Հայերեն

 
Փուշը մատի մեջ

Դասական ուղղագրութեամբ՝ փուշ

վանկեր՝ փուշ 

Ստուգաբանություն

խմբագրել

Ծագումն անհայտ է։

Գոյական

  1. որոշ բույսերի բնի, տերևների, ցողունի, պտուղների և այլնի վրա գոյացող սրածայր ասեղանման փոքրիկ հավելված ◆ Վարդի, մասրենու, տատասկի փուշ
  2. ձկան բարակ ասեղանման սրածայր ոսկոր
  3. ոզնու մորթը պատող ասեղնաձև ստևը
  4. կարիճի, մեղվի և այլնի խայթոցը, կիճ, խայթոց
  5. փշավոր թփաբույսերի ընդհանուր անունը
  6. սրածայր ասեղնաձև գոյացություն ներկայացնող բուսական որևէ գործարան կամ դրա մի մասը (տերև, ցողուն, ոստ և այլն) (բսբ․) ◆ Մախիի տերևները փշեր են
  7. մարդու կամ կենդանու մարմնի որևէ մասը խրված փայտի փչանման փոքրիկ ծեղ
  8. մետաղյա փոքրիկ կերտվածք՝ զանազան գործողությունների համար (ժղ․)
  9. ցավ, տառապանք, դժվարություններ պատճառող հանգամանք (փխբ․) ◆ Ամեն մի հաջողություն իր փշերն ունի
  10. ցավ, վիշտ, տառապանք (փխբ․) ◆ Երբ իջնի գիշերը ու անցած հուշերը, անցած փշերը դառնորեն խոցեն Եղիշե Չարենց
  11. խղճի խայթ (փխբ․) ◆ Երկնքի վճռին հանձնի՛ր դու նրան, և այն փշերին, որ բնակվում են նրա կրծքի մեջ
  12. տե՛ս հայկական ձայնագրություն

Ածական

  1. վշտալից, դժվարություններով, դառնություններով, տանջանքներով լի (փխբ․) ◆ Այնքա՜ն մոռացման վարդեր կթափես հուշերի վրա իմ փուշ մանկության
Հոմանիշներ
խմբագրել
  1. տատասկ, պսեմ, փշենի
  2. խայթ, ոսկոր, ողնահար (ձկան)
  3. քիստ (ձկան, հասկի)
  4. խոչք (ոզնու)
Արտահայտություններ
խմբագրել
  1. փուշ պսակ - տե՛ս փշապսակ
    1. դժբախտություն, չարիք բերող հաջողություն, փառք
    2. նախանձի առարկա, մեկի աչքը ծակող, նախանձ շարժող հաջողություն, փառք
  2. փուշ ունենալ - խիստ բնավորություն ունենալ
  3. փուշ ու տատասկ - դժվարություն, տառապանք
  4. փուշ քաղել - ցավ, վիշտ, դառնություն ճաշակել
  5. փուշը թողնել
    1. բարկությունն իջեցնել, մեղմանալ
    2. խեղճանալ, կոտրվել
  6. փուշը մատից հանել մեկի - նեղության պահին օգնության գալ
  7. փուշը տալ - տե՛ս փուշը թողնել
  8. փուշը/փշերը ցույց տալ
    1. խստություն բանեցնել
    2. մեկին հակառակ կանգնել, հակաճառել, հլու կերպով չենթարկվել
  9. փշե գեղեցկուհի - կակտուս
  10. փշերի վրա լինել/նստել/նստած լինել
    1. անհանգիստ, անապահով դրության մեջ զգալ իրեն
    2. անհանգիստ լինել, հանգիստ մնալ չկարողանալ


Աղբյուրներ

խմբագրել
  • Կ․Ե․ Մելիք-Վրթանեսյան, Մ․ Ա․ Տոնյան, Երաժշտական բացատրական բառարան, Երևան, «Խորհրդային գրող», 1989 — 270 էջ։
  • Հարությունյան Լ․ Վ․, Թանգամյան Տ․Վ, Զավարյան Է․ Լ․ և ուրիշներ, Բուսաբանական տերմինների ռուս-հայերեն բացատրական բառարան, Երևան, ««Հայբուսակ»», 2002 — 272 էջ։
  NODES