Հայերեն

 

Դասական ուղղագրութեամբ՝ տաշտ

վանկեր՝ տաշտ 

Ստուգաբանություն

խմբագրել

Իրանական փոխառություն. հմմտ. միջին պարսկերեն, պարսկերեն tašt:

Գոյական

  1. փայտից, թիթեղից կամ կավից պատրաստած երկարավուն կամ կլոր աման՝ լվացքի՝ խմորի և այլնի համար
  2. (գվռ․) կոնք, լագան
  3. երկարավուն՝ խորունկ փայտե կամ թիթեղե փոքրիկ աման, ջրի մեջ պտտվող անվի վրա
  4. (գվռ․) ջրաղացի ձագարաձև արկղ, որի մեջ լցնում են աղալու ցորենը
  5. փոսի մեջ թաղված արմատները (ծառերի, հատկապես՝ որթի)
  6. (փխբ․) (հզվդ․) հուն, ճանապարհ
  7. (խոհր․) օգտագործվում է խմոր հունցելու, մթերքներ նախապատրաստելու, խոհանոցային և այլ նպատակների համար

Հոմանիշներ

խմբագրել
  1. կոնք, շռնիտ, գուշ, ջրատաշ, գուռ, կուր, (հնց․)՝ դաշխուրան, դաշտիշոն, ղեկան, անկանակ, անգանակ, (գվռ․) լագան, լական, անկին, դաշտոն, տաշոն, կոդաղ

Արտահայտություններ

խմբագրել

Աղբյուրներ

խմբագրել
  • Սերգեյ Ավագյան, Հայերեն-անգլերեն-ռուսերեն խոհարարական բացատրական բառարան, Երևան, «ԴԱԼԼ», 2009 — 240 էջ։
  NODES