Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝ խօսք, խաւսք

վանկեր՝ խոսք 

Ստուգաբանություն

խմբագրել

Ծագումն անհայտ է։ Հավանաբար փոխառություն իրանական աղբյուրից՝ *vaxs (< *vaxša) ձևի դրափոխությամբ։

Գոյական

  1. խոսելու ունակություն, մտքերը բառերով արտահայտելու կարողություն ◆ Ձախ կիսագնդում ընկած են խոսքի կենտրոնները, որոնք հատուկ են միայն մարդուն։
  2. լեզվի իրական դրսևորումը՝ որպես հաղորդակցման միջոց ◆ Նախադասություններով արտահայտված ամբողջական միտքը կամ մտքերի ամբողջականությունը կոչվում է խոսք (դասագիրք)։
  3. առհասարակ՝ լեզու
  4. այն, ինչ որ խոսվում՝ խոսվելու է, խոսվածը, ասածը, ասելիքը ◆ Ու՞մ հոգեհամբյուր խոսքը կլսեմ։ Եղիշե Չարենց ◆ Լսեք իմ խոսքը. Դեռևս բոլորը չեմ ասել։ (Ակսել Բակունց)
  5. խոսակցություն, զրույց ◆ Բայանդուր իշխանը ընդատեց նրանց խոոսքը: (Րաֆֆի) ◆ Ամեն անգամ այդ տղան գակիս է խանգարում է մեր խոսք:
  6. նախադասություն, արտահայտություն ◆ Ավաը երկու խոսք գրելու համար մի խոսք է ասել։ (Ակսել Բակունց)
  7. ասացվածք, առած ◆ Հիմ՛ի նոր եմ հասկանում էն հին խոսքը, «Մարդ ինչ անի իրեն կանի»։ Հովհաննես Թումանյան ◆ Ջուր տուր դու մեր դաշտերին, լույս տուր ու գնա, հնուց՝ ասված խոսք է սա՝ էսպես չի մնա։ Սարմեն
  8. բառ ◆  Երեծխաներից… ոչ մենը չի հասկանում մի խոսք անգամ իր մայրենի լեզվով։ (Րաֆֆի) ◆ Չկարողացա վոչ վոքի ասել «Հայրիկ ու մայրիկ» սրբազան խոսքեր: Հովհաննես Թումանյան
  9. խոստում, հանձնառություն ◆ եղեք հավատարիմ դուք ձեր սուրբ խոսքին: Սարմեն
  10. ճառ, ելույթ, բանախոսություն, ներածական՝ բացման խոսք ◆ Վերատեսուչը իր խոսքը վերջացրեց… դիմելով հասարակությանը։ (Րաֆֆի)
  11. երգի վերածված՝ ձայնագրված ոտանավոր ◆ «Այ վարդ» երգի երաժշտությունը Սպենդարյանինն է իսկ խոսքը՝ Ծատուրյանինը։
  12. շարադրանքը, գրածը ◆ Որպեսզի վաղը նա այդ թերթերից գուրգուրանքով հաներ իր խոսքը կենդանի և խնամքով հանձներ տպագրյալ գրին։ Եղիշե Չարենց
  13. պատգամ, պատվեր, խրատ ◆ Քրիստոսին խոսքը ծամածռեցին ստրկության օրենքներն օրհնաբանելով։ Սիամանթո ◆ Ճշմարիտ ես փորձով գիտեմ ու խոսքերս մի մոռանա։
  14. բամբասանք, չարախոսություն
  15. լեզվի ոճ, խոսքային այս կամ այն տեսակը ◆ Բանավոր՝ գրավոր՝ հեղինակային՝ չափածո խոսք:
  16. (փխբ․) միտք, նշանակություն, իմաստ ◆ Շատ քչերն են ըմբռնում լռության խոսքը: (Մուրացան)
  17. հրաման ◆ Քո խոսքով են ողջ նստում, վեր կենում։ Հովհաննես Թումանյան
  18. հարց, խնդիր ◆ Խոսքը վերաբերում է այն բանին, որ…
  19. խոսելու հերթը՝ իրավունքը ◆ Խոսքը տրվում է Մխիթարյանին։
  20. գործով չարդարացված՝ գործի չվերածված խոստում՝ հայտարարություն ◆ Շատ բաներ խոստացան ու առաջարկեցին, բայց այդ բոլորը մնացին իբրև դատարկ խոսքեր:
  21. նախադասություն, քերականական ձևավորումով առարկայի ստորոգումը ներկայացնող բառ կամ բառերի կապակցություն, որ արտահայտում է ինչպես օբյեկտիվ իրականությունը, այնպես էլ խոսողի վերաբերմունքն այդ իրականության նկատմամբ
  22. ասք, հեքիաթի ձևով ժողովրդական զրույց, որի հիմքում ընկած է լինում իրական դեպք՝ իրադարձություն, պատմազրույց
  23. զրույց, ասուլիս

ԽՈՍՔ, Մոկս՝ Վան՝ Բաղեշ՝ Լուր։

  1. Մեկի սուտ խոսելը կամ խոսքը դրժելը մատնանշել։
  2. Մեկի ասածը համապատասխանել մեկ ուրիշի ասածին։
  3. Սեբաստիա՝ Մեկի ասածը հարգել, մեկի խրատը լսել, նրա ասածով շարժվել։
  4. Իր ասածին մնալ, համառել։
  5. Խոսքը կատարել, լսել, հնազանդվել։ Տղան ա հորը խոսքը կենե։ (Ստեփանոս Մալխասյանց)
  6. Մեկի վրա խոսել։ Ան ալ մա՞րդ ՝ է, որ խոսքը կընեք։ (Հրաչյա Աճառյան)
  7. Իր կամ ուրիշի ասածը ավելի հիմնավորել՝ հաստատել, գործով ապացուցել։
  8. Սկսած խոսքն ավարտել, վերջին միտքն ասել, եզրակացության հասնել։
  9. Մասլահաթ կոնինք, խոսկը խոսկ կու բերե, միտկը ուրիշ միտկ։ (Գարեգին Սևունց)
  10. Ուրիշի հասցեին պետք չէ խոսել։ Եկուր տես, որ կարկուտին ծեծածը անձրևն ալ կծեծե, խոսքը խոսք կբանա։ (Թլկատինցի)

Հոմանիշներ

խմբագրել
  1. խոսունակություն, խոսողություն
  2. նախադասություն
  3. բարբառ, ենթաբարբառ, գավառաբարբառ
  4. խոսելիք
  5. տե՛ս խոսակցություն
  6. ճառ, կատարում
  7. տե՛ս ճառ
  8. տե՛ս խոստում
  9. տե՛ս պատգամ
  10. տե՛ս նշանադրություն
  11. (թատր․) տե՛ս բեմական խոսք

