Նարյան Մար
Նարյան Մար (նենեցերեն ՝ կարմիր քաղաք), քաղաք (1935 թուականէն), ՌխՖՍՀ Արխանգելսկի մարզի Նենեցական ինքնավար օկրուգի վարչական կեդրոնը։ Նաւահանգիստ է Պեչորայի աջ ափին։ Հիմնադրուած է 1933 թուականին։ Կան մսի եւ ձկան մշակման կոմբինատներ, անտառասղոցման, յուղի գործարաններ, անասնաբուծական-անասնաբուժական տեխնիկում, մանկավարժական ուսումնարան, հայրենագիտական թանգարան։