Հայերեն

«գայլ» ժեստը հայերեն ժեստերի լեզվով
 
Սովորական գայլ

վանկեր՝ գայլ 

Ստուգաբանություն

խմբագրել

Բնիկ հնդեվրոպական՝ * ulkuio- «գայլ» հիմքից. հմմտ. հին հնդկերեն vrka, հունարեն λύκος, լատիներեն lupus, գոթերեն wulfo, հին սլավոներեն vlькъ:

Գոյական

 
Գայլ
  1. շների ընտանիքին պատկանող գիշատիչ գազան ◆ Սրընթաց պախրա՞, թե՞ գայլ գիշատիչ Շեշտակի անցավ փարախի մոտով։ Հովհաննես Թումանյան
  2. (փխբ․) գազանաբարո՝ անկուշտ՝ հափշտակող մարդ ◆ Բայդ դո՛ւ, անսի՛րտ գայլ գիշատող, խցած են քո ականջները, - Դու չես լսում սիրտ պատառող աղիողորմ այս ձայներ։ Հովհաննես Հովհաննիսյան
  3. գործերի մեջ շատ փորձառու, մեծ փորձ ունեցող անձ ◆ Գերմանական հետախուզության գայլը լխկել էր դարմանով լցված մեշոկի նման։ Սերո Խանզադյան

Ածական

  1. (փխբ․) քաջ, քաջասիրտ, անվախ ◆ Այսպես անպարտելի կռվում էր, մի նոր Գայլ Վահանի նման, այս «Լոռու ձորերի աստվածը» յուր առյուծ ընկերներով։ Հովհաննես Թումանյան
Հոմանիշներ
խմբագրել
  1. գայլազգի, (ժղ․), (ծծկբ․)՝ ծաղկակոխ, լեռան ծաղկակոխ
  2. տե՛ս դաժան
  3. տե՛ս անվախ
Արտահայտություններ
խմբագրել
  1. գայլ դառնալ՝ կտրել
    1. կատաղել, զայրագնել
  2. անտանելի՝ սարսափելի դառնալ
    1. անկուշտ, անհագուրդ դառնալ
  3. գայլի ախորժակ – անհագուրդ ախորժակ, չափազանց շատ ուտելու փափագ՝ ցանկություն ◆ Երվանդը տեղից չի շարժվում և ամենայն հանգստությամբ շարունակում է իրեն միշտ անդավաճան գայլի ախորժակով վայելել սեղանը։ (Ավետիք Իսահակյան)
  4. գայլի աչք – երկյուղալի, ահ ներշնչող բան ◆ Վազ առակի պես՝ գայլի աչքերն էին աղվեսին վարպետ շինել։ (Պերճ Պռոշյան)
  5. գայլի աչք ցույց տալ – երկյուղ ներշնչել
  6. գայլի ավետարան՝ շարական – անօգուտ խրատ
  7. գայլի գլխին ավետարան կարդալ, գայլի ավետարան կարդալ – անուղղելի կամ իրասածի մարդուն խրատներ տալ, ապարդյուն կերպով մեկին մի բանում համոզելու ձգտել ◆ Մի շաբաթ էր գայլի ավետարան էր կարդում, որ էն ձմեռն իր տաք սենյակից, իր հյուրասեր հարկի տակից չհեռանամ, գլուխս վտանգի տակ չդնեմ։ (Պերճ Պռոշյան)
  8. գայլի բերանն ընկած գառ – անճարակ, խեղճացած, անօգնական դարձած մարդ ◆ Մեռավ Մհերն, ու Սասունը մնաց անտեր-անպաշտպան, Գայլի բերան ընկած գառ ենք, չունենք տեր ու տիրական։ (Մկրտիչ Խերանյան)
  9. գայլի բերան ընկնել – մեծ փորձանքի հանդիպել
  10. գայլի հարսանիք (բրբ․) – գելցկնուկ, գելցռթել, գիլու հարսանիք, արևմաղ, արևացող, կոթաշաղ, անձրև (բարակ)
  11. գայլի սիրտ ուտել – անվախ՝ աներկյուղ լինել՝ դառնալ ◆ Գայլի սիրտ պիտի կերած լինես, որ արևով մտնես էն ձորը։ (Ակսել Բակունց)
  12. գայլի թիս (բսբ․) – գայլի փստուկ, գայլասունկ, գայլափուք, գիլիփստուկ, փքասունկ, սատանիսունկ
  13. գայլի տոն – գայլիք
  14. գայլու ականջ (բսբ․) – կնքաբույս, կույսարմատ, սև լոշտակ
  15. գայլի ճրագու քսել – գայթակղել
  16. գայլի խոտ ուտել – կատաղել
  17. հին գայլ
    1. շատ փորձված, խորամանկ մարդ ◆ Անդոկ իշխանը Շապուհին ուրիշ կերպ չէր կոչում, բայց եթե «հին գայլ»: Ստեփան Զորյան
    2. փորձված հափշտակիչ, կեղեքիչ մարդ
  18. գայլը ամպ օր կուզի, գողը մութ գիշեր (առած) – ասվում է այն մարդկանց մասին, որոնք սպասում են հարմար ժամի՝ իրենց շահադիտական նպատակները իրագործելու համար
  19. գառան մորթի հագած գայլ – բարեպաշտ ձևացող խարդախ՝ չարամիտ մարդ ◆ Կոմունիստական կառավարությունն է, որը կռիվ է հայտարարել բոլոր կեղեքիչներին, բոլոր հողատեր և փողատեր աղաներին, ժողովրդի բոլոր կեղծ ու սուտ բարեկամներին, բոլոր գառան մորթի հագած գայլերին: (Վահան Տերյան)
  20. գայլ ու գառ միասին արածել – խաղաղ, համերաշխ, հաշտ լինել ◆ Այնքան միաբան, այնքան սիրով էին, որ՝ նչպես կասեն՝ գառն ու գայլը միասին էին արածում: (Ղազարոս Աղայան)
  21. գայլի հոտառություն – սուր հոտառություն
  22. գայլի վիզ – գայլի վզի նման անդյուրաթեք՝ անշարժ վիզ ◆ Զեհթաբին աչքի մեկը փակելով նախ նայեց Վսուղիին, ապա գայլի անդյուրաթեք, կարճ վիզը հազիվ շարժելով՝ առաստաղից կախած էլեկտրական լամպին։ (Գարեգին Սևունց)
  23. գայլի հետ ուտել, տիրոջ հետ շիվան անել – վնաս հասցնել, հետո էլ ցավակցել ◆ Ո՜ւ, օձը բնից կհանի։ Սրան են ասել՝ գայլի հետ կուտի, տիրոջ հետ շիվան կանի: (Գարեգին Սևունց)
  24. երկոտանի գայլ – հափշտակիչ մարդ

Թարգմանություններ

խմբագրել

Գոյական

  1. (հին) գազանների բերանը կապող հատուկ հարմարանք (երկաթից, պարանից, փայտից և այլն)
Հոմանիշներ
խմբագրել
  1. բերանակապ, գելոց, գելարան, բագ, բերանոց, երախճան, ցռկակապ (շան), կոճեք (երիվարի)

Գոյական

  1. գայլախոտ, գայլխոտ

Աղբյուրներ

խմբագրել
  NODES