Արտահայտություններ

խմբագրել
  1. խոսք անել - խոսել, խոսք ասել ◆ (Հայը) իր ահավոր աղետի օրերում խոսք է անում ու մտածում իր գրականությունը պաշտպանելու մասին։ Հովհաննես Թումանյան
  2. խոսք առնել
    1. որևէ մեկից խոստում ստանալ մի բան անելու՝ տալու ◆ Նա խոսք առավ մեզնից, որ երեք օրվա ընթացքում մեզնից ամեն մինը մի բրոշյուր գրի։ (Վահան Տերյան) ◆ Բարեկամս մինչև որ խոսք չառավ ինե… չթողուց զիս։ (Գրիգոր Զոհրապ)
    2. հրապարակով խոսելու իրավունք ստանալ ◆ Քաղաքից եկած երիտասարդները խոսք կառնեին ողջույնի։ (Ակսել Բակունց)
  3. խոսք ասել - խոսել ◆ Հրաման տուր խոսք ասեմ։ Հովհաննես Թումանյան
  4. խոսք բանալ՝ բացել՝ բաց անել - սկսել խոսել ◆ Ուզում էր խոսք բանալ պատերազմի մասին։ Դերենիկ Դեմիրճյան ◆ Երգիչն էսպես խոսք բաց արավ։ Հովհաննես Թումանյան
  5. խոսք բացվել - խոսակցություն սկսվել, խոսվել ◆ Երբ նրա մասին խոսք է բացվում, կինը իրավունք չունի նրա անունը արտասանելու։ (Րաֆֆի) ◆ Խոսք բացվեց Սայաթ-Նովայի անվան վրա։ Հովհաննես Թումանյան
  6. խոսք գլորել
    1. խոսել
    2. մեկից որևէ գաղտնիք՝ լուր և այլն իմանալու համար դրանց անուղղակիորեն առնչվող մի բան ասել
    3. ակնարկ անել, որևէ հաճոյախոսական կամ այլ բնույթի թեթև խոսք ասել
    4. սկսել խոսել
  7. խոսք գցել
    1. խոսել ◆ Դրանց մասին էստեղ ուզում են խոսք գցել ամերիկացիների հետ։ Հովհաննես Թումանյան
    2. մեկից որևէ գաղտնիք՝ լուր և այլն իմանալու համար դրանց անուղղակիորեն առնչվող մի բան ասել ◆ Այդ մասին նա խորամանկորենն խոսք գցեց, բայց ես չհասկանալուն տվի։
    3. ակնարկ անել, որևէ հաճոյախոսական կամ այլ բնույթի թեթև խոսք ասել ◆ Ու երբ քաջությունից, խելքից, հանճարից մոտը խոսք են գցում, ծիծաղում է։ Հովհաննես Թումանյան ◆ Ինքն էլ հաճախ խոսք է գցել վարպետին։ (Գեղամ Սարյան)
    4. սկսել խոսել ◆ Արսենը խոսք գցեց որսի գնալու մասին։ Դերենիկ Դեմիրճյան
  8. խոսք գտնել - (գործածվում է ժխտական և հարցական ձևով) անհարմար վիճակի մեջ ընկնելով կամ ճշմարտության դեմ-հանդիման կանգնելով՝ չգիտենալ ինչ ասել ◆ Խոսք չէր գտնում պատասխանելու։ (Րաֆֆի) ◆ Խոսք գտնո՞ւմ էր, որ խոսեր։
  9. խոսք դարձնել
    1. նկատողությանը՝ դիտողությանը պատասխանել
    2. չենթարկվել
  10. խոսք դուրս քաշել - մեկից խորամանկությամբ որևէ գաղտնիք դուրս կորզել ◆ Աշխատում էր խոսք դուրս քաշել։ (Գարեգին Սևունց)
  11. խոսք ելնել
    1. լեզու առնել, սկսել խոսել
    2. համարձակություն ստանալ, հանդգնել
    3. իրեն զգացնել տալ, բորբոքվել ◆ Խոսք ելնել կուզե արյունը վազուն։ (Ռուբեն Սևակ)
  12. խոսք ընել - խոսել, խոսք ասել ◆ Թող չեն տար, որ երկու խոսք ընեմ։ Հակոբ Պարոնյան
  13. խոսք ընկնել - խոսակցություն սկսել, խոսք բացվել ◆ Երբ խոսք էր ընկնում աղջիկ տալու և առնելու մասին, Սանդուխտին էր մտաբերում։ (Ակսել Բակունց) ◆ Անցյալ օրը քո մասին խոսք է ընկնում մի տիկնոջ մոտ։ Հովհաննես Թումանյան
  14. խո՞սք է թե - իհարկե, ինչ խոսք, այն էլ ինչպես ◆ Երեկ լավ զվարճացա՞նք, − Խո՞սք է թե զվարճացանք։
  15. խոսք(եր) թափել - տե՛ս լեզու թափել
  16. խոսք թռցնել
    1. միամտաբար՝ ակամա որևէ բան ասել՝ գաղտնիք հայտնել և այլն
    2. խորամանկությամբ մեկից մի գաղտնիք իմանալ, խոսք պոկել
  17. խոսք լինել - խոսակցություն տեղի ունենալ՝ խոսք բացվել, խոսվել ◆ Որտեղ հայերի և հայոց երկրի վրա խոսք է լինում, նա միշտ համակրությամբ է խոսում։ (Րաֆֆի)
  18. խոսք խառնել - երկու կամ մի քանի անձերի միջև խռովություն գցելու համար գրգռիչ խոսք ասել ◆ Քեզ լավ հասկանում ենք, խոսք ես խառնում։
  19. խոսք խնդրել - խոսելու համար թույլտվություն ուզել ◆ Խոսք է խնդրում ուսանողության ներկայացուցիչը։
  20. խոսք խոսքի հասնել - երկուստեք իրար վիրավորական խոսքեր ասել, խոսակցությունը բորբոքվել, խոսքով իրար պատասխանել, վեճի բռնվել ◆ Խոսք խոսքի հասավ, Չատին մի քանի կոշտ խոսքեր ասավ։ Հովհաննես Թումանյան
  21. խոսք խոսքի տալ - որևէ հարցում համաձայնության գալ, միաբանվել ◆ Նրանք խոսք խոսքի տվին և գործը գլուխ բերին։
  22. խոսք խորաթա - տե՛ս խոսքուզրույց
  23. խոսք կա՞ - ասելիք ունե՞ք, եթե ասելիք ունեք, խնդրեմ ◆ Եթե այս մասին խոսք կա, ժամանակ ունենք, կարող եք խոսել։
  24. խոսք կապ - տե՛ս խոսքակապ ◆ Վաղը ես Անիկին խոսք կապ պիտի տամ։ (Գրիգոր Զոհրապ)
  25. խոսք կապել - միաբանվել, որևէ գործ, արարք կատարելու համար համաձայնության գալ
  26. խոսք կորզել - խորամանկությամբ մեկից մի գաղտնիք իմանալ, խոսք պոկել ◆ Շատ աշխատեց մի խոսք կորզել նրա բերանից։ (Ավետիք Իսահակյան)
  27. խոսք կռվեցնել - վիճաբանել, խոսքակռիվ տալ ◆ Խոսք եք կռվեցրել, արյուն հո չարի՞ք Հովհաննես Թումանյան
  28. խոսք հասկացնել - որևէ բանում համոզել, հորդորել որևէ բան անելու՝ տալու և այլն ◆ Նրան խոսք հասկացնել չի լինում։
  29. խոսք հասնել
    1. տեղեկություն՝ լուր իմացվել ◆ Անպայման խոսք է հասել նրան, որ քիթը կախել է։
    2. (առանձնապես ժխտական) իրավունք ունենալ խոսելու ◆ Ես էլ ժողովի մասնակից եմ, ինձ էլ է խոսք հասնում։ ◆ Քեզ խոսք չի հասնում, ձայնդ կտրիր։
  30. խոսք հարուցել (հարուցանել) - խոսել, խոսք բանալ ◆ Լավ կլինի, որ էս մասին խոսք չհարուցանես։ Հովհաննես Թումանյան
  31. խոսք ձգել
    1. խոսել ◆ Եվ դուք դեռ համարձակվում եք հառաջադիմության մասին խոսք ձգել։ Հովհաննես Թումանյան
    2. մեկից որևէ գաղտնիք՝ լուր և այլն իմանալու հմար դրանց անուղղակիորեն առընչվող մի բան ասել
    3. ակնարկ անել, որևէ հաճոյախոսական կամ այլ բնույթի թեթև խոսք ասել
    4. սկսել խոսել
  32. խոսք ման ածել - մեկի ասածները մյուսին հայտնելով գժտություն առաջ բերել, խոսք տանել-բերել ◆ Ինքդ գիտես, որ ես խոսք ման ածող չեմ ու բամբասել չեմ սիրում։ Սերո Խանզադյան
  33. խոսք նետել
    1. անուղղակի վիրավորական կամ հաճոյական թեթև խոսք ասել ◆ Ի՞նչ ես աղջիկներին խոսք նետում։
    2. մեկից որևէ գաղտնիք՝ լուր և այլն իմանալու համար դրանց անուղղակիորեն առնչվող մի բան ասել
  34. խոսք շպրտել - վիրավորական խոսք ասել ◆ Ուզեցի մի սուր խոսք շպրտել երեսին։ Սերո Խանզադյան
  35. խոսք որսալ - խորամանկությամբ մեկից մի գաղտնիք իմանալ, խոսք պոկել
  36. խոսք չկա
    1. հրաշալի է՝ ոչ մի թերություն չունի ◆ Ինչ վերաբերում է աղջկան, խոսք չկա, ուղղակի գեղեցկուհի է։
    2. ճիշտ է, այդպես է, համաձայն եմ, առարկություն չկա
  37. խոսք չունենալ
    1. հրաշալի է՝ ոչ մի թերություն չունի ◆ Թուղթն ու տիպը էլ խոսք չունի։ Հովհաննես Թումանյան
