Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝ տիպ

վանկեր՝ տիպ 

Ստուգաբանություն

խմբագրել

Փոխառություն՝ հունարեն τύπος. < тип < հուն. typos դրոշմ, ձև, նմուշ

Գոյական

  1. կարծր նյութի վրա փորագրած պատկեր կամ նշան, որի արտապատկերը դրոշմվում է կակուղ նյութի վրա՝ սեղմելու՝ մամլելու միջոցով
  2. որևէ բանի պատկեր՝ հետք, որ մնում է որևէ առարկայի վրա՝ ճնշելիս
  3. (փխբ․) կերպարանք, արտաքին
  4. նախագաղափարին նման պատկեր, նմանություն
  5. բնորոշ ֆիզիկական կառուցվածք, մարդու կերպարանք, մարդուն՝ մարդկային որևէ տեսակին՝ ցեղին հատուկ ֆիզիկական և գունային արտաքին առանձնահատկություն
  6. (գրկն․) որոշ կարգի մարդկանց մտավոր և բարոյական գծերը իր մեջ խտացնող կերպար գեղարվեստական գրականության մեջ
  7. տարօրինակ կամ բացասական հատկություններ ունեցող մարդ
  8. մարդու բնորոշ կերպարը՝ կապված նրա սոցիալական կամ պրոֆեսիոնալ պատկանելության հետ
  9. կենդանիների և բույսերի դասակարգման մեջ՝ խոշոր ստորաբաժանում, որի մեջ մտնում են ցեղակից դասերը
  10. ձև, տեսակ
  11. տե՛ս տիպար
  12. տպագրություն
  13. տիպար
  14. (լեզվբ․) լեզվի կառուցվածքային հատկանիշների որոշ համակարգ, որով բնութագրվում են աշխարհի լեզուների տիպաբանական խմբերը
  15. (գյուղտնտ․) (անտառ․) կենսածին օրգանիզմների դասակարգման մեջ բարձրագույն տաքսոնոմիական կատեգորիաներից մեկը

Հոմանիշներ

խմբագրել

Արտահայտություններ

խմբագրել

Ստուգաբանություն

խմբագրել

Ծագումն անհայտ է։

Գոյական

  1. ոստրե, խեցի կամ խեցեմորթի պատյան

Աղբյուրներ

խմբագրել
  • Մ․Խ․ Պողոսյան, Ֆրանսերեն-հայերեն ագրոէկոլոգիական և անտառագիտական տերմինների համառոտ բառարան (ՀԳԱ), Երևան, 2005 — 144 էջ։
  • Լ․ Տիմոֆեև, Ն․ Վենգրով, Գրականագիտական տերմինների համառոտ բառարան (Հայպետուսմանհրատ), Երևան, 1957 — 247 էջ։
  NODES