Յասմիկ
Յասմիկ կամ Նազվարդ (Արաբերէն՝ -یاسمین), ձիթենազգիներու ընտանիքի թուփերու ցեղէն։ Հայաստանի Հանրապետութեան մէջ (Սիւնիք, Լոռի, Տաւուշ, Երեւան) տարածուած է 1 տեսակ՝ թփուտային յասմիկը (J. fruticans), որ 1մ բարձրութեամբ թուփ մըն է։
Նկարագրութիւն
ԽմբագրելԱրտաքին տեսքով, այս բոյսը կ'առանձնանայ իր տեսակին միւս ներկայացուցիչներէն՝ իր կանգնած կամ գանգուր թուփերով, բարակ եւ սահուն ցօղունով, որ ծածկուած է եռակի, պարզ, մութ կանաչ եւ պինդ տերեւներով: Ցօղունը կ'աւարտի կանոնաւոր ձեւի մեծ ծաղիկներով: Յասմիկին ծաղիկները (հովանոց կամ առանձին) կը հաւաքուին վահաններով, որոնք ըստ բոյսին տեսակին, կողային կամ փափկամազ են: Յասմիկին բոյրը շատ հաճելի է եւ մեղմ[1]:
Գրականութիւն
Խմբագրել- «Jasminum Linn»։ Flora of Pakistan: 12։ արտագրուած է՝ 2008-06-03
- Metcalf Allan A. (1999)։ The World in So Many Words։ Houghton Mifflin։ ISBN 0-395-95920-9
- Gordon Cheers (Hrsg.)։ Botanica, Random House Australia 2003. Deutsche Ausgabe: Tandem Verlag GmbH 2003, ISBN 3-8331-1600-5.