    2. ճիշտ է, այդպես է, համաձայն եմ, առարկություն չկա ◆ Լավ զբաղմունք ես գտել, խոսք չունեմ։ Սերո Խանզադյան ◆ Լավ է, խոսք չունեմ, − չորս կողմը ցույց տալով ասաց Հրայրը։ (Բոգդան Վերդյան)
  38. խոսք պոկել - խորամանկությամբ մեկից մի գաղտնիք իմանալ, խոսք պոկել
  39. խոսք վերցնել - խոսելու թույլտվություն ստանալ ◆ Լևոնն էլ ուզեց խոսք վերցնել և ավելացնել, որ ճանապարհների նորոգման վրա ուշադրություն չեն դարձնում։ (Ակսել Բակունց)
  40. խոսք(ը) վեր գալ - խոսակցություն սկսվել, խոսվել ◆ Եվ եթե խոսքը վեր է գալիս Օսեփի վրա, մի ջահել վրա է բերում։ (Ակսել Բակունց)
  41. խոսք տալ
    1. խոսքով որևէ հանձնարարություն ստանձնել ◆ Բայց ես այդ պարոններին դեռ խոսք չեմ տվել։ (Րաֆֆի)
    2. նշանտուքի՝ ամուսնության համաձայնություն հայտնել (ծնողների կամ աղջկա կողմից) ◆ Խոսք են տվել վաղը գնում ենք աղջկան նշանելու։
    3. խոսելու իրավունք տալ, ձայնը տալ ◆ Նրանք լռելյայն պայմանավորվեցին խոսք տալ երկու նախարարներին։ Դերենիկ Դեմիրճյան
  42. խոսք տանել - վիրավորական խոսքը հանդուրժել ◆ Մի հասարակ խոսք տանել չես կարողանում։ Սերո Խանզադյան
  43. խոսք տանել-բերել - մեկի ասածները մյուսին հայտնելով գժտություն առաջ բերել, խոսք ման ածել
  44. խոսք տանող-բերող- խառնակիչ, խաբարբզիկ ◆ Խոսք տանող-բերող է, դրանից զգույշ մնացեք։
  45. խոսք ուզել
    1. ելույթ ունենալու թույլտվություն խնդրել, ձայն խնդրել ◆ Նա խոսք չի ուզել, ինչո՞ւ ես խոսք տալիս։
    2. խոստում՝ համաձայնություն խնդրել ◆ Նա աղջկանիցս խոսք չի ուզել։ Անահիտ Սեկոյան
  46. խոսք ու զրույց
    1. խոսակցություն, զրույց ◆ Ավելի շատ խոսք ու զրույց կար գրասենյակներում։ (Ակսել Բակունց)
    2. խոսքակռիվ, վիճաբանություն ◆ Խոսք ու զրույց էր, անցավ գնաց։
    3. բամբասանք, ասեկոսե ◆ Խոսք ու զրույց է, շատ մի հավատա։
  47. խոսք ու զրույց անել
    1. զրուցել, խոսակցել ◆ Խոսք ու զրույց արին ու քնով անցան։ (Գարեգին Սևունց)
    2. խոսքակռիվ տալ, վիճաբանել ◆ Վեց շահու արժեքն ինչ է, որ դրա համար խոսք ու զրույց ես անում։ (Ակսել Բակունց)
    3. բամբասել, չարախոսել
  48. խոսք ու զրույց բացվել - խոսակցություն սկսվել
  49. խոսք ու զրույց դառնալ, խոսք ու զրույցի առարկա՝ նյութ դառնալ - բամբասանքի՝ չարախոսության նյութ դառնալ, բամբասվել, չարախոսվել ◆ Դարձել էի գյուղում խոսք ու զրույց։ Համո Սահյան
  50. խոսք ու զրույցի առարկա՝ նյութ դարձնել - մեկին բամբասել, չարախոսել
  51. խոսք ու զրույց լինել
    1. խոսակցություն տեղի ունենալ, զրույց լինել ◆ Գյուղում խոսք ու զրույց լինելուց հետո նրանք խլշում էին ականջները։ (Ակսել Բակունց)
    2. բամբասանք՝ ասեկոսե տեղի ունենալ
    3. խոսքակռիվ՝ վիճաբանություն կատարվել
  52. խոսք ուղղել
    1. խոսքով մեկին դիմել
    2. վիրավորական խոսք ասել ◆ Դարձյալ մտածած էի պարահանդեսին մեջ մեկ քանի խոսք ուղղել յուր սիրուհվույն։ Տիգրան Կամսարական
  53. խոսք ունենալ
    1. ասելու բան ունենալ, խոսել կամենալ ◆ Եթե կարելի է, մի քանի խոսք էլ ես ունեմ։
    2. ելույթի՝ ճառի և այլնի համար իրավունք ստանալ, ձայն ստանալ
  54. խոսք ու վեճ վերցնել՝ ուզել - վիճելի՝ առարկելի՝ հեշտությամբ չլուծվող լինել, խոսակցություն՝ վեճի տեղիք տալ ◆ Այդ հարցը դեռ շատ խոսք ու վեճ կվերցնի։
  55. խոսք փոխանակել - թեթև զրուցել ◆ Մի քանի խոսք է փոխանակում և… գնում։ (Գարեգին Սևունց) ◆ Մարդ չէր գտնում, որի հետ մի խոսք փոխանակել կարողանար։ Դերենիկ Դեմիրճյան
  56. խոսք քաշել - խորամանկությամբ մեկից մի գաղտնիք իմանալ, խոսք պոկել, խոսք կորզել ◆ Դու ուզում ես ինձնից խոսք քաշել: (Րաֆֆի)
  57. խոսքը ականջը ընկնել - ասված խոսքը՝ բամբասանքը իմացվել ◆ Խոսքս ականջն է ընկել, ինձնից վիրավորվել է։
  58. խոսքը ականջը չմտնել - խրատը բանի տեղ չդնել, ասված խոսքը հաշվի չառնել ◆ Ականջը բնավ չէր մտներ քահանային խոսքերը։ Հակոբ Պարոնյան
  59. խոսքը անել
    1. մեկի պատվերը՝ խնդիրքը կատարել
    2. հանձն առած որևէ պարտականություն՝ սպառնալիք՝ խոստում և այլն կատարել, խոսքի տերը լինել ◆ Ամենքը հույս ունեին, որ Մեծ Տիկինը կմոռանար իր վճիռը, բայց տեսան, որ սա իր խոսքն արեց։ Դերենիկ Դեմիրճյան
    3. բամբասել
  60. խոսքը անցնել՝ անց կենալ - հեղինակություն ունենալ, հարգվել, ասած խոսքը հաշվի առնել ◆ Նրա խոսքը հիմնարկում չի անցնում։
  61. խոսքը անցուկ (արևմտհ․) - ազդեցիկ, հեղինակություն ունեցող
  62. խոսքը առաջ գցել
    1. շարունակել խոսել, շարունակել ասել
    2. ասածը պնդելով անցկացնել, ասածն անել տալ
  63. խոսքը առաջ տանել
    1. շարունակել խոսել, շարունակել ասել ◆ Խոհարարն առաջ տարավ իր խոսքը և ասաց։ (Լեո)
    2. ասածը պնդելով անցկացնել, ասածն անել տալ ◆ Նա մեծ դժվարությամբ խոսքը առաջ տարավ։
  64. խոսքը արժեք՝ գին ունենալ - հեղինակություն ունենալ, հարգվել, ասած խոսքը հաշվի առնել ◆ Իմ խոսքը գին չունի այս տան մեջ։ (Գարեգին Սևունց)
  65. խոսքը բանի տեղ անցնել (մեծ մասամբ ժխտական)
    1. ասածը ընդունվել, ասածը կատարել
    2. հարգվել
  66. խոսքը բանի տեղ չդնել
    1. ասածը չընդունել՝ չկատարել
    2. չհարգել
  67. խոսքը բերանից աքցանով հանել՝ քաշել - դժվարությամբ խոսեցնել ◆ Լուռ նստել է, հազիվ խոսքը աքցանով ենք հանում բերանից։
  68. խոսքը բերանի մեջ (բերանում) մնալ - խոսքը որևէ պատճառով ընդհատվել՝ խանգարվել ◆ Իմ խոսքս բերանիս մեջ կը մնա։ Հակոբ Պարոնյան
  69. խոսքը բերանի մեջ (բերանում) թողնել - խոսքը ընդհատել՝ խանգարել՝ ընդմիջել
  70. խոսքը բերանի մեջ (բերանում) ձգել - խոսքը ընդհատել՝ խանգարել՝ ընդմիջել
  71. խոսքը բերանում լինել - ասելիքը դեռ չվերջացնել (ասվում է, երբ մի անակնկալ դիպված ընդհատում է խոսքը) ◆ Խոսքը բերանում էր դեռ, երբ բակը մտավ հաջու մեծ որդին։ Սարմեն
  72. խոսքը բռնել - խոստումը կատարել
  73. խոսքը գետինը գցել - տրված հանձնարարությունը՝ խնդիրքը՝ պատվերը չկատարել՝ մերժել ◆ Երբ եմ դավաճանել քեզ և խոսքդ գետինը գցել։ Դերենիկ Դեմիրճյան
  74. խոսքը գետինը մնալ
    1. ասվածը չկատարել՝ չիրականանալ ◆ Եվ ոչ մեկի խոսքն էլ գետինը չի մնում, կատարվում են թե Ուռոշի օրհնանքը, թե հոր անեծքը։ Հովհաննես Թումանյան
    2. հանձնարարությունը չկատարվել՝ անուշադրության մատնվել
  75. խոսքը գնալ - խոսքից ետ կանգնել, հանձնառությունը դրժել, իր խոսքը չհարգել
  76. խոսքը գցել - խոսքից ետ կանգնել, հանձնառությունը դրժել, իր խոսքը չհարգել ◆ Խոսքդ մի գցիր։ Սերո Խանզադյան
