Հայերեն

 
Արեւմտահայերէն Արտասանութիւն

Դասական ուղղագրութեամբ՝ գանգ

վանկեր՝ գանգ 

Ստուգաբանություն

խմբագրել

Թերևս բնիկ հնդեվրոպական՝ * unk-՝ * uenk- «ծռել, թեքել» արմատից. հմմտ. հին հնդկերեն vancati «ծուռ է գնում, շեղվում է», vankri «կող, կողոսկր», հին անգլերեն wōh «ծուռ, շրջված», հին իռլանդերեն va (< * uonkō-) «անկյուն»։

Գոյական

  1. մարդու և ողնաշարավոր կենդանիների գլխի կմախքը ◆ Կարծես գանգս դատարկել և լցրել են կապարով։ (Նար-Դոս)
  2. (փխբ․) գլուխ ◆ Կարճահասակ էր նա, բայց լայնաթիկունք, ոսկրոտ, լայն և բարձր ճակատով, ճաղատ գանգով: (Վահան Թոթովենց)
  3. (լեզվբ․) աֆրիկյան լեզու. պատկանում է սուդանա-գվինեական խմբին

Հոմանիշներ

խմբագրել
  1. (կզմխս․) կառափ, գլուխ, ուղղաբույն, (հզվդ․) սկավառակ (փխբ․), գոգոշ (գվռ․), գլխի ձեղուն, գլխի թաս
  2. գլուխ, կառափ, (փխբ․)՝ իմաստարան, վերնատուն, (ժղ․)՝ կարկաժ, կաժ, կոտ (գվռ․), գլխի ձեղուն

Արտահայտություններ

խմբագրել
  1. գանգը տաքանալ – տե՛ս գլուխը տաքանալ

Աղբյուրներ

խմբագրել

Հայերեն

Ստուգաբանություն

խմբագրել

լատ. crenium` գլխի ոսկրային կապար, ոսկրերի ամբողջականություն

Բացատրություն

  1. (ֆզլգ․) մարդու գանգը պաշտպանում է նրանում տեղակայված գլխուղեղը և զգայարաննները։ Բացի այդ, մարսողական և շնչառական համակարգի տարրերի սկիզբն է հիմքը

Հոմանիշներ

խմբագրել

Աղբյուրներ

խմբագրել
  • Սիլվա Ամիրյան, Արտաշես Մարտիրոսյան, Ֆիզիոլոգիական տերմինների հայերեն-անգլերեն-ռուսերեն բառարան-տեղեկատու (ԵՊՀ հրատարակչություն), Երևան, 2013 — 704 էջ, ISBN 978-5-8084-1819-6։
  • Հ.Զ. Պետրոսյան, Ս.Ա. Գալստյան, Թ.Ա. Ղարագյուլյան, Լեզվաբանական բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիա», 1975 — 328 էջ։
  NODES