Եւրոպա, աշխարհի 6 աշխարհամասերէն մէկը, կը կազմէ Եւրասիոյ արեւմտեան մասը։

Եւրոպա
Եւրոպայի քաղաքական քարտէսը (ափրիկեան եւ ասիական երկիրներ եւս տեսանելի են)

Անուանում

Խմբագրել
 
Եւրոպան եւ ցուլը պատկերուած հին յունական սկահակին վրայ, Ք.Ա. 480

«Եւրոպա» յունարէն բառը կը նշանակէ «արեւմուտք»։ Եւրոպա անունը ծագած է հին յունական դիցաբանութեան հերոս, փիւնիկեան Եւրոպա թագուհիի անունէն, որ փախցուցած էր Զեւսը։ Հին յոյները այդպէս կ'անուանէին Յունաստանէն արեւմուտք գտնուող տարածքները։

Աշխարհագրական Տուեալներ

Խմբագրել
 
Էլպրուսը Եւրոպայի ամենաբարձր լերան գագաթն է

Եւրոպան իր մեծութեամբ աշխարհի երկրորդ ամենափոքր աշխարհամասն է (10 180 000 քմ2, այսինքն Երկրագունդի 2 տոկոսը)։ Միակ աշխարհամասը, որ Եւրոպայէն փոքր է, Աւստրալիան է։

Բնակչութիւնը կը կազմէ 731 մլն, այսինքն՝ աշխարհի բնակչութեան 11 տոկոսը։ Եւրոպայի բնակչութեան խտութիւնը աշխարհի ամենամեծերէն է։ Եւրոպայի ճշգրիտ սահմաններու վերաբերեալ կարծիքները կը տարբերին։ Եւրոպայի ամենամեծ երկիրն իր բնակչութեամբ Ռուսաստանն է, իսկ ամենափոքրը՝ Վատիկանը։

Մակերեւոյթ

Խմբագրել

Ջրագրութիւն

Խմբագրել

Եւրոպայի մէջ շատ են հարթավայրային լայն ու ջրառատ գետերը (ամենամեծերն են Վոլկան եւ Տանուպը), կարճ եւ սրընթաց լեռնային գետերը, անուշահամ եւ աղի լիճերը (ամենախոշոր լիճերն են Լատոկան ու Օնեկան, ամենաաղի լիճերը՝ Էլթոնը եւ Պասքունչակը)։ Եւրոպայի ափերը կ'ողողուին մեծաթիւ ծովերու եւ ծոցերու ափերուն. կան նաւերու կառանման համար յարմար շատ ծովախորշեր, ուր կառուցուած են նաւահանգիստներ։ Աշխարհի խոշորագոյն նաւահանգիստներէն մէկը Ռոթըրտամը, կը գտնուի եւրոպական փոքր երկիրներէն մէկուն մէջ՝ Նետեռլանտներ։

Եւրոպայի կլիման բազմաբնոյթ է, հիւսիսը, յատկապէս բեւեռային շրջանը, խստաշունչ է, Եւրոպայի մեծ մասը՝ չափաւոր, Միջերկրական եւ Սեւ ծովու ափերուն՝ մեղմ։

Բուսական Եւ Կենդանական Աշխարհ

Խմբագրել
 
Քարայծ, Աւստրիա

Եւրոպայի մշակուած դաշտերուն մէջ այսօր կ'աճին ցորեն, աշորա, վարսակ, գարի, հնդկացորեն, այգիներուն մէջ՝ խաղող, ձիթենի, նարնջենի, խնձորենի, տանձենի, սալորենի եւ այլն։

Եւրոպական անտառներուն մէջ կ'ապրին զանազան թռչուններ՝ կկու, փայտփորիկ, երաշտահաւ, ճնճղուկ, ծիծեռնակ, ցախաքլոր, աքար, կաքաւ, սոխակ, շիկահաւ եւ այլ թռչնատեսակներ։ Իսկ ամրան Հիւսիսային սառուցեալ ովկիանոսի զառիթափ ափերուն, ժայռերու վրայ, թռչունները կը ստեղծեն իրենց բնադրավայրերը՝ հսկայական թռչնաշուկաները, եւ ձագ կը հանեն հոն։ Այստեղ կ'ապրին նաեւ զանազան կենդանիներ, մասնաւորապէս՝ աղուէս, սկիւռ, գայլ, արջ, նապաստակներ եւ այլն։

Տեղակայութիւն

Խմբագրել

Հսկայական թերակղզիի պէս, Եւրոպան երեք կողմերէն շրջապատուած է ովկիանոսներով եւ ծովերով։ Արեւելքը Ասիոյ հետ անոր ցամաքային սահմանը կ'անցնի նախկին Խորհրդային Միութեան տարածքով՝ հիւսիսէն հարաւ ձգուող Ուրալեան լեռներով, Էմպա եւ Մանիչ գետերով։