  77. խոսքը դարձնել - խոսակցության նյութը փոխել, այլ նյութի անցնել ◆ Ձայնը ծանոթ է, բայց չեմ հիշում, մտածեց Լևոնը և խոսքը դարձրեց շենքի վրա։ (Ակսել Բակունց)
  78. խոսքը ետ առնել
    1. խոստումը չեղյալ համարել ◆ Գարեգինին տված խոսքերնիս ետ առնենք։ Տիգրան Կամսարական
    2. իր ասած խոսքից հրաժարվել, պնդել, որ այդպիսի բան չի ասել
  79. խոսքը երկու չանել - պատվերը՝ հանձնարարությունը անմիջապես կատարել, թույլ չտալ, որ կրկնվի ◆ Ես ասված խոսքը երկու չեմ անում, անմիջապես կատարում եմ։
  80. խոսքը երկու դառնալ - ասվածը կրկնվել
  81. խոսքը երեսին ասել՝ տալ՝ խփել - երես առ երես հանդիմանել, անհրաժեշտ կշտամբանքը՝ քննադատությունը ներկայությամբ ասել և ոչ թե ետևից բանբասել ◆ Ես խոսքը մարդու երեսին ասող եմ։ (Ավետիք Իսահակյան) ◆ Խոսքը այնպես տամ երեսին, որ…։ ◆ Խոսքը խփեց երեսին։ (Ավետիք Իսահակյան)
  82. խոսքը երկարել - խոսակցությունը կամ խոսվածը ձանձրալի ու ճապաղ դառնալ
  83. խոսքը երկարացնել - մի բանի մասին երկար խոսելով ձանձրացնել
  84. խոսքը զանց առնել - հանձնարարությունը՝ պատվերը հաշվի չառնել, խոսքը բանի տեղ չդնել ◆ Ինքը իրավունք չունի նրա խոսքը զանց առնելու: (Գարեգին Սևունց)
  85. խոսքը ընկնել - խոսակցություն սկսվել, խոսվել ◆ Մերոնք էս դեպքը պատմ՛եցին ու խոսքն ընկավ շան վրա։ Հովհաննես Թումանյան
  86. խոսքն իրականանալ - գուշակությունը կատարվել, նախապես ասածը հիշտ դուրս գալ ◆ Հիմա պապի խոսքերն իրականացան։ Սերո Խանզադյան
  87. խոսքը լինել - նախապես ասածը ճիշտ դուրս գալ ◆ Տեսածդ շիտակ չէ, ոչխարի հոտ է երևացողը։ Ու վերջը միշտ իմ խոսքը կըլիներ։ (Ավետիք Իսահակյան) ◆ Ես ասացի այս ձմեռ ցուրտ կլինի, դու ասում էիր՝ չէ. տեսա՞ր, որ իմ խոսքը եղավ։
  88. խոսքը (ս, դ) խոսք լինել - ասածից չհրաժարվել, ասածին տեր կանգնել, տրված խոստումից ետ չկանգնել ◆ Խոսք եմ տվել ու խոսքս խոսք է, պիտի կատարեմ։ Հովհաննես Թումանյան ◆ Ես էլ գեղ եկողը չեմ, խոսքս խոսք է։ (Ավետիք Իսահակյան)
  89. խոսքդ խոսք չէ - ասածդ անպատշաճ է, այդպիսի բան ինչպե՞ս կարելի է ասել, ասելու բա՞ն էր, որ ասացիր
  90. խոսքը ծալել - խոսքը փոխել կամ ընդհատել
  91. խոսքը ծամել բերանը դնել - մեկի խոսելիքը մանրամասն բացատրել, մեկին իր ասելիքը մի առ մի թելադրել ◆ Այ տղա, դե խոսիր է, խոսքը ծամեցի բերանդ դրի։
  92. խոսքը կարճ կապել - համառոտ պատմել, խոսելիս մանրամասնությունների մեջ չմտնել, խոսքը շուտ վերջացնել ◆ Մարդը խոսքը կարճ կապեց ու գնաց։
  93. խոսքը կարճ կապվել - խոսքը՝ զրույցը շուտ վերջացնել
  94. խոսքը կլլել
    1. խոսքը զսպելով որևէ բան չասել
    2. վիրավորական՝ ծանր խոսքը անպատասխան թողնել՝ չհատուցել
  95. խոսքը կոտրել
    1. խնդիրը մերժել, ասածը անկատար թողնել ◆ Մինիստրի տեղակալն իմ խոսքը չի կոտրի։ Անահիտ Սեկոյան
    2. խոստումը չկատարել, դրժել ◆ Ես երբեք չէի ցանկանա, որ դուք Ձեր խոսքը կոտրեիք, խան։ (Րաֆֆի)
  96. խոսքը կտրել - խոսելը՝ զրույցը ընդհատել՝ ընդմիջել ◆ Նրանց խոսքը կտրեց տիկին Սկուհին։ (Րաֆֆի) ◆ Թագավորն այստեղ մռայլվում ու վարպետի խոսքը կտրում է։ Հովհաննես Թումանյան
  97. խոսքը կտուրը գցել
    1. խոսակցության նյութը փոխել՝ նոր եկող մեկից թաքցնելու նպատակով ◆ Հավաքվածները նոր եկողին տեսնելով խոսքը կտուրը գցեցին։
    2. խուսափելով բուն նյութից (որ հեաաքրքրում է խոսակցին) խոսելու այլ նյութ մեջտեղ քաշել, խոսակցության նյութը փոխել ◆ Խոսքը կտուրը գցելով՝ պատասխանեց։ ◆ Ժամանակավոր կառավարությունը խոսքը կտուրն է գցում։ (Վահան Տերյան)
  98. խոսքը կտուրը ձգել
    1. խոսակցության նյութը փոխել՝ նոր եկող մեկից թաքցնելու նպատակով ◆ Ծերունին շփոթվեց, փորձեց խոսքը կտուրը ձգել։ Վրթանես Փափազյան
    2. խուսափելով բուն նյութից խոսելու այլ նյութ մեջտեղ քաշել, խոսակցության նյութը փոխել
  99. խոսքը կուլ տալ
    1. խոսքը զսպելով որևէ բան չասել ◆ Հենց որ նա մոտեցավ, սա խոսքը կուլ տվեց։
    2. վիրավորական ծանր խոսքը անպատասխան թողնել՝ չհատուցել ◆ Նա այդպիսի խոսքը ինչպե՛՛ս կուլ տվեց։
  100. խոսքը հարգել - խոստումից չհրաժարվել, տված խոստումը կատարել ◆ Նա իր խոսքը հարգող մարդ է։
  101. խոսքը հեռուն տանել
    1. շատ զբաղեցնել
    2. անախորժություն առաջ բերել
  102. խոսքը ճակատին ասել՝ տալ՝ խփել՝ զարկել - երես առ երես հանդիմանել, անհրաժեշտ կշտամբանքը՝ քննադատությունը ներկայությամբ ասել և ոչ թե ետևից բանբասել ◆ Սասունցին խոսքը միշտ ճակատին է ասում։ Խաչիկ Դաշտենց ◆ Խոսքն ուղղակի տուր ճակատին ու հեռացիր։ (Նար-Դոս) ◆ Ես սիրում եմ խոսքը ճակատին խփող մարդուն։ Սերո Խանզադյան
  103. խոսքը ճանաչել - խոսելիքը հասկանալ, ինչը ասելը կշռադատել (սովորաբար ասվում է՝ խոսքդ ճանաչիր, որը զգուշացում է և սպառնալիք, երբ մեկը անարգ ու անպատշաճ բառ է գործածում)
  104. խոսք(ը) մանել - երկարորեն խոսել՝ պատմել
  105. խոսքը (խոսքները, խոսքերը) մեկ անել - միաբանվել, որևէ գործ՝ արարք կատարելու համար համաձայնության գալ ◆ Խուզած բեղերով մարդը և գինետան փաստաբանը խոսքը մեկ արած գործակիցներ էին։ (Լեո) ◆ Եվ քարավանը (մարդկանց) շարժվում էր դատարան՝ ճանապարհին աղմկելով խոսքը մեկ անելով։ (Ակսել Բակունց)
  106. խոսքը մեղրով կտրել - ներողություն ընդմիջելու համար
  107. խոսքը մեր մեջ - ասում եմ իբրև գաղտնիք, մարդու չասես, պետք չի տարածել ◆ Բայց խոսքը մեր մեջ, ընկերներ, գիտնականները երբեմն չափում են միայն, մեջտեղը կտրող չկա… (Բոգդան Վերդյան)
  108. խոսքը մեր մեջ մնա - ասում եմ իբրև գաղտնիք, մարդու չասես, պետք չի տարածել
  109. խոսքը (խոսքները) մի՝ մին անել - միաբանվել, որևէ գործ՝ արարք կատարելու համար համաձայնության գալ ◆ Խանի հետ խոսքերը մին են արած։ (Րաֆֆի)
  110. խոսքը (խոսքները) մտքում ծամել - ասելիքը կշռադատել ◆ Փիլիպոսը քանի մի անգամ մտքումը ծամեց այս խոսքերը և հաստատ ու վճռաբար ասաց։ (Պերճ Պռոշյան)
  111. խոսքը շաքարով կտրել (ներում հայցող քաղաքավարական արտահայտություն, որ ասվում է մեկի խոսքը ընդմիջելիս) - ներողություն ընդմիջելուս համար
  112. խոսքը շեղել
    1. նախապես տրված ցուցմունքից՝ վկայությունից՝ ասածից հրաժարվելով ուրիշ բան ասել
    2. խոսակցության՝ ճառի՝ խոսքի նյութը փոխել, խոսքը շուռ տալ
  113. խոսքը շտկել - կարգին խոսել, ավելորդ բաներ դուրս չտալ ◆ Նախ խոսքդ շտկե։ Տիգրան Կամսարական
  114. խոսքը շուռ գալ - խոսակցության նյութը փոխվել ◆ Խոսքը շուռ էր եկել նորից ժառանգության կողմը։ (Անահիտ Սահինյան)
  115. խոսքը շուռ տալ - խոսակցության նյութը փոխել, այլ նյութի անցնել ◆ Խոսքը շուռ տվեց՝ ընդհատելով ոչ հաճելի զրույցը։
