Հայերեն

 

Դասական ուղղագրութեամբ՝ փէշ

վանկեր՝ փեշ 

Ստուգաբանություն

խմբագրել

Գոյական

  1. զգեստի քղանցք
  2. գոգ, գիրկ
  3. լեռան ստորոտ
  4. անտառի` գյուղի` հանդի և այլն ծայրամաս
  5. (հզվդ․) կանացի շրջազգեստ

Հոմանիշներ

խմբագրել
  1. քղանցք, քղանցատուտ, հանդերձատուտ, տուտ(ք), (հնց․)` եզերք, շուրջք, համտակ, հուսունք, դրոշակ, փառակ, կողանչ (գվռ․)
  2. տե՛ս գոգ
  3. տե՛ս ստորոտ
  4. տե՛ս շրջազգեստ

Արտահայտություններ

խմբագրել
  1. փեշը բռնել մեկի
    1. մեկի կողքից չհեռանալ (առավելապես երեխաների մասին)
    2. շարունակ մեկով զբաղվել, մեկի հոգսը քաշել
    3. հույսը մեկի վրա դնել, մեկին ապավինել
  2. փեշը` փեշերն ընկնել - մեկին թախանձագին խնդրել, աղաչել-պաղատել, մեկի ոտքերն ընկնել
  3. փեշը թափ տալ - հրաժարվել, ձեռք քաշել
  4. փեշը կեղտոտ - վատ վարքի տեր
  5. փեշը փեշին բերել - խոնարհ` պատկառանք արտահայտող կեցվածք ընդունել
  6. փեշը փեշին կարել - մեկին միշտ իր կողքին պահել
  7. փեշը քաշել
    1. մեկին զգուշացնել, որպեսզի չասի կամ չանի այն, ինչ որ պատրաստվել է ասել կամ անել
    2. հրավիրել, կանչել
    3. խոսելը վերջացնելու` խոսքը կտրելու նշան անել
  8. փեշի տակ մեկի - հովանավորության տակ
  9. փեշի տակից դուրս բերել - թաքցրած տեղից հանել
  10. փեշի տակովն անել - հանցանքը` մեղքը ծածկել` թաքցնել
  11. փեշի քարը` քարերը թափել` վեր ածել - զիջել, տեղի տալ, համառության վերջ տալ
  12. փեշին դիպչել - տե'ս մազին դիպչել
  13. փեշից` փեշերից կախ ընկնել` կախվել - մեկից չպոկվել` ձեռք չքաշել
  14. փեշերը այրված լինել - լեզուն կարճ լինել (հանցանքի` սխալի` վատ արարքի պատճառով)
  15. փեշերը լիզել մեկի - ստորաքարշություն անել, քծնել
  16. փեշերը հավաքել - պատրաստ լինել մի բան անելու
  17. փեշերը բռնել - տարածվել

Աղբյուրներ

խմբագրել
  NODES