Պետութիւններ

Խմբագրել
 
Եւրոպայի լեզուներու քարտէս
Դրօշ Անունը Տարածք
(քմ²)
Բնակչութիւն Մայրաքաղաք
Արեւմտեան Եւրոպա
  Աւստրիա 83 858 8 169 929 Վիեննա
  Գերմանիա 357 021 83 251 851 Պերլին
  Զուիցերիա 41 290 7 507 000 Պեռն
  Իրլանտա 70 280 4 234 925 Տապլին
  Լիխթընշթայն 160 32 842 Վատուց
  Լուքսեմպուրկ 2 586 448 569 Լուքսեմպուրկ
  Միացեալ Թագաւորութիւն 244 820 61 100 835 Լոնտոն
  Մոնաքօ 1.95 31 987 Մոնաքօ
  Հոլանտա 41 526 16 318 199 Ամսթըրտամ
  Պելճիքա 30 510 10 274 595 Պրիւքսել
 
Սերպիա 88 361 7 495 742 Պելկրատ
 
Ֆրանսա 547 030 63 182 000 Փարիզ
Հարաւային Եւրոպա
  Ալպանիա 28 748 3 600 523 Թիրանա
  Անտորրա 468 68 403 Անտորա լա Ուէլեայ
  Իտալիա 301 230 58 751 711 Հռոմ
  Խրուաթիա 56 542 4 437 460 Զակրէպ
  Մալթա 316 397 499 Վալեթա
  Հիւսիսային Մակեդոնիա 25 713 2 054 800 Սքոփիէ
  Յունաստան (Յոյնք) 131 940 10 645 343 Աթէնք
  Մոնթէնեկրօ (Սեւալեռ) 13 812 616 258 Փոտկորիցա
  Սան Մարինօ 61 27 730 Սան Մարինօ
  Սլովէնիա 20 273 1 932 917 Լիւպլեանա
  Պոսնա եւ Հերցէկովինա 51 129 3 843 126 Սարայէւոօ
  Սպանիա 504 851 45 061 274 Մատրիտ
 
Վատիկան 0.44 900 Վատիկան
  Փորթուկալ 91 568 10 409 995 Լիզպոն
Արեւելեան Եւրոպա
  Լեհաստան (Փոլոնիա) 312 685 38 625 278 Ուարշաուա
  Հունգարիա 93 030 10 075 034 Պուտափեշթ
  Մոլտովա (Մոլտաւիա) 33 843 4 434 547 Քիշնեւ
 
Ուքրանիա 603 700 48 396 470 Քիեւ
  Չեխիա 78 866 10 256 760 Բրակ
  Պելառուս (Սպիտակ Ռուսիա) 207 600 10 335 382 Մինսք
  Պուլկարիա 110 910 7 621 337 Սոֆիա
  Ռումանիա 238 391 21 698 181 Պուխարեսթ
 
Սլովաքիա 48 845 5 422 366 Պրաթիսլաւա
Հիւսիսային Եւրոպա
  Տանիմարքա (Դանիա) 43 094 5 564 219 Քոփընհակըն
  Էսթոնիա 45 226 1 415 681 Թալլին
  Իզլանտա 103 000 307 261 Րէյքեաւիք
  Լաթվիա (Լեթոնիա) 64 589 2 366 515 Ռիկա
  Լիթուանիա 65 200 3 601 138 Վիլնիւս
  Նորուէյ 324 220 4 525 116 Օսլօ
  Շուէտ 449 964 9 090 113 Սթոքհոլմ
  Ֆինլանտա 336 593 5 157 537 Հելսինքի
Մասամբ Ասիոյ Մէջ Գտնուող Երկիրներ
  Ռուսիա 17 098 246 144 426 068‬ Մոսկուա
Ասիոյ պետութիւններ, որոնք ունին տարածքներ Եւրոպային մէջ
  Թուրքիա 783 562 71 517 100 Անքարա
  Ղազախստան 2 724 902 18 395 660 Նուր֊Սուլթան
Ասիոյ պետութիւններ, որոնց Եւրոպայի մէջ
տարածք ունենալու փաստը քննարկելի/վիճարկելի կը համարուի
  Ազրպէյճան 86 600[1] 9 000 000 Պաքու
  Վրաստան 69 700 4 661 473 Թիֆլիս
Ասիոյ պետութիւններ, որոնք կը դասուին Եւրոպային,
ոչ թէ աշխարհագրական, այլ քաղաքական եւ մշակութային սկզբունքներով
  Իսրայէլ 22 072 8 972 000 Երուսաղէմ
  Կիպրոս[2] 9 251 1 141 166 Նիքոսիա
  Հայաստան[3] 29 800 3 017 100 Երեւան
Չճանաչուած եւ մասամբ ճանաչուած տարածքներ
  Աբխազիա 8 665 243 564 Սուխում
  Արցախ 11 500 150 932 Ստեփանակերտ
  Հարաւային Ովսիա 3 900 53 532 Ցխինուալ
  Հիւսիսային Կիպրոս 3 355 294 906 Նիքոսիա
  Մերձտնեսթրեան Մոլտովական Հանրապետութիւն 4 163 475 665 Թիրասպոլ
  Քոսովօ 10 887 1 920 079 Փրիշթինա

Ծանօթագրութիւններ

Խմբագրել
  NODES
os 5