  116. խոսքը չվանի (պարանի) վրա դնել (ժխտական և հարցական) - ասածը հաշվի առնել, կարևորություն տալ ◆ Սոսն էլ ուրախությունիցը ոչ ախպոր, ոչ մոր խոսքը չվանի չդրեց։ (Պերճ Պռոշյան) ◆ Զոքանչիդ խոսքը ի՞նչ ես պարանի դնում։ (Պերճ Պռոշյան)
  117. խոսքը պահել - խոստմանը հավատարիմ մնալ, տված խոստումը չդրժել ◆ Եթե նրանք իրենց խոսքը չեն պահում, սարսափելի է։ (Վահան Տերյան)
  118. խոսքը պատկանում է
    1. խոսելու հերթը տրվում է ◆ Խոսքը պատկանում է գեղեցիկ սեռի ներկայացուցչին։
    2. վճռական դերը հասնում է ◆ Վերջին խոսքը այժմ պատկանում է Բաքվի պրոլետարիատին։ (Վահան Տերյան)
  119. խոսքը տակը, քարը վրան - ոչ ոքի չհայտնել, թող սա գաղտնիք մնա, այնպես պետք է անել, որ մարդ չիմանա
  120. խոսքը տափը գցել՝ տափով տալ - տրված հանձնարարությունը՝ խնդիրքը՝ պատվերը չկատարել՝ մերժել ◆ Լավ լսիր խոսքս տափը չգցես։ Սերո Խանզադյան ◆ Զաքին մի թշնամություն կաներ նրան, ով իր խոսքը տափով կտար։ (Ակսել Բակունց)
  121. խոսքը տեղը բերել
    1. զրույցի հարմար պահին նախապես ասված վիրավորական խոսքին դիպուկ հատուցում տալ
    2. տեղին խոսք ասել
  122. խոսքը տեղը դնել
    1. զրույցի հարմար պահին նախապես ասված վիրավորական խոսքին դիպուկ հատուցում տալ
    2. տեղին խոսք ասել
  123. խոսքը տեղը գալ - որևէ խոսք ասելու հարմար առիթ ներկայանալ ◆ Խոսքը տեղը եկավ, մի լավ կպցրի։
  124. խոսքը տեղ հասնել
    1. մեկի հասցեին ասված գաղտնի խոսքը նրա կողմից իմացվել ◆ Խոսքս տեղ է հասել, այժմ ինձ հետ չի խոսում։
    2. ասված սուր՝ վիրավորական խոսք՝ ակնարկ հասկացվել
  125. խոսքը ուղղել մեկին - խոսքով դիմել մեկին
  126. խոսքը ուր է տանում - խոսակցությունը ինչի է հանգեցնում ◆ Գարեգինը հարցական նայեց քարտուղարին՝ չկռահելով, թե խոսքն ուր է տանում։ Սերո Խանզադյան
  127. խոսքը փակել - խոսակցությունը՝ խոսքը վերջացնել՝ ավարտել ◆ Եվ դրանով էլ փակեց խոսքը։ Դերենիկ Դեմիրճյան
  128. խոսքը փոխել
    1. նախապես տրված ցուցմունքից՝ վկայությունից՝ ասածից հրաժարվելով ուրիշ բան ասել ◆ Դու ասացիր, որ ինձ դեպքի վայրում չես տեսել, հիմա ինչո՞ւ ես խոսքդ փոխում։
    2. խոսակցության՝ ճառի՝ խոսքի նյութը փոխել, խոսքը շուռ տալ ◆ Հանկարծ դարձավ բազմությանը և խոսքը փոխեց։ Դերենիկ Դեմիրճյան
  129. խոսքի քամուն տալ - իզուր խոսել, ապարդյուն՝ անօգուտ խոսել
  130. խոսքի ազատություն - գրավոր կամ բանավոր կերպով իր մտքերը՝ համոզմունքները ազատորեն արտահայտելու և պաշտպանելու իրավունք
  131. խոսքի աղ(ը) - խոսքի էությունը՝ իմաստը
  132. խոսքի բռնել - խոսքով զբաղեցնել, խոսակցության մեջ քաշել ◆ Որ դարձյալ հյուր գան և զիս խոսքի բռնե՞ն։ Հակոբ Պարոնյան
  133. խոսքի բռնվել - խոսակցության մեջ մտնել, խոսակցել, զրույց անել, զրույցով՝ խոսակցությամբ տարվել ◆ Ատոմը… խոսքի բռնվեց Խորենի և Զոհրակի հետ։ Դերենիկ Դեմիրճյան ◆ Աղբյուրներդ գիշեր ու զօր Խոսքի բռնված իրար հետ։ (Ավետիք Իսահակյան)
  134. խոսքի բուն իմաստով՝ նշանակությամբ - իրապես, ոչ փոխաբերաբար, բառի իսկական առումով, բառի բուն իմաստով ◆ Անմեկին էինք խոսքիս բուն իմաստով։ (Ավետիք Իսահակյան)
  135. խոսքի գալ - համոզվել, համաձայնություն արտահայտել, համառությունը թողնել ◆ Ինչ անում եմ, չեմ անում աղջիկը խոսքի չի գալիս։
  136. խոսքի ետևից ընկնել
    1. բծախնդրորեն մեկի ասածի մեջ անճշտություն՝ անպատշաճություն գտնել
    2. խոսքեր՝ բառեր՝ արտահայտություններ որոնել պատասխան տալու համար
  137. խոսքի ետևից ման չգալ - պատասխանը պատրաստ ունենալ, անմիջապես դիպուկ պատասխան, խոսք ասել
  138. խոսքի թելը կորցնել - խոսքի շարունակությունը մոռանալ ◆ Նա ջանք գործադրեց, որ խոսքի թելը չկորցնի։ (Նար-Դոս)
  139. խոսքի թելը կտրել - խոսքն ընդհատել, խոսակցությունը ընդմիջել ◆ Ղազար աղան կտրում էր իսկույն իր կամ ընկերների խոսքի թելը։ (Ավետիք Իսահակյան)
  140. խոսքի թելը կտրվել - խոսքը՝ խոսակցությունը ընդհատվել՝ ընդմիջվել ◆ Աղմուկով ներս թափվեցին, և խոսքի թելը կտրվեց։
  141. խոսքի թելը շարունակել - կիսատ մնացած խոսքը վերսկսել ◆ Եվ Ղազար աղան… շարունակեց խոսքի թելը։ (Ավետիք Իսահակյան)
  142. խոսքի խառնվել - խոսակցության մեջ մտնել, սկսել խոսակցությանը մասնակցել ◆ Հոն եկողներեն մեկը խոսքի խառնվեցավ։ (Գրիգոր Զոհրապ)
  143. խոսքերի կարկուտ - արագախոսություն ◆ Մի տգետ խոսքերի կարկուտի տակ հաջողում է լռեցնել մի իմաստունի։ (Վահրամ Փափազյան)
  144. խոսքի կեսը բերանում - խոսքը չավարտած ◆ Ասում է, չի ասում, խոսքի կեսը դեռ բերանում, մին էլ տեսնում են՝ այգին փոխվեց։ Ստեփան Զորյան
  145. խոսքի կծիկը բանալ՝ ետ տալ - խոսելը սկսել ◆ Հենց խոսքի կծիկը ետ տար թե չէ, մենք պիտի իմանայինք, թե որն է պատմում։ (Ակսել Բակունց)
  146. խոսքի համար - օրինակ, օրինակի համար ◆ Քեզ վրա չվերցնես, խոսքի համար եմ ասում։
  147. խոսքի հետ ընկնել - տե՛ս խոսքով տարվել
  148. խոսքի ման չգալ, խոսքի ետևից ման չգալ - պատասխանը պատրաստ ունենալ ասելու համար, անմիջապես դիպուկ պատասխան խոսք ասել ◆ Այդ աղջիկը բոլորովին խոսքի ման չի գալիս, իմ խոսքին ավելի կտրուկ խոսքով է պատասխանում։ ◆ Ես խոսքի ետևից ման եկողներից չէի, իսկույն պատասխանեցի։ (Րաֆֆի)
  149. խոսքի մասեր - բառերի քերականական տեսակներն ըստ նրանց ընդհանուր նշանակության
  150. խոսքի մեջ ընկնել՝ մտնել - խոսակցության մեջ մտնել, սկսել խոսակցությանը մասնակցել
  151. խոսքի մշակույթ - գրավոր կամ բանավոր խոսքի այնպիսի հատկանիշների ամբողջությանը, որոնք նպաստում են խոսքի ճշգրիտ՝ գեղեցիկ արտահայտիչ՝ հնչեղ դրսևորմանը
  152. խոսքի պաշարը վերջանալ - այլևս ասելիք չունենալ, խոսելու նյութը սպառվել ◆ Խոսքիս պաշարը վերջացավ։ (Ավետիք Իսահակյան)
  153. խոսքի վարպետ
    1. ճարտարախոս
    2. խոսքարվեստի վարպետ, գեղեցիկ ու ընտիր ոճով գրող ◆ Թումանյանը խոսքի վարպետ է։
  154. խոսքի վրա (հաստատ) կանգնել - ասածը պնդել, խոսքից ետ չդառնալ, խոսքին հաստատ մնալ ◆ Ես իմ խոսքի վրա կանգնած եմ, ինչ ուզում են թող անեն։
  155. խոսքի տակ չմնալ - դիմացինի խոսքին հակադարձ խոսքով պատասխանել ◆ Չուզենալով խոսքի տակ մնալ, պատասխանեց Արշակը։ Սերո Խանզադյան
  156. խոսք տեր
    1. իր խոսքի վրա հաստան մնացող, իր խոսքը պահող
    2. հաստատամիտ, համառ
  157. խոսք տերը լինել - իր ասածի վրա հաստատուն մնալ
  158. խոսքի տերը մնալ - իր ասածի վրա հաստատուն մնալ ◆ Նա մնաց իր խոսքի տերը։ (Գարեգին Սևունց)
