Հայերեն

 
Շագանակենու տերև

Դասական ուղղագրութեամբ՝

վանկեր՝ տե•րև 

Ստուգաբանություն

խմբագրել

Բնիկ հնդեվրոպական` *dreuo- «ծառ, փայտ» հիմքից։

Գոյական

  1. (բսբ․) բույսի հիմնական վեգետատիվ օրգաններից մեկը, որը ցողունի նկատմամբ կողմնային դիրք է գրավում և կատարում է մի շարք կարևոր ֆունկցիաներ (ֆոտոսինթեզ, տրանսպիրացիա, գազափոխանակություն և այլն) ◆ Ցրտահար, հողմավար, դողացին մեղմաբար տերևները դեղին, պատեցին իմ ուղին։ (Վահան Տերյան)
  2. բույսերի տերևների ամբողջությունը, սաղարթ
  3. ծաղկաթերթ ◆ Ջինջ ցողը պահված վարդի տերևում:
  4. որոշ բույսերի թարմ կամ չորացած սաղարթը, որ գործածում են որպես կերակուրների համեմունք, ինչպես և բժշկության մեջ դեղամիջոց
  5. թթենու թարմ սաղարթ, որ օգտագործում են որպես շերամի սնունդ
  6. (խոհր․) ծառերի, բույսերի, բանջարեղենի, համեմունքների և այլնի տերև, առանձինները օգտագործվում են սննդում, պատրաստում աղցաններ, թթու դնում, չորացնում, պահածոյացնում

Հոմանիշներ

խմբագրել
  1. սաղարթ, վարս
  2. խազալ
  3. տե՛ս ծաղկաթերթ
  4. գաբ
  5. տե՛ս բազկաթեր

Արտահայտություններ

խմբագրել
  1. տերևի նման` պես դողալ - սաստիկ վախենալ, վախից դողալ
  2. աշնան տերև - թույլ, անօգնական, անուժ
  3. կանաչ տերևից ընկնել - ծաղիկ հասակում մեռնել

Աղբյուրներ

խմբագրել
  • Սերգեյ Ավագյան, Հայերեն-անգլերեն-ռուսերեն խոհարարական բացատրական բառարան, Երևան, «ԴԱԼԼ», 2009 — 240 էջ։
  • Հարությունյան Լ․ Վ․, Թանգամյան Տ․Վ, Զավարյան Է․ Լ․ և ուրիշներ, Բուսաբանական տերմինների ռուս-հայերեն բացատրական բառարան, Երևան, ««Հայբուսակ»», 2002 — 272 էջ։
  • Մ․Խ․ Պողոսյան, Ֆրանսերեն-հայերեն ագրոէկոլոգիական և անտառագիտական տերմինների համառոտ բառարան (ՀԳԱ), Երևան, 2005 — 144 էջ։
 
Վիքիպեդիայում հոդված կա հետևյալ թեմայով՝ Տերև:
  NODES