռազմավարական հետազոտությունների ինստիտուտ», 2015 — 1196 էջ։
  NODES