  159. խոսքի օրինակ - օրինակի համար ◆ Կշփեի մորուքս ու ձեռաց կասեի, խոսքի օրինակ, «ձերդ մեծությունս, էսօր սեպտեմբերի 8-ն է։ (Ավետիք Իսահակյան)
  160. խոսքին դառնալ - կիսատ թողած խոսքը վերսկսել ◆ Դառնանք հիմա մեր խոսքին։ Հակոբ Պարոնյան
  161. խոսքին խոսք բերել - ասված խոսքին նույնանման պատասխանել ◆ Ոչ մի զիջում չի անում, անմիջապես խոսքիս խոսք է բերում։
  162. խոսքի ծայր (ծեր) լինել - խոսակցությունը՝ խոսքը վերջ ունենալ, խոսքը շատ երկար չլինել ◆ Էլ նրանց խոսքին ծա՞յր կլինի։ Սերո Խանզադյան
  163. խոսքին՝ խոսք(ը) կցել - մեկի խոսքին իբրև շարունակություն կամ լրացում իր խոսքը ավելացնել ◆ Շարլի խոսքին Ժանն անմիջապես կցեց իր խոսքը։ (Ավետիք Իսահակյան)
  164. խոսքին կշիռ դնել - մեկի ասածին կարևորություն՝ նշանակություն տալ, մեկի ասածը հաշվի առնել ◆ Չար մանուկների խոսքին կշիռ չդրեց։ (Պերճ Պռոշյան)
  165. խոսքից անցնել - մեկի ասածը չկատարել, հանձնարարությունը անկատար թողնել
  166. խոսքով գցել - մեկին խոսեցնել, մեկին խոսքով զբաղեցնել ◆ Նա ինձ խոսքով գցեց և ես ուշացա գործից։
  167. խոսքով ընկնել - խոսակցությամբ բռնվել, խոսակցությամբ տարվել ◆ Խոսքով ընկանք, իսկ գործերս մնաց։
  168. խոսքով կլանվել՝ տարվել - ուշ ու միտքը տալ զրույցին, ամբողջովին խոսակցությամբ կլանվել ◆ Խոսքով տարվել է, այլևս ոչինչ չի զգում։
  169. խոսքից դուրս գալ - մեկի ասածը չկատարել, հանձնարարությունը անկատար թողնել ◆ Ո՞վ կարար նրա դեմ խոսել, նրա խոսքերից դուրս գալ։ (Ակսել Բակունց)
  170. խոսքից ելնել - մեկի ասածը չկատարել, հանձնարարությունը անկատար թողնել
  171. խոսքից ետ կանգնել - տված խոստումից հրաժարվել ◆ Խո չե՞ս կարող խոսքիցդ հետ կանգնել։ (Րաֆֆի)
  172. այլ խոսքով - ուրիշ կերպ ասած
  173. դա էլ խո՞սք է - ինչպե՞ս կարելի է այդպես խոսել, անհարմա՞ր չէ
  174. երկու խոսքի լինել - կեղծավոր՝ երկերեսանի լինել
  175. երկու խոսք լինել չի կարող - անկասկած է, կլինի, կկատարվի
  176. երկու խոսքով - կարճառոտ, համառոտ կերպով
  177. էս խոսքի վրա - դեռ այս խոսքը չվերջացած, այս բանը խոսելու միջոցին
  178. ի՞նչ խոսք - համաձայն եմ, ճիշտ ես ասում
  179. իրար խոսք տալ
    1. միմյանց հետ ամուսնանալու համաձայնության գալ
    2. նախապես պայմանավորվել
  180. մեկ խոսքով
    1. կարճ ասած, համառոտ կերպով ◆ Մեկ խոսքով հոգիս բերանս առած գնացի։ (Ավետիք Իսահակյան)
    2. գործածվում է ասածի համառոտ ամփոփման՝ եզրակացություն հայտնելու համար՝ այլ կերպ ասած, ամփոփ ասած, այսինքն նշանակությամբ
  181. մեկի բերանը խոսք դնել - մեկին սովորեցնել, որ մի ուրիշին չենթարկվի
  182. մեկի խոսքը անել
    1. պատվերը՝ հանձնարարությունը կատարել ◆ Նա իմ խոսքը անում է, ինչ ասում եմ, չի առարկում։
    2. (արևմտհ․) մեկի մասին բամբասել ◆ Օր չըլլար, որ իր խոսքը չընեն։ (Գրիգոր Զոհրապ)
  183. մի խոսքով - գործածվում է ասածի համառոտ ամփոփման՝ եզրակացություն հայտնելու համար՝ այլ կերպ ասած, ամփոփ ասած, այսինքն նշանակությամբ ◆ Մի խոսքով մի դև և ոչ թե հսկա։ (Ղազարոս Աղայան)
  184. մի խոսքը երկու չանել - պատվերը՝ հանձնարարությունը անմիջապես կատարել, թույլ չտալ, որ կրկնվի
  185. մի բանի խոսքը անել - այդ բանի մասին զրուցել
  186. ուրիշ խոսքով - այլ կերպ ասած, այլ խոսքով
  187. ուրիշի խոսքով շարժվել - սեփական նախաձեռնությունից զուրկ լինել, ինքնուրույնություն չունենալ
  • Խո՞սք է, * Խոսք ա՞, Գուցե թերևս, կարելի է, հնարավոր է, անշուշտ, այդ մասին կասկած չկա։ Էդ ալ խո՞սք է։ (Հրաչյա Աճառյան) Լսելն ալ խո՞սք է, կարդացեր եմ։ (Հրաչյա Աճառյան)
  • Խոսք գլորել, Վարպետորեն մի նյութի մասին խոսք բանալ՝ գժտություն գցելու համար։
  • Խոսք ըլլալ, Պլ․ Մի նյութի մասին խոսակցություն լինել՝ բան ասվել։
  • Խոսք թաբլել, ՆՆ Կր․,
  • Խոսք թալել, Վն․
  1. Խոսակցի մտադրությունն իմանալու համար նրանից խոսք քաշել։
  2. Ակնարկ անել, ակնարկել։ Այ մարթ, խո քու աճալըտ չէ էկե, օր կեթաս ադ հարսին խոսք կը թափլես։ (Ձեռագիր)
  • Խոսք խառնել, Ղրբ․ Պլ․ Կր․ Բամբասել, զրպարտել (երկու հոգու իրար հետ գժտեցնելու նպատակով)։
  • Խոսք-խորաթա,
  1. Խոսք ու զրույց, խոսակցություն։
  2. Վիճաբանություն, խոսքակռիվ, գժտություն։ Ահան քեզի ամեն բան սիֆթայեն կըսեմ, օր ետև խոսք-խորաթա չըլնի։ (Ձեռագիր)
  3. Բամբասանք, չարախոսություն։ Անու վըրընդայմա խոսք-խորաթա կա։ (Ձեռագիր)
  • Խոսք կա՞, Ար․ Ղրբ․ Պլ․ Սբ․
  1. Ինքնին հասկանալի է, առարկություն չկա։
  2. Լավ է, որևէ թերություն՝ պակասություն չունի։
  • Խոսք կապել, Իրար հետ միաբանվել, դաշնակցել, պայմանավորվել։ Հիմի դասաբնիրը խոսք ին կապի, էլ օչխար չին մորթում։ (Խաթաբալա) Քվիրտիքը խոսք ին կապում, տատին իրանց կուռն ին գցում։ (Գրիգոր Տեր-Ալեքսանդրյան)
  • Խոսք կապ էնել, Խոսքկապի մասին համաձայնության գալ։
  • Խոսք ճղել, Պպ․ Երկդիմի խոսել, պարզ չասել։
  • Խոսք մըն է կլտորեց, Ամս․ Ասվում է անիմաստ՝ անտեղի ասվելու մասին։
  • Խոսք մռուկ, Ամս․ Հնազանդ մանուկ և պատանի։
  • Խոսկ յոր օնել, Ղրբ․ խնամախոսության ժամանակ «այո» կամ «ոչ» լսել աղջկա կողմից։ Քնացալընք խոսկ յէր կալալ․․․։ (Ձեռագիր)
  • Խոսք նետել, Պլ․ Սբ․
  1. Անպարկեշտ ակնարկներ անել մեկի ետևից։ Աղջիկներուն խոսք կը նետե։ (Հրաչյա Աճառյան) Շատ անգամ ինք խոսք կնետեր՝ ակնարկ մը սևեռելով կնոջ մը դեմքին։ Եր
  2. Մեկի մասին ակնարկել՝ հիշել։
  • Խոսք շինել,
  1. Ար․ Սիրային հարաբերությունների միջնորդ լինել։
  2. Ղրբ․ Խոսք տարածել, բերնե բերան գցել։
  • Խոսք չկա,
  1. Նույնն է՝ * Խոսք կա՞։
  2. Ասելն ավելորդ է։ Քղքի տներուն ու քուշերուն խոմ խոսք չկա, մե տիղ թող չիս կանա գթնի։ (Գարեգին Սևունց)
  • Խոսք վեր գալ, Հվր․ Խոսքի նյութ դառնալ, խոսք բացվել մի բանի մասին։
  • Խոսք ու զրույց՝ զրից, Թբ․ Ավելորդ խոսակցություն։ Յարը վուր յարին սիրե, խոսկն ու զրիցն ի՞նչ է։ (Գրիգոր Տեր-Ալեքսանդրյան)
  • Խոսք ունենալ, Թբ․ Խոսք առնել մեկից, մի բանում հավաստիանալ։ Օչովի չէ ավտում, ուզում է ձիզմեն խոսկ ունենա։ (Գարեգին Սևունց)
  • Խոսքան դուրս գալ, Հվր․ Մեկի ցանկությունը չկատարել, մերժել։
  • Խոսքդ գիտցիր, խոսքդ ճանաչիր, Զգույշ եղիր, պատկառիր, հարգանք՝ ակնածանք ունեցիր (արտահայտվելիս)։
  • Խոսքե խոսք բացվիլ, Պլ․
  1. Մի նյութից մի ուրիշ նյութի անցնել։
  2. Մի փոքր բանից մեծ պատմություն ստեղծվել։
  • Խոսքե կուշտ, Պլ․ Ծանր խոսքեր շատ լսած։
  • Խոսքե շեն, Ուրմ․ Հարուստ՝ ճոխ լեզու ունեցող, խոսքաշեն։
  • Խոսքե վար չմնալ, Միշտ հարմար պատասխան գտնել, տակից դուրս գալ։
  • Խոսքեմեն հիռու գնալ, Թբ․ Նյութից շեղվել։

