Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝ տօն

վանկեր՝ տոն 

Ստուգաբանություն

խմբագրել

Բնիկ հնդեվրոպական՝ *dāp(ni-) «զոհախնջույք»՝ *dā «բաժանել» արմատից. հմմտ. հին հնդկերեն dāpayati «բաժանում է», լատիներեն daps «խնջույք», հին իսլանդերեն tafn «զոհի անասուն, զոհ»։

Գոյական

խմբագրել
  1. որևէ նշանավոր իրադարձության՝ դեպքի և այլնի առթիվ կամ հիշատակին նվիրված հանդիսավորությունների օր ◆ մայիսմեկյան տոն:
  2. (եկեղ․) ավանդությամբ կամ եկեղեցական օրենքով նշվող հանդիսավոր օր կամ օրեր որևէ իրադարձութան՝ սրբի՝ մեծ գործի և այլնի հիշատակին ◆ Վարդանանց տոն: ◆ ծննդյան տոն:
  3. ընդհանուր ոչ աշխատանքային՝ազատ օր կամ օրեր՝ այդպիսի հանդիսավորությունների առթիվ ◆ Այս տարի մայիսին 6 օր տոն է։
  4. նույնն է՝ տոնախմբություն (1)
  5. մեկի անվանակոչության օրը և դրա առթիվ տեղի ունեցող հանդիսավորությունը (խնջույք, հանդես և այլն)
  6. (փխբ․) բուռն ուրախություն, ցնծություն, բերկրանք ◆ Այս գիշեր տոն է, հոգվույս՝ կիրակի։ (Միսաք Մեծարենց)
  7. (լեզվբ․) հնչյունի ֆիզիկական հատկությունը, որը բնութագրվում է լարված ձայնալարերի ռիթմիկ տատանումների հաճախականությամբ
  8. տե՛ս երաժշտական շեշտ
  9. արտասանության ընդհանուր բնույթը, ըստ որի խոսքին տրվում է արտահայտչական-զգացական հատուկ երանգ, ինչպես՝ վերամբարձ տոն, հեգնական տոն, միապաղաղ տոն, ուրախ տոն և այլն

Հոմանիշներ

խմբագրել

Արտահայտություններ

խմբագրել
  1. մեր (ձեր, նրանց) փողոցում էլ տոն կլինի - մեզ համար էլ լավ օրեր կգան (լավ ապագայի՝ հույսի արատահայտություն)

Ստուգաբանություն

խմբագրել

< тон < հուն. tonos բարձրացում, ձայնի բարձրացում, շեշտ

Գոյական

խմբագրել
  1. տե՛ս ձայնաստիճան
  2. արտահայտության՝ խոսքի ձև՝ եղանակ
  3. խոսքի այս կամ այն երանգը
  4. ձայնի ֆիզիկական հատկանիշի բնութագրում
  5. որոշակի բարձրություն ունեցող ձայն այսինքն երաժշտական ձայն
  6. հավասարաչափ տոմպերացված լարվածքում ինտելվարների որոկական
  7. լադի աստիճան
  8. ակորդ կազմող հնչյունները

Հոմանիշներ

խմբագրել

Արտահայտություններ

խմբագրել
  1. տոն տալ
    1. ուղղություն տալ
    2. գրգռել, հրահրել, դրդել
    3. առիթ տալ, պատրվակ տալ
    4. ներշնչել, թելադրել
  2. տոնը փոխել
    1. արտահայտության եղանակը՝ երանգը փոխել
    2. վերաբերմունքը փոխել

Աղբյուրներ

խմբագրել
  • Լևոն Հախվերդյան, Թատերագիտական բառարան, Երևան, «Հայաստան հրատարակչություն», 1986 — 208 էջ։
  • Հ.Զ. Պետրոսյան, Ս.Ա. Գալստյան, Թ.Ա. Ղարագյուլյան, Լեզվաբանական բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիա», 1975 — 328 էջ։
  • Կ․Ե․ Մելիք-Վրթանեսյան, Մ․ Ա․ Տոնյան, Երաժշտական բացատրական բառարան, Երևան, «Խորհրդային գրող», 1989 — 270 էջ։
  NODES