Խոսքեմեն հիդ կանգնիլ, խոսքեն անց կենալ, Թբ․ Ասած խոսքի վրա հաստատ չմնալ, ասածից հրաժարվել, ասածը մերժել՝ չկատարել։ Յիս իմ խոսքեմեն հիդ չիմ կանգնում։ (Գարեգին Սևունց)

  • Խոսքեն խոոսք հանել, Կր․ Սբ․ Շատ բծաշնդիր լինել, մանրուքների մեջ մտնել, չնչին պատճառներ բռնել՝ մեղադրելու համար, խծբծել։
  • Խոսքը անկաջըվեր անել, Ար․ Խոսքը չլսելու տալ, չլսել ձևացնել։ Դա ամեն հետ խոսքներս անկաջըվեր ա անըմ։ Սահակ Ամատունի
  • Խոսքը անտեղ կապել, օր․․․ Կր․ Այն համաձայնության գալ, որ․․․, Գործը հանգեցնել այն բանին, որ․․․ Շատ օր դավա կենեն՝ սոնղը խոսքերն անտեղ կըկապեն, օր էրկուսն ա էրթան գողության։ (Ստեփանոս Մալխասյանց)
  • Խոսքը անցուկ, Պլ․ Խոսքն անցնող՝ հարգվող։
  • Խոսքը բանացնել, Թբ․ Խոսքը գործի վերախել, խոսքը կատարել։ Խոսքը բանեցնիլն է, Անտոն ջան, պետկ անիլը ու ղիմիշ անողի մուրազ կատարիլը։ (Գարեգին Սևունց)
  • Խոսքը բարակե բարակ տանիլ, Պլ․ Իմաստակել, փիլիսոփայել։
  • Խոսքը բերանն ըլել՝ մնալ՝ թողուլ,* Խոսքը բերանս, Չկարողանալ խոսքը՝ ասելիքը վերջացնել, խոսքմ ընդհատվել՝ կտրվել՝ կիսատ մնալ (որևէ անակնկալ դեպքի պատճառով)։ Խոսքը բերանս բարեկամս ըսավ․ «Վայ քու տունը քանդվի, քու փուղիրը տարել են»։ Խաթ Տերտեր կասի,- Ես ի՞նչըխ մեղա գամ աստծուն,- խոսքը բերանը՝ մեկեցմեկ կերթա գետնի տակ։ (Գարեգին Սրվանձտյան)
  • Խոսքը բերանումը շաղվել, Ար․ Վայրիվերո՝ խառնաշփոթ ձևով խոսել, շփոթվել, կարկամել։

Խոսքը բերնեն չելլալ, Պլ․ Գաղտնիքը պահել։

  • Խոսքը բերնիցը գողանալ, Ար․ Մեկի միտքը՝ գաղտնիքը իմանալ։ Արշավիրը հենց որ Գարեգնի բերնիցը խոսքը գողացավ, նստի, ասեց, ըստեղ, ես գալիս եմ։ (Պերճ Պռոշյան)
  • Խոսքը բերնումը եփել ու էնենց դուրս տալ, Թբ․ Լավ կշռադատելուց՝ խորհելուց հետո նոր խոսել։ Խոսկըտ բերնումըտ էփե ու էնենց դուրս թող։ (Գրիգոր Տեր-Ալեքսանդրյան)
  • Խոսքը բերնենչվանով քաշելու է, Պլ․ Դժվարությամբ խոսեցնել, հազիվ խոսել տալ։
  • Խոսքը բռնել,
  • Խոսքը գետնին չմնալ, Խոսքն անմիջապես կատարել, հագել։
  • Խոսքը գին գնալ, Ղրբ․ Ասածը հարգվել։
  • Խոսքը գիտենալ, Պլ․ Ասած խոսքի տարածվելը նկատի ունենալ։
  • Խոսքը գլխումը ջուր չխմել, Ար․ Գլուխը չմտնել, բան չհասկանալ, չըմբռնել։ Նրա ոչ մի խոսքը գլխումը ջուր չխմեց հո նա, հո ապառաժ որձքար։ (Պերճ Պռոշյան)
  • Խոսքը գեճ գալ, Ախց․ Ասածը ծանր գալ, ասածից վիրավորվել։ Գեղացուն տերտերին խոսքը գեճ գուքա։ (Ստեփանոս Մալխասյանց)
  • Խոսքը դառնալ, Պլ․ Մեկի բացակայությամբ նրա վերաբերյալ խոսել։
  • Խոսքը դուս էլլել, Սբ․ Գաղտնիք չմնալ, իմացվել։
  • Խոսքը դրամով դուրս ելլել, Պլ․ Մեկին դժվարությամբ խոսեցնել։
  • Խոսքը ետ ուտել, նույնն է՝ * Խոսքը ետ դառնալ՝ կանգնել։
  • Խոսքը երկննալ, Պլ․ Խոսքը՝ զրույցը երկար տևել։
  • Խոսքը երկու չանել, Մեկի ասածն անմիջապես կատարել (թույլ չտալ կրկնելու)։
  • Խոսքը էնել՝ ընել, Ախց․
  • Խոսքը էփել, Սբ․ Որոշել, կարգադրել (հաճախ վատ առումով)։
  • Խոսքը ըլել, Ուրմ․ Ասածը կատարվել, ճշմարիտ լինել։
  • Խոսքը ընգջվեր անել, Գնձ․ Չլսելու տալ։
  • Խոսքը թաղել՝ քարի տակ դնել, Ասածը գաղտնի պահել։ Օրթում կերեք, որ էս խոսքը ուռու տակին թաղվի, քարը վեր կալեք, քարի տակ դրեք։ (Պերճ Պռոշյան)
  • Խոսքը թագավորացնել,
  • Խոսքը խալեմի գալ, Պլ․ Խոսքին կարևորություն տալ։
  • Խոսքը խոսք է, Ասածը կկատարվի, ասածը օրենք է։ Խո գիդիս՝ իմ խոսկը խոսկ է։
  • Խոսքը խոսքի բերել, Թբ․ Խոսել, զրուցել։ Խոսկը խոսկի էբի ու լաց էլանք։ (Գարեգին Սևունց)
  • Խոսքը խոսք կբանա, * Խոսքը խոսք կբերե, Փոքր զրույցից երկար պատմություն ստեղծվել, խոսելիս նոր մտքեր՝ ասելու բաներ հանդես գալ։
  • Խոսքը-խորաթան տեղը, Պլ․ կարգին խոսող, շենքով-շնորհքով, բանիմաց։ Խոսքը-խորաթան տեղը մարդ է։ (Հրաչյա Աճառյան)
  • Խոսքը ծալել, Ջվխ․ Զրույցի ընթացքում մեկի հարցից խուսափել, չուզել պատասխանել։ -Էդ ի՞նչ կխոսիք իրարու անկջի։ -Ոչինչ, էնպես առանձին բան չէր,- Խոսքը ծալեց Սիմոնը։ (Ձեռագիր)
  • Խոսքը ծամել՝ ծամծմել, Պարզ՝ որոշակի չասել ասելիքը։
  • Խոսքը ծուռ տանիլ, Սբ․ Միտքը սխալ՝ ծուռ մեկնաբանել։
  • Խոսքը կապի (կամ չվանի) դնել, Ար․ Ասածին կարևոր

ություն՝ նշանակություն տալ, ասածը հարգել՝ կատարել։ Սոսն էլ ուրախությունիցը ո՛չ ախպոր ո՛չ մոր խոսքը չվանի չի դրուց։ (Պերճ Պռոշյան)

  • -Ամոթ ինձ, (օտարների) ասած խոսքերն ես չվանի եմ դրել ու խալխի մեղքն ընկնում։ (Պերճ Պռոշյան)
  • Խոսքը կ ըլլա, Պլ․ Ոչինչ բան է, դեռ ավելին կա։ Հազար ոսկիին խոսքը կ ըլլա։ (Հրաչյա Աճառյան)
  • Խոսքը կոճկել, Քնդ․ տե՛ս * Խոսքը կտուրը գցել։
  • Խոսքը կտրուկ ըլնել, նույնն է՝ * Խոսքն անցնել։ Ես էլ որ ընենց տուն ունենայի,․․․ խոսքս կտրուկ կըլներ։ (Պերճ Պռոշյան)
  • Խոսքը ճղել, Սբ․ Երկարաբանել, հիմնական նյութից շեղվել։
  • Խոսքը շաքարով կամ մեղրով կտրել, Մեկի ասածը մտերմաբար և քաղաքավարի ընդմիջել՝ ընդհատել։ Խոսքդ շաքարով կտրեցի, ներեցեք ընդմիջելուս։ (Խաթաբալա)
  • Խոսքը շինող, Ուրմ․ Ասեկոսներով զբաղվող, բամբասող-խոսք տանող-բերող, խառնակիչ։
  • Խոսքը չոլերը քցել, Բուն հարցի մասին խոսելուց խուսափել, այլ խոսակցություն մեջտեղ բերել, նյութը փոխել։
  • Խոսքը ջեբը հազիր է, Խոսքի տակ չի մնում, իսկույն պատասխանում է։
  • Խոսքը սարով-քոլով քցել, տե՛ս * Խոսքը չոլերը գցել։
  • Խոսքը տակը, քարը վրեն, Ասածը երբեք այլևս չհիշենք, խոսքը թաղենք, որպես թե ոչ ասված է՝ ոչ լսված։
  • Խոսքը տափը կամ տափին գցել, Ղրբ․ Մեկի խնդրանքը չկատարել։ Նա իր խոսքը տափին չի գցիլ։ (Հրաչյա Աճառյան)
  • Խոսքը տափը ընկնել, Խոսքը չկատարել, անհարմար վիճակի մեջ ընկնել։ Ինչ անեմ հիմի, որ խոսքը տափը չընկնի։ (Ձեռագիր)
  • Խոսքը տեղ անցնել (կամ բանի տեղ անցնել), Ասածը լսելի լինել՝ ընդունվել՝ անցնել, արդյունք տալ, նշանակություն ունենալ։
  • Խոսքը տեղը բերել՝ դնել, Հարմար առիթով սրտում պահածը ասել, սիրտը հովացնել։
  • Խոսքը տեղը զարնել, Սբ․ նույնն է՝ * Խոսքը տեղը բերել՝ դնել։
  • Խոսքը փողով առնելու չէ, Ամեն ինչ կարելի է ասել։ Խոսկերով շատ բանիր ին ասում։
  • Խոսկը իր փուղով առնելեւ չէ՞, վուր հեսաբով ծախսին։ (Գարեգին Սևունց)
  • Խոսք(ը) ուտեցնել, Ար․ Մեկին ծանր խումբ ասել ու լռեցնել, այնպիսի խոսք ասել, որ դիմացինը չկարողանա պատասխանել։
  • Խոսքը փրթել, Սբ․ Ասածը վիրավորական լինել, ծանր գալ։
  • Խոսքը քալեցնել, Սբ․ Իր կամքը առաջ տանել, իր խոսքը ընդունել տալ։

Աղբյուրներ

խմբագրել
  • Լևոն Հախվերդյան, Թատերագիտական բառարան, Երևան, «Հայաստան հրատարակչություն», 1986 — 208 էջ։
  • Մ․Մ․ Ռոզենտալի, Փիլիսոփայական բառարան (Հայաստան), Երևան, 1975 — 468 էջ